Հաշվեքննիչ պալատ

  • Գեղամ Հովեյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ

    Գեղամ Հովեյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ

    ՀՀ ազգային ժողովում կայացած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Գեղամ Հովեյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ: Քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: «Քվեարկությանը մասնակցել է 98 պատգամավոր, քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել 1-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 95 «կողմ» և 2«դեմ»»,- ասել է  Հովակիմյանը:

  • Պետությանը պատճառվել է 150 միլիոն դրամի վնաս․ Դատախազություն

    Պետությանը պատճառվել է 150 միլիոն դրամի վնաս․ Դատախազություն

    ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված՝ առանձին վայրի բույսերի, մասնավորապես մատատուկի արտահանման լիցենզիաների վերաբերյալ փաստաթղթերը: Ուսումնասիրությունների համակողմանիությունն ու լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Արդյունքում ի հայտ է բերվել պետական մարմնի պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված անփութության պայմաններում կիրառված հանցավոր սխեմա:…

  • ՊԵԿ-ը նպատակ ունի այս տարվանից ներդնել եկամուտների համատարած հայտարարագրում

    ՊԵԿ-ը նպատակ ունի այս տարվանից ներդնել եկամուտների համատարած հայտարարագրում

    Հաշվեքննիչ պալատի հետ համատեղ աշխատանքի հնարավորություն ենք ունեցել, և այդ համատեղ աշխատանքի շրջանակում մեր մասնագետները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտողությունները: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով՝ մի մասն ընդունվել են, որոնք որ գործընկերների կարծիքով լրացուցիչ քննարկման առարկա են: «Ընդհանուր առմամբ որոշակի անհամաձայնություններ…

  • Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել լիցենզիաների կասեցման վերաբերյալ

    Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել լիցենզիաների կասեցման վերաբերյալ

    Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հանրության շրջանում վերջերս շատ է բարձրաձայնվում բժշկական կադրերի անհամապատասխանությամբ պայմանավորված բժշկական կազմակերպությունների լիցենզիաների կասեցման հարցը` բուժօգնության և սպասարկման առանձին տեսակներով: Հարկ է նշել, որ գործընթացը սկսվել է 2018 թվականի մարտից` ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ լիցենզավորման գործակալությունում շուրջ 1 տարի իրականացված հաշվեքննությամբ: Այդ ընթացքում հաշվեքննության…

  • 60 էջանոց գիրք եք տվել, որի ուղիղ կեսը դատարկ էջեր են. Սիսակ Գաբրիելյանը՝ Յոլյանին

    60 էջանոց գիրք եք տվել, որի ուղիղ կեսը դատարկ էջեր են. Սիսակ Գաբրիելյանը՝ Յոլյանին

    Հունիսի 24-ին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հարց ուղղեց. որքա՞ն գումար են ծախսել հաշվետվությունների՝ պատգամավորներին բաժանված տպագիր տարբերակներից յուրաքանչյուրի վրա: «Ուզում եմ իմանալ՝ մեկ հատի վրա որքա՞ն գումար եք ծախսել: Ձեր բուն գործառույթը բյուջեից հատկացված գումարների արդյունավետությունն է: 60 էջանոց գիրք եք տվել, որի ուղիղ…

  • Սևանա լճի հետ կապված՝ խնդիր կա. կորուստների հաշվառումը լուրջ պրոբլեմ է. Յոլյան

    Սևանա լճի հետ կապված՝ խնդիր կա. կորուստների հաշվառումը լուրջ պրոբլեմ է. Յոլյան

    Հունիսի 24-ին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին դիմելով՝ թվարկեց մի շարք ընկերությունների անուններ, հետաքրքրվեց՝ ովքե՞ր են սեփականատերերը: Յոլյանն արձագանքեց՝ նշելով, որ պատգամավորին հարգելով հանդերձ՝ շատ հարցերի ինքը պարզապես իրավունք չունի պատասխանելու և իրենք պարզապես փաստեր են արձանագրում: «Օրենքով սահմանափակումներ կան, որ դրված են պալատի առջև:…

  • Արդյո՞ք հարկ կա Հաշվեքննիչ պալատին նաև տուգանելու իրավասություն տալ. Գևորգ Պետրոսյան

    Արդյո՞ք հարկ կա Հաշվեքննիչ պալատին նաև տուգանելու իրավասություն տալ. Գևորգ Պետրոսյան

    Հունիսի 24-ին ԱԺ նիստի ժամանակ ԲՀԿ անդամ Գևորգ Պետրոսյանը խորհրդարանում Հաշվեքննիչ պալատի տարեկան հաշվետվության զեկույցի ներկայացման ժամանակ հարց ուղղեց Պալատի նախագահ Լևոն Յոլյանին. արդյո՞ք հարկ կա պալատին նաև տուգանելու իրավասություն տալ: Յոլյանը արձագանքեց. «Նման երկրներ կան: Դուք էլ աշխատել եք, լավ տեղյակ եք, այս պահի դրությամբ դա լրացուցիչ պատժող մարմնի դեր ունեցող կառույց կդառնա, որը…

  • ԲԷՑ-ում բավական մտահոգիչ փաստեր են արձանագրվել. Լևոն Յոլյան

    ԲԷՑ-ում բավական մտահոգիչ փաստեր են արձանագրվել. Լևոն Յոլյան

    Հունիսի 13-ին խորհրդարանում Հայաստանի հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հայտարարեց, որ պալատի ստուգումները բավական մտահոգիչ փաստեր են արձանագրել ԲԷՑ-ում՝ բարձրավոլտ էլեկտրական ցանցերում։ Նրա խոսքով՝ երկու առանձին դեպքերում նոյւթերն ուղարկվել են դատախազություն։ «Տրվում են պայմանագրերով չնախատեսված տասնյակ միլիոնավոր դրամների կանխավճարներ, չեն կատարվում պայմանագրային պարտավորությունները, իսկ մրցույթները հաճախ շահում են պահանջներին չբավարարող կազմակերպություններ»,- նշեց նա: Նա նաև…

  • ԱԺ հանձնաժողվների համատեղ նիստում քննարկվել են ՀՀ Հաշվեքննիչ պալատի ներկայացրած եզրակացությունները

    ԱԺ հանձնաժողվների համատեղ նիստում քննարկվել են ՀՀ Հաշվեքննիչ պալատի ներկայացրած եզրակացությունները

    ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների մայիսի 22-ի համատեղ նիստում Նարեկ Զեյնալյանի ու Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել են ՀՀ Հաշվեքննիչ պալատի ներկայացրած երկու ընթացիկ եզրակացությունները: ՀՀ Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը ներկայացնելով առողջապահության բնագավառում լիցենզավորման գործընթացի իրականացման (բացառությամբ դեղատնային գործունեության լիցենզավորման) վերաբերյալ եզրակացությունը, տեղեկացրել է, որ…

  • 67 բժշկական կազմակերպություն չի համապատասխանել չափանիշներին, սակայն ստացել է լիցենզիա

    67 բժշկական կազմակերպություն չի համապատասխանել չափանիշներին, սակայն ստացել է լիցենզիա

    Մայիսի 22-ին Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարվել է, որ օրակարգում Հաշվեքննիչ պալատի եզրակացությունների քննարկումն է՝ առողջապահության բնագավառում լիցենզավորման գործընթացի իրականացման, նաև առողջապահության նախարարության «առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման վերաբերյալ: Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանն նշել է, որ…