Հանրապետության հրապարակ

  • Շրջանառվում է շրջիկ առևտրի կետերի գործունեությունը կանոնակարգող նոր օրինագիծ

    Շրջանառվում է շրջիկ առևտրի կետերի գործունեությունը կանոնակարգող նոր օրինագիծ

    Երևանի փողոցներում, հատկապես փոքր կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, Գլխավոր պողոտայում և գրեթե ամեն քայլափոխի, հանդիպում ես ավտոմեքենաների կամ կցորդների, որոնցից վաճառվում է սնունդ, ըմպելիքներ, հուշանվերներ: Օրենսդրությամբ խնդիրը կարգավորված չէ, և այդ պատճառով էլ մշակվել և արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ: Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ մշակված օրինագիծը նախատեսում է, որ քաղաքապետը շարժական կրպակներին…

  • Հրապարակի մետրոյում քաղաքացիներից մեկը «զելյոնկա» է լցրել մի աղջկա վրա

    Հրապարակի մետրոյում քաղաքացիներից մեկը «զելյոնկա» է լցրել մի աղջկա վրա

    Հանրապետության հրապարակի մետրոյում Ստամբուլյան կոնվենցիային դեմ արտահայտվող քաղաքացիներից մեկը «զելյոնկա» է լցրել կողմ արտահայտվողներից մի աղջկա վրա, այնուհետև սկսել է հարվածել։ Երկու հոգու ոստիկանները բերման են ենթարկել։ Այս պահին Հանրապետության հրապարակում իրավիճակը հանդարտվել է։ Աղբյուրը՝ Hraparak.am

  • Հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչը համերգով հանդես կգա Հանրապետության հրապարակում

    Հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչը համերգով հանդես կգա Հանրապետության հրապարակում

    Հանրահայտ երաժիշտ և երգահան Գորան Բրեգովիչը Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին համերգով հանդես կգա Հանրապետության հրապարակում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Կարապետյանը Armenpress-ի հետ զրույցում մանրամասներ է հաղորդել․ «Համերգը կկայանա 2020 թվականի առաջին րոպեներին: Տոմսերի վաճառք չկա, մուտքն ազատ է: Կարծում եմ՝ հաճելի է նվեր է երևանցիներին, հյուրերին,…

  • Հետաքրքիր ա՝ էս ցնդաբանությունը ում «պայծառ» մտքի արգասիքն է․ Դավիթ Ֆիդանյան

    Հետաքրքիր ա՝ էս ցնդաբանությունը ում «պայծառ» մտքի արգասիքն է․ Դավիթ Ֆիդանյան

    Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հետաքրքիրա էս ցնդաբանությունը, ում «պայծառ» մտքի արգասիքն է: Ինչի՞ պետք է Երևանի սրտում օտար երկրի մայրաքաղաքի կառուցմանը նվիրված և սեր խոստովանող այսպիսի հիմարություն լինի: Կապ չունի ինչ առիթ է: Վերացրեք սա: Ամոթա»: https://www.facebook.com/photo.php?fbid=2484606674921925&set=a.501083209940958&type=3&theater

  • Վիճաբանություն Հանրապետության հրապարակում

    Վիճաբանություն Հանրապետության հրապարակում

    Օգոստոսի 12-ին, ժամը 04.42-ին, հաղորդում է ստացվել, որ Հանրապետության հրապարակում վիճաբանություն է: Ահազանգով մեկնած ոստիկանության ծառայողները կանխել են զարգացումները և Հանրապետության հրապարակից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել չորս անձի: Մեկ հոգի դիմել է հիվանդանոց՝ բուժօգնության: Նշանակվել է դատաբժշկական փորձաքնություն: Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

  • Արսեն Թորոսյանն ու Տիգրան Ավինյանը մասնակցում են հեծանվաերթին

    Արսեն Թորոսյանն ու Տիգրան Ավինյանը մասնակցում են հեծանվաերթին

    ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոյանը իր Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել հեծանվաերթի մեկնարկից առաջ և կից գրել․ «Զբաղվե՛ք առողջ ապրելակերպով, վե՛րջ տվեք վնասակար սովորություններին»: Երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից։ Վերջնակետը Մասիս քաղաքն է։ Հեծանվաերթին մասնակցում են մոտ 100 հեծանվորդներ: Մասնակցում են նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը,…

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը շրջել են Երևանում (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը շրջել են Երևանում (ՖՈՏՈՇԱՐՔ)

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը՝ կայացած հանդիպումից հետո շրջել են Երևանում, քայլել Հյուսիսային պողոտայում և այցելել Երևանի Եվրոպայի հրապարակ: Շրջայցից հետո Հայաստանի վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկումը շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:

  • Գրպանահատը բռնվել է Հանրապետության հրապարակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Գրպանահատը բռնվել է Հանրապետության հրապարակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Հուլիսի 7-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել Մարտունիում բնակվող՝ 37-ամյա և երևանցի՝ 28-ամյա քաղաքացիների: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 20.20-ին, նրանցից մեկը Հանրապետության հրապարակում գողացել է Ռուսաստանի Դաշնության մի քաղաքացու դրամապանակը, որի մեջ…

  • Մայիսի 28-ից Հանրապետության հրապարակի ջրային շոուն կլինի ժամը 21:00-23:00-ն

    Մայիսի 28-ից Հանրապետության հրապարակի ջրային շոուն կլինի ժամը 21:00-23:00-ն

    Մայիսի 28-ից Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների ժամանակացույցում կկատարվեն փոփոխություններ: Ջրային շոուն կմեկնարկի ժամը 21:00-ից և կշարունակվի մինչև 23:00-ն: Տեխնիկական-սանիտարական օրն այսուհետ երեքշաբթի օրվա փոխարեն կտեղափոխվի երկուշաբթի:

  • Այսօր՝ մարտի 21-ին գործարկվել են Հանրապետության հրապարակի շատրվաններտը

    Այսօր՝ մարտի 21-ին գործարկվել են Հանրապետության հրապարակի շատրվաններտը

    Հանրապետության հրապարակի շատրվանները, այսօր՝ մարտի 21-ին, գործարկվել են: Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ն մարտի սկզբից սկսել է մայրաքաղաքի շատրվանների ու ջրավազանների վերաբացման նախապատրաստումը: Շատրվանային համալիրը թարմացված երգացանկով կաշխատի շաբաթվա բոլոր օրերին, բացի երեքշաբթիներից, որը սանիտարական օր է հայտարարված: Ջրային այս կառույցն առավոտյան 08:30-20:00-ն կգործի որպես սովորական շատրվան, ժամը 20-ից՝ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայանա նաև…

  • Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը կգործարկվի մարտի 21-ին

    Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը կգործարկվի մարտի 21-ին

    Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ն մարտի սկզբից սկսել է մայրաքաղաքի շատրվանների ու ջրավազանների վերաբացման նախապատրաստումը: Բարենպաստ եղանակով պայմանավորված՝ այս տարի Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը կգործարկվի մարտի 21-ին: Այժմ, տեխնիկական հանգույցների ստուգման ու տարածքի մաքրմանը զուգահեռ, կարգաբերվում է նաև, այսպես կոչված, կառավարման կետը՝ համակարգչային հանգույցով: Շատրվանային համալիրը թարմացված երգացանկով կաշխատի շաբաթվա բոլոր օրերին՝ բացի սանիտարական օր…

  • Հանրապետության հրապարակում ինքնահրկիզված 86-ամյա կինը Այրվածքաբանական կենտրոնում մահացել է

    Հանրապետության հրապարակում ինքնահրկիզված 86-ամյա կինը Այրվածքաբանական կենտրոնում մահացել է

    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Երևանի այրվածքաբանական կենտրոնում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 86-ամյա Ռիմա Գրիգորյանը, ով ինքնահրկիզման միջոցով փորձել էր ինքնասպան լինել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Դեկտեմբերի 20-ին արտակագ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը17։50-ի սահմաններում ոստիկանության ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել էին մի այրվող կնոջ։ Կինը հոսպիտալացվել էր «ջերմային այրվածք, դեմքի, պարանոցի, որովայնի…

  • Կոտայքի մարզի 86-ամյա բնակչուհին Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվել է

    Կոտայքի մարզի 86-ամյա բնակչուհին Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվել է

    Դեկտեմբերի 20-ին արտակագ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը17։50-ի սահմաններում ոստիկանության ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել են մի այրվող կնոջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները անմիջապես ձեռնամուխ են եղել կրակը մարելուն, որից հետո կնոջը տեղափոխել են Այրվածքաբանական բժշկական կենտրոն։ Նա հոսպիտալացվել է «ջերմային այրվածք, դեմքի, պարանոցի, որովայնի վերին և ստորին վերջույթների 15 աստիճանի և…

  • Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն ժամը 19.30-ին

    Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 21-ին ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա ամանորյա համերգ-ներկայացում, որի ընթացքում հանդիսավոր կերպով կվառվեն գլխավոր ու նոր տոնածառի լույսերը:  Երևանի քաղաքապետարանը բոլորին սիրով հրավիրում է մասնակցելու տոնական միջոցառմանը:  Միջոցառման նախապատրաստման ընթացքում հարակից որոշ փողոցների  երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի:

  • Դեկտեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 21-ը փակ կլինեն փողոցներ. ոստիկանություն

    Դեկտեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 21-ը փակ կլինեն փողոցներ. ոստիկանություն

    Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության նախապատրաստական աշխատանքների հետ կապված` դեկտեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 21-ը՝ միջոցառման ավարտը, կարգելվի երթևեկությունը Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, և Հանրապետության հրապարակի շատրվանների ու քարե գորգի միջև ընկած հատվածում։ Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության հետ կապված` դեկտեմբերի 21-ից, ժամը 18.30-ից մինչև միջոցառման ավարտը կարգելվի երթևեկությունը…