հարկում
Ստորագրվել է եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին հուշագիր
ՀՀ ֆինանսների նախարությունը հայտնել է, որ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության գործերի հավատարմատար Սթեֆան Կլյոտցլին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին հուշագիր: «Համաձայնագրով նախատեսվում է սահմանել, որ շահաբաժինները հարկվելու են արտոնյալ դրույքաչափով, մասնավորապես նախատեսվում է բարձրացնել շահաբաժինների…
Կառավարությունը հաստատեց․ կհարկվեն նաև էլեկտրոնային հարթակներում գովազդները
Կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ Հարկային օրենսգրքում էլեկտրոնային ծառայությունների մասով փոփոխության նախագիծը, ըստ որի՝ այսուհետ կհարկվեն նաև էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները, որոնք մատուցվում են ֆիզիկական անձանց (իրավաբանական անձանց դեպքում կարգավորում արդեն գործում է)։ Նշվում է, որ Հարկային օրենսգրքում ավելացվում է «էլեկտրոնային ծառայություն» հասկացությունը։ ՀՀ ՊԵԿ նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց, որ Հարկային օրենսգրքում այս կարգավորման բացակայությունը…
Youtube-ը բոլոր տեսանյութերի վրա գովազդ է դնելու
Հունիսի մեկից Google-ը գովազդ կտեղադրի Youtube-ում հրապարակված բոլոր տեսանյութերի վրա։ Այս մասին տեղեկանում ենք կայքի «Օգտագործման պայմաններ» բաժնից։ Նշվում է, որ նաև հարկեր են սահմանվելու բոլոր նրանց համար, ովքեր ԱՄՆ-ից դուրս են բնակվում ու հարկվելու է նաև ԱՄՆ-ում ստացված դիտումներից եկած միջոցները։
Ջանջուղազյանի, Թունյանի ու Թովմասյանի մամուլի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ընթանում է ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի և ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ուղիղ եթերը դիտեք ստորև․ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/1185811048432840/?__cft__[0]=AZXsDd6GdZYzkg27BmFfiacKzH6EEWZ45J6Ljxq4lMcT49GHnEkh33-IF2LIK1k-i8g7wDwqt-HEzn3S0S2HH4JCN9qoLyS7Ujf8gVdoKjCn2xmX-kNnXPnk_C5oZk9xMJ5r-Xj6DeCANIUgYDWNIt4DxQoogQ87u0oF8Aszds1ReC5_kCgCr3Uj9QBwb7CBvAM&__tn__=%2CO%2CP-R
Պետք է բոլորս զուսպ արտահայտվենք․ Արսեն Սաֆարյանի կոչը Արեն Մկրտչյանին
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Facebook-ի իր էջում անդրադարձել էր շոու բիզնեսի ներկայացուցիչների՝ հարկեր վճարելու թեմային: Պատգամավորը մասնավորապես նշել էր. «Ուրեմն կգնաք ու շատ արագ, առանց ավելորդ թպրտալու հարկերը կվճարեք։ Գյուղերում արևին ու անձրևին առևտրով զբաղվող տատիկ-պապիկներից ոչնչով առավել չեք»։ Թեմայի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է երգիչ Արսեն Սաֆարյանի հետ: «Մենք միշտ էլ…
Պետությունը դեռ պատրաստ չէ աշխատավարձի չհարկվող շեմ սահմանելուն
Հարկային օրենսգրքի փոփոխություններով պետությունը նախատեսում է եկամտահարկը համահարթեցնել՝ դարձնելով 23 տոկոս, որն էլ աստիճանաբար նվազելով պետք է հասնի 20 տոկոսի: Սակայն նվազագույն աշխատավարձի չափով չհարկվող շեմ սահմանելը դեռ իրատեսական չէ, քանի որ մեծ հարկային ծախս կլինի պետական բյուջեի վրա: Այս մասին Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ…
Ֆինանսների փոխնախարարը` գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելուց հրաժարվելու մասին
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը Հարկային օրենսգրքի նախագծի նախնական տարբերակով առաջարկվող գազավորված ըմպելիքների ակցիզային հարկով հարկելու դրույթից հրաժարվելը իր համար տնտեսվարողների հետ բաց քննարկումների արդյունք է: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: «Լսելով ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին, նաև լրացուցիչ քննարկվելով նրանց կողմից ներկայացված անհանգստությունները՝…