fbpx
Կրթություն

Կենգուրու 2021-ի գրանցման հարթակն արդեն բաց է

Այս տարի «Կենգուրու 2021» մրցույթը տեղի կունենա մարտի 21-ին՝ առցանց: Մրցույթի գրանցման հարթակն արդեն բաց է: Անհրաժեշտ է մուտք գործել կայք, սեղմել «Գրանցվել» կոճակը, ընտրել համապատասխան տողը և լրացնել դաշտերը, հայտում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

Մասնակցության համար վճարումը հնարավոր է կատարել «Telcell» ընկերության Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով՝ առանց կտրոն ներկայացնելու անհրաժեշտության։

Տվյալները, հատկապես՝ էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը, պետք է լրացնել առանց վրիպակների: Գրանցումը հաստատվելու է գրանցված հեռախոսահամարից: Կարևոր է պահպանել գրանցման էլ․ հասցեն և գաղտնաբառը:

Գրանցման վերջնաժամկետն է մարտի 17-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ