հապկ
Հայաստանը անկախության ու ինքնիշխանության համար պարտավոր է դուրս գալ ռուս-ադրբեջանաթուրքական վանդակից, որի համար առաջին քայլերն են դուրս գալ ԵԱՏՄ տնտեսական ճահճից, որտեղ նոր շղթաներ են պատրաստում գազի շուկայի պայմանագրով, ՀԱՊԿ ռազմական գաուբախտից, որտեղ գործող իշխանությունը տեղապտույտի մեջ է գտնվում և ԱՊՀ քաղաքական իլիուզիայից, որտեղ գործող իշխանությունը վերջապես բացեիբաց խոսեց, ինչ մտածում է Հայ ժողովուրդը, ինչպես…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել ԱՊՀ առաջնորդների արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունը, ապա նեղ կազմով նիստը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, Մինչ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգին անցնելը, ցանկանում եմ…
Ղրղըզստանում ՀԱՊԿ զորավարժությունները հետաձգվել են։ Այս մասին հայտարարել է Ղրղըզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը։ «Մենք զորավարժությունները հետաձգել ենք ավելի ուշ ժամկետի։ Զորավարժությունները հետաձգելուց հետո սոցցանցերում գրում են, որ դրանով մենք մերժում ենք ՀԱՊԿ-ը։ Նման բան չկա։ Մենք իսկապես ՀԱՊԿ-ի կարիքն ունենք։ Այն լիարժեք երաշխիք է ահաբեկչական սպառնալիքների դեմ և համապատասխանում է մեր երկրի ազգային…
Ինչպես արդեն հայտնել էինք, Աստանայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ «Ընդամենը մեկ ամիս է անցել մեր Մոսկվայի վերջին հանդիպումից, որտեղ մենք կարողացել ենք մանրամասն քննարկենք և համադրենք, ինչպես դուք եք ասում մեր ժամացույցները տարատեսակ հարցերով՝ և տարածաշրջանային, և երկկողմ հարցերով, որոնք շատ կարևոր են։ Մի կողմից ժամանակահատվածը…
Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը չեղյալ է հայտարարել ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները, կիրակի լրագրողներին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում: ««Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները չեղյալ են հայտարարվել ղեկավարության որոշմամբ»,- հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: ՀԱՊԿ երկրների «Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները պետք է տեղի ունենային Ղրղզստանի «էդելվեյս» զորավարժարանում հոկտեմբերին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հոկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 7-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Այս պահին Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից սպասում է առնվազն քաղաքական գնահատական: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ինձ պետք է, որ Հայաստանի սահմանից այս կողմ, որը ՀԱՊԿ–ի անդամ է, այլ երկրի զինվոր չանցնի։ Ես հռետորական հարց ունեմ` պատկերացրեք, որ ինչ–որ երևակայական հակառակորդ հատել է Ռուսաստանի սահմանը, և դրա պատճառով…
Արցախին վերաբերող բոլոր հարցերը նախևառաջ քննարկվում են Արցախի իշխանությունների հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Որոշում կայացնելիս նախապատվությունը տրվում է Արցախի ընտրված իշխանությունների կարծիքին»,- ասաց Սիմոնյանը: Պատասխանելով ստորագրվելիք հնարավոր փաստաթղթի վերաբերյալ հարցին՝ Սիմոնյանը պատասխանեց. «Գոյություն չունի նման փաստաթուղթ, գոյություն չունի օրինակ, որի մասին ես կարող եմ խոսել: Միևնույն ժամանակ, եկեք…
Հայաստանի միակ փրկությունը սպառազինության բալանսավորումն է թշնամաբար տրամադրված երկրների հետ: Սա այլընտրանք չունեցող լուծում է: Տարածք հանձնելը լուծում չէ, միջազգային իրավունքներից հրաժարվելը լուծում չէ: Դիտորդների տեղակայումը սահմաններին նույնպես լուծում չէ: Դա ուղղակի կարձանագրի դեպքերը, որը ոչ մի օգուտ չի կարող տալ ռազմական բախումների կանխարգելմանը: Դեպքերն այսպես թե այնպես արձանագրվում են տիեզերական կայաններից: Դեմակրակցիան ու դելիմիտացիան…
Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին։ Հայտնում է ՊՆ-ն։
Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ «Դուրս ՀԱՊԿ-ից» խորագրով բողոքի ակցիա է իրականացվում։ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն իր ելույթում ասաց, որ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալը դառնում է համազգային պահանջ։ «Շատերը հարցնում են, արդյոք ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում չի ստեղծվի՞ անվտանգության դատարկություն, վակուում։ Բնականաբար, այդ սպառնալիքն առկա է, և անհրաժեշտ է զուգահեռել այդ գործընթացը…
Ղազախստանի Ժամբիլի և Ալմա-Աթայի շրջաններում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններ` «Փոխազդեցություն-2022», «Որոնում-2022», «Էշելոն-2022» անվանումներով: Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Զինվորական զորամիավորումների տեղաշարժի ընթացքում կմշակվեն պարետային ծառայության, հակաօդային պաշտպանության և համապարփակ աջակցության հարցեր»,- հավելել են պաշտպանական գերատեսչությունից: Նշվել է, որ զորավարժություններին առաջին…
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 22-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ՝ հայտնել են ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից: «Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Հայաստանի սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ: Քննարկվել են ստեղծված իրավիճակում կազմակերպության հետագա հնարավոր միջոցառումները»,- նշված է կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 15-ին Հայաստան ժամանած ՀԱՊԿ առաքելությունը սահմանին լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկներ է մշակել՝ հայտնել են ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից։ «Հայաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքներին նվիրված խորհրդակցություն: Պատվիրակության ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակի ուսումնասիրության հիմնական եզրակացությունների և…