հարկ

  • Հարկ վճարող տնտեսվարողների թիվը ավելացել է 24.5 հազարով

    Հարկ վճարող տնտեսվարողների թիվը ավելացել է 24.5 հազարով

    ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ 2019-ի հուլիսի 1-ի դրությամբ՝ ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 24.5 հազարով: https://www.facebook.com/armgovernment/posts/2465651126791270

  • Փոքր բիզնես ունեցողներին կթույլատրվի գործել առանց հարկերի. Փաշինյան

    Փոքր բիզնես ունեցողներին կթույլատրվի գործել առանց հարկերի. Փաշինյան

    Հուլիսի 20-ին Գյումրիում անցկացվող «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց, որ Հայաստանի հարկային նոր օրենսգրքով ձևակերպվեց միկրոբիզնեսի հարկային ստանդարտը, որը սոցիալական խնդիր է լուծում՝ փոքր բիզնես ունեցողներին թույլ է տալիս գործել առանց հարկերի: Վարչապետը հավելեց, որ միկրոբիզնեսի այդ սահմանման մեջ են մտնելու նաև այն կրպակներն ու առևտրի կետերը,…

  • Տուգանվել է Ժերար Պիկեն

    Տուգանվել է Ժերար Պիկեն

    Իսպանական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ստիպված է տուգանք վճարել հարկային վճարումների պարտքի մարման համար: Տուգանքի չափը անցնում է 2 միլիոն եվրոն: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Իսպանիայի ազգային դատական կոլեգիան մերժել է մարզիկի բողոքը Կենտրոնական վարչատնտեսական դատարանի որոշման դեմ: Այս որոշումը, որը կայացվել է 2016 թվականին, Պիկեին պարտավորեցրել է 2,1 մլն եվրո վճարել 2008-ից մինչև…

  • 2019 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ավելացել են հօգուտ հարկ վճարողի կայացված որոշումները

    2019 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ավելացել են հօգուտ հարկ վճարողի կայացված որոշումները

    Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովը քննության է առել հարկ վճարողների ներկայացրած բողոքները, որոնք վերաբերում են հարկային կամ մաքսային ծառայողների գործողությունների կամ անգործության հետևանքով, իրենց կարծիքով, ոչ արդարացի որոշումների կայացմանը: Ըստ կարգի, նիստում նախ լսում են տնտեսվարողներին, նրանց հիմնավորումներն ու փաստարկները, ապա փորձում մանրամասն հարցերի միջոցով ամբողջացնել իրական պատկերը,…

  • Շվեդիայում պլաստիկ տոպրակների համար հարկ կհայտնվի

    Շվեդիայում պլաստիկ տոպրակների համար հարկ կհայտնվի

    Շվեդիայում հաջորդ տարի պլաստիկ տոպրակների համար հարկ կհայտնվի. 3 կրոն՝ (0,33 դոլար) ստանդարտ և 03 կրոն (0,03 դոլար) ավելի բարակ տոպրակների համար: Արդյունքում ստանդարտ տոպրակի գնումը գնորդի համար մինչև 7 կրոն (0,77 դոլար) կարժենա։ Այս մասին հաղորդել է ТВ4-ը: Նորարարությունն, ըստ նախաձեռնողների գաղափարի, պետք է սպառողներին ստիպի մտածել՝ արդյոք նրանց իսկապես այդքան անհրաժեշտ է այս…

  • Անկախ փորձագիտական կազմակերպությունը հետազոտություն է իրականացրել

    Անկախ փորձագիտական կազմակերպությունը հետազոտություն է իրականացրել

    Հարկ վճարողները գնահատել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի սպասարկման ծառայությունները և հսկողական գործառույթները: Համաշխարհային բանկի հարկային վարչարարության արդիականացման ծրագրի շրջանակում անկախ փորձագիտական կազմակերպությունը 2018թ.-ին հարկ վճարողների շրջանում հարցում է անցկացրել: Հարցման մասնակիցների կարծիքով հարկային վարչարարության գործառույթների ավտոմատացման շնորհիվ բիզնեսի ծախսերը կրճատվել են, իսկ հարկային մարմնի հետ շփումը նվազել է: Այնուամենայնիվ, հարցվածների 77%-ը կողմ է համագործակցել…

  • Ազգային ժողովն ընդունեց սեղմված բնական գազը կիլոգրամով վաճառելու մասին նախագիծը

    Ազգային ժողովն ընդունեց սեղմված բնական գազը կիլոգրամով վաճառելու մասին նախագիծը

    ՀՀ ազգային ժողովը, ապրիլի 8-ի արտահերթ նիստի ժամանակ, առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով նախատեսվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խմ-ն փոխարինել 1 տոննայով։ Նախագծին կողմ քվեարկեց 103 պատգամավոր, դեմ քվեարկող պատգամավորներ չկային:

  • Զբոսաշրջիկները Բալի այցելելու համար հարկ են վճարելու

    Զբոսաշրջիկները Բալի այցելելու համար հարկ են վճարելու

    Բալիի իշխանությունները որոշել են պարտադրել արտասահմանցի զբոսաշրջիկներին, որոնք կայցելեն հանգստավայր, վճարել հարկ։ 360tv.ru կայքը, հղում անելով The Straits Times-ին, գրում է, որ հանգստացողները պետք է վճարեն 10 դոլար։ Նմանատիպ օրինագիծը անցած տարվա դեկտեմբերին է քննարկվել։ Բալիի նահանգապետը կարծում է, որ արդեն առաջիկայում օրինագիծը կընդունվի։ Դեռ անհայտ է, թե ինչ տեսքով զբոսաշրջիկները կվճարեն հարկ։ Հնարավոր է,…

  • ՊԵԿ-ը հրապարակել է խոշոր հարկ վճարողների ցանկը

    ՊԵԿ-ը հրապարակել է խոշոր հարկ վճարողների ցանկը

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների խոշոր հարկ վճարողների ցանկը։ Ըստ հրապարակված ցանկի՝ ամենախոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է։ Ընկերությունը ինն ամիսների ընթացքում պետբյուջե է մուտքագրել 32 մլրդ 797 մլն 521 հազար դրամի հարկեր։ 2-րդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ 30 մլրդ 371 մլն 579 հազար դրամ հարկերով։ 3-րդ հորիզոնականում «Գրանդ Տոբակո»-ն է՝ 27 մլրդ 695…

  • ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

    ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

    ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետը, պետի տեղակալն ու նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչը նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք, տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից։…

  • Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման որևէ նախագիծ կամ գաղափար առկա չէ

    Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման որևէ նախագիծ կամ գաղափար առկա չէ

    ՊԵԿ-ի պարզաբանումը ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ. Ֆիզիակական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումն՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը: Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների…

  • Առաջարկված ID քարտերով սպառման 1, 2, 3 տոկոս վերադարձը բացասական տնտեսական հետևանքներ կունենա

    Առաջարկված ID քարտերով սպառման 1, 2, 3 տոկոս վերադարձը բացասական տնտեսական հետևանքներ կունենա

    Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ հրապարակումը․ «Վարչարարությունը միջոց է, և ոչ թե նպատակ։ Ու երբ վարչարարությունը բարելավելը իր մեջ ներառում է տնտեսական քաղաքականություն, արդեն չեմ կարող չբարձրաձայնել խնդիրը։ Առաջարկված ID քարտերով սպառման 1,2,3 տոկոս վերադարձը ոչ այլ ինչ է, քան բացասական նշանով անուղղակի հարկ, որի հարկային բազան սպառողական առևտուրն է։ Սրա…