Հանցագործություն
Հայաստանում կանխվել է 450 միլիոն դրամի թմրամիջոցների խոշոր ներմուծումը
Հայաստանի իշխանությունները կանխել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակի ներմուծումը Իրանից՝ առգրավելով մոտ 30 կիլոգրամ մարիխուանա, որի արժեքը գերազանցում է 1 միլիոն ԱՄՆ դոլարը, ինչը լուրջ հարված է հասցրել թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։
ՆԳՆ բարեփոխումներ՝ Քրեական և Համայնքային ոստիկանության ձևավորում
ՀՀ ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում ձևավորվել են նոր հենասյունային կառույցներ՝ Քրեական և Համայնքային ոստիկանությունները։ Քրեական ոստիկանությունն իրականացնելու է ծանր հանցագործությունների բացահայտում և կիբեռհանցավորության դեմ պայքար, իսկ Համայնքային ոստիկանությունն ուղղված է հանցագործությունների կանխարգելմանը, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեմ։
Քաղաքակիրթ աշխարհը պետք է ստիպի Ադրբեջանին՝ դադարեցնել մարդկության դեմ հանցագործությունը. Արցախի ՄԻՊ
Ավելի քան երկու շաբաթ Արցախն Ադրբեջանի ստեղծած շրջափակման մեջ է։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան: «Քաղաքակիրթ աշխարհը պետք է ստիպի Ադրբեջանին՝ դադարեցնել մարդկության դեմ հանցագործությունը։ Մի՛ մնացեք անտարբեր, խնդրում եմ, բարձրաձայնեք հարցը՝ կյանքի ճանապարհը բացելու համար»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը:
Հանցագործություններ Դիլիջանի սոցաջակցության գործակալությունում․ մեղադրանք է առաջադրվել 4 անձի
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Դիլիջանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետին մեղադրանք է առաջադրվել՝ նպաստառուների ցուցակում ընդգրկելու նպատակով քաղաքացիներից գումար պահանջելու և ստանալու, խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու և ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև Դիլիջան քաղաքի երեք բնակչի: Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում տվյալներ…
Գլխավոր դատախազի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել․ ՀՔԾ
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել: Այս լուրը հաստատեց Հատուկ Քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նա նշեց, որ մանրամասները կներկայացվեն մի փոքր ավելի ուշ, այս պահին մանրամասներ ներկայացանել չի կարող: Գրում է Iravaban.net-ը։
ԱԱԾ-ն նախարարությունում կոռուպցիոն հանցագործության դեպք է բացահայտել
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի և կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ԲՍՓ գործակալության սպասարկման ոլորտում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք: Հաստատված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Արարատի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննությունների հանձնաժողովի բուժվիճակագիրը,…
«Կոշ» ՔԿՀ պետի հետ ևս երկու անձ է ձերբակալվել. ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու դեպք: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են՝ մասնավորապես, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ արդարդատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետը ու ևս 2 անձ: Ձերբակալվել է «Կոշ» ՔԿՀ-ի…
Բաց տեքստով հայտարարություն հանցագործության մասին․ Ռուբեն Մեհրաբյան
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Facebook-ի իր էջում գրել է. «Բաց տեքստով հայտարարություն հանցագործության մասին։ Գործարար Գեորգի Իոսիֆյանը մեղադրում է իմաստուն Սեռժիկ Գոնսալեսին և եվռազիյսկի Ծիգռան ՍարԿԻՍյանին, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան «իրավապահներին»։ Ըստ էության՝ խոսք է գնում պետությունը զավթած կազմակերպված քրեական խմբավորման մասին»: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=722197131941126&id=100024525362671
Մեղադրանք է առաջադրվել «Դվին» ռեստորանի երեք աշխատակցի
Գյումրու «Դվին» ռեստորանային համալիրում արձանագրված սննդային թունավորման դեպքով մեղադրանք է առաջադրվել ռեստորանի մենեջերին, խոհարարին, խոհարարի օգնականին: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածը վերնագրված է՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկել կամ իրացնելը,…
Մեղադրանք է առաջադրվել Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենին
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ում կատարված առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ՀՈԱԿ-ի տնօրենին և գանձապահին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը, զբաղեցնելով նշված պաշտոնը 2008-ի նոյեմբերից, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2012-ից մինչև…
Հանցագործության մասին հաղորդում որսագողության համար (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: Այս անգամ ևս համացանցային բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում արձանագրել ենք ապօրինի որսի մասին վկայող լուսանկարներ։ Գորիսի բնակիչ Վարդան Առաքելյանն օգոստոսի 25-ին լուսանկարներ է հրապարակել սպանված գորշուկը (Meles meles) ձեռքին: Գորշուկը կզաքիսների ընտանիքի…
Փաստաբանը՝ Գագիկ Խաչատրյանի ձերբակալության մասին
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանական խումբն այսօր ՀՀ ԱԱԾ շենքի դիմաց հրավիրել է հրատապ ճեպազրույց՝ փաստաբան Երեմ Սարգսյանի մասնակցությամբ։ Փաստաբանն անդրադարձել է Գագիկ Խաչատրյանի ձերբակալությանը՝ նշելով, որ ձերբակալությունը կատարվում է հանցագործությունը կանխելու կամ դրանից անմիջապես հետո փախուստը կանխելու նպատակով․ այդ դեպքում այդ նպատակը բացակայում է։ «Չի կարող ձերբակալություն լինել 2010 թվականի դեպքի հետ…
«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության որոշ մանրամասներ են հայտնի դարձել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախաքննության շահերից ելնելով՝ ներկայացնում ենք միայն քննությանը չխոչընդոտող փաստեր: Հուլիսի 2-ի գիշերը, ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրեցին, որ տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածից։ Շուտով ճշտվեց նաև դեպքի…
«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանությունը կատարել է ՌԴ 32-ամյա մի քաղաքացի
Հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանվել էր 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը, որ ավելի հայտնի է Մասիվցի Անդիկ մականվամբ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Նոր Նորքի բաժնի ծառայողների և քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ԾՀՔ բաժնի աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց: Պարզվել է, որ…