Հարթակ
Արթուր Դավթյանը մասնակցել է ԱՊՀ դատախազների համակարգող խորհրդի նիստին
Հուլիսի 8-ին դատախազությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Սանկտ Պետերբուրգում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության դատախազների համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Հաղորդագրությունը ստորև․ «Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների դատախազությունների միջև հաղորդակցության, միջազգային հարթակներում համագործակցության, ԱՊՀ տարածքում հանցավորության դեմ պայքարում անդամ երկրների իրավապահ մարմինների…
Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության նախագիծը հանրային քննարկման է դրվել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ ռազմավարության նախագիծը»: Երիտասարդական պետական քաղաքականությունը կոչված է ստեղծելու իրավական, ռազմավարական, կազմակերպչական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար: Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հունիսի 3-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու…
Հարթակը ցույց տվեց մեր մարզավիճակը․ Գոռ Մինասյան
Հայաստանի ծանրամարտի հավաքականը Մոսկվայից վերադարձավ Երևան։ Գերծանր քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը երկամարտի 464 կգ արդյունքում նվաճել է արծաթե մեդալը, իսկ Վարազդատ Լալայանը մեծահասակների իր առաջին մեդալն է նվաճել՝ դառնալով ԵԱ-ի բրոնզե մեդալակիր՝ երկամարտի 445 կգ արդյունքով։ «Առջևում դեռ ԱԱ-ն է, գիտեք, մեր հավաքականը ունի մեկ տեղ ՕԽ-ի համար։ Ինչպես որ պատրաստվել էինք, այնպես…
Կենգուրու 2021-ի գրանցման հարթակն արդեն բաց է
Այս տարի «Կենգուրու 2021» մրցույթը տեղի կունենա մարտի 21-ին՝ առցանց: Մրցույթի գրանցման հարթակն արդեն բաց է: Անհրաժեշտ է մուտք գործել կայք, սեղմել «Գրանցվել» կոճակը, ընտրել համապատասխան տողը և լրացնել դաշտերը, հայտում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Մասնակցության համար վճարումը հնարավոր է կատարել «Telcell» ընկերության Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով՝ առանց կտրոն ներկայացնելու անհրաժեշտության։ Տվյալները, հատկապես՝…
Կմեկնարկի հարթակ, որը կաջակցի ծխելու վատ սովորությունից ազատվել ցանկացողներին
Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ 2021 թվականի հունվարի 18-ից կմեկնարկի QUITLINE խորհրդատվական հեռախոսային հարթակը, որի հիմնական նպատակն է աջակցել բոլոր ծխողներին` ազատվելու ծխելու վատ սովորությունից, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Խորհրդատվությունը կիրականացնեն հոգեբան-խորհրդատուները, ովքեր վերապատրաստում են անցել միջազգային ուղեցույցների համաձայն: Ծառայությունը բոլորի համար անվճար է: Խորհրդատվություն կարող եք ստանալ` զանգահարելով 060 440 001 հեռախոսահամարով: Առողջապահության…
Հակոբ Արշակյանը մասնակցել է Արդյունաբերական Ռուսաստանի թվային ոլորտը կոնֆերանսին
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկանում ենք, որ Հակոբ Արշակյանը մասնակցել է «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ոլորտը» կոնֆերանսին: «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 24-ին ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում մասնակցել է «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ոլորտը» միջազգային կոնֆերանսին: Կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված` «ԵԱՏՄ թվային հարթակ․ երկրների համագործակցություն» պանելային քննարկման ընթացքում ներկայացվել են թվային հարթակների ստեղծման…
Microsoft-ի նոր հարթակը հնարավորություն կտա հետևել երկրի էկոհամակարգին
Microsoft-ը ստեղծել է նոր համակարգ, որը հնարավորություն կտա մարդկանց հետևել Երկրի էկոհամակարգի փոփոխություններին: Համակարգը անվանվել է «Մոլորակային համակարգիչ», որը հիմնված է արհեստական բանականության վրա և իրենից ներկայացնում է Microsoft Azure «ամպի» հիմքի վրա ստեղծված հարթակ: Այս հարթակը վերլուծում է տվյալների հսկայական քանակ և այդ ստացած տեղեկությունը հնարավորություն է տալիս հետևել էկոհամակարգի փոփոխություններին և ընդունել բնական…
Հնդկաստանի ՆԳՆ-ն հայտնում է՝ Zoom-ը անվտանգ հարթակ չէ
Հնդակստանի իշխանությունները, միանալով այլ երկրներին, հայտարարել են, որ Zoom ծրագրային ապահովումը անվտանգ հարթակ չէ։ Աշխարհում տարածված համաճարակի պատճառով այս ծրագիրը տարածվել է գրեթե ամբողջ աշխարհում։ Հնդկաստանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է․ «Zoom-ն անվտանգ հարթակ չէ»։ Երկրի գերատեսչությունները ներկայացրել են փոփոխություններ Zoom-ի անվտանգության պարամետրերի և ծրագրային ապահովման մեջ։ Ավելի վաղ Ամերիկյան Zoom Video Communications Inc ընկերութունը…
ՃԿՊԱ-ն հեռավար ուսուցման հարթակ է ստեղծել (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան օնլայն հարթակ է ստեղծել, որի միջոցով կկազմակերպվեն հեռավար ուսուցման դասընթացները: Եռալեզու կայքը բազմաֆունկցիոնալ է, այն հնարավորություն է տալիս նաև ստուգել դասապրոցեսի արդյունավետությունը՝ հարցերի միջոցով: Կայքը հնարավորություն է տալիս տեսնել, թե ուսանողն ինչ ակտիվությամբ է մուտք գործել հարթակ և ինչ գործողություններ է իրականացրել: Դասացուցակում նշված են բոլոր կուրսերի պարապմունքների…
Նոր հարթակ՝ միտված ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել և փորձնական գործարկման փուլում է գտնվում ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված հարթակը. ➡️ https://www.regions4growth.am/ Հարթակը նպատակ ունի ներկայացնել համայնքների համաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ենթակառուցվածքների և ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: Այս հարթակը թույլ կտա պատկերացում կազմել…
Ստեղծվել է «ՀՀ տարածքների համաչափ զարգացում» հարթակը
Ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության տարածքների համաչափ զարգացում» հարթակը, որը նպատակ ունի ներկայացնել համայնքների համաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ենթակառուցվածքների և ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ/ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: Բացի դրանից, հարթակը թույլ կտա պատկերացում կազմել ՀՀ մարզերում առկա ռեսուրսային պոտենցիալի մասին, որի արդյունավետ գործարկումը հիմք կհանդիսանա նպատակաուղղված և մրցունակ…












