Հարթակը ցույց տվեց մեր մարզավիճակը․ Գոռ Մինասյան

Ամենադիտվածներ

Հրաշքը մոտ է․ Արարատ-Արմենիան համառ պայքարում հաղթեց Դյուդելանժին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանի ծանրամարտի հավաքականը Մոսկվայից վերադարձավ Երևան։ Գերծանր քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը երկամարտի 464 կգ արդյունքում նվաճել է արծաթե մեդալը, իսկ Վարազդատ Լալայանը մեծահասակների իր առաջին մեդալն է նվաճել՝ դառնալով ԵԱ-ի բրոնզե մեդալակիր՝ երկամարտի 445 կգ արդյունքով։

«Առջևում դեռ ԱԱ-ն է, գիտեք, մեր հավաքականը ունի մեկ տեղ ՕԽ-ի համար։ Ինչպես որ պատրաստվել էինք, այնպես էլ մասնակցեցինք առաջնությանը: Թե ֆիզիկապես, թե հոգեպես լավ մարզավիճակում էինք, հարթակը ցույց տվեց մեր մարզավիճակը։

Վարազդատ Լալայանը արժանի հետնորդ է, մեկ կամ երկու տարի հետո շատ լուրջ մրցակցություն է լինելու»,- ասել է Գոռ Մինասյանը։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ