fbpx
Հասարակություն

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ է հայտարարվել

Հանրային հեռարձակողի խորհուրդը տարածել է հայտարարություն՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացման մասին։

Պահանջվող որակավորումներին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մրցույթի դիմումների ընդունման տասնօրյա ժամկետի ավարտից հետո մրցութային ժամանակավոր հանձնաժողովը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի փաստաթղթերը և որոշում կընդունի մրցույթում հաղթող ճանաչելու մասին։

Հաշվի առնելով մրցույթի մասնակիցների հնարավոր մեծ թիվը՝ մրցույթի մասնակիցների փաստաթղթերի ուսումնասիրման և մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշման ընդունման ժամկետը կարող է երկարացվել մինչև քսան աշխատանքային օրով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ