հարկ
ՊԵԿ նախագահի տեղակալը բացառեց տնտեսվարողների մոտ թիրախային ստուգումները
Ստուգումների իրականացման կարգ գոյություն ունի, և ցանկացած պահի կամ կամայականորեն հնարավոր չէ ինչ-որ մի տնտեսվարողի նկատմամբ ստուգումներ իրականացվեն։ Այս մասին, ամփոփելով 2019 թվականը, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ստվերի շրջանառության բացահայտման ուղղությամբ 86 դեպքով արձանագրվել են շոշափելի արդյունքներ և ընդհանուր շրջանառության համախառն եկամտի ծավալը ավելացել է մեկ…
Հարկ վճարողները հնարավորություն ունեն հրապարակային ծանուցումների մասին ստանալ անվճար տեղեկատվություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Ինտերնետով հրապարակային ծանուցման ներկայացման և կայքը վարող անձին փոխանցման, կայքում հրապարակային ծանուցումների տեղադրման ու տեղեկատվության արխիվացման ժամկետների սահմանման կարգը և ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության էլեկտրոնային ձևաչափը հաստատելու մասին» N 174-Ն որոշման՝ հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն…
Պետք է ընդհանուր հարկային քաղաքականությունը դուրս բերվի պոպուլիստական գործելակերպից․ Քամալյան
Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հայաստանի Առողջապահության նախարարությունն առաջարկում է առողջապահության ապահովագրումը դարձնել պարտադիր ու համապարփակ։ Դե բնական է, որ սրանից հետո հասարակության տարբեր սոցիալական խմբերի մոտ պետք է առաջանային հարցադրումներ… և արդեն այդ հարցադրումները օբյեկտիվորեն հնչեցվում են։ Սա բնականոն քաղաքական գործընթաց է, պարզապես այս համատեքստում կրկին մի շատ լուրջ խնդիր արձնագրվեց, որ…
Հրապարակվել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը․ ՊԵԿ
Հրապարակվել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2019թ. երրորդ եռամսյակի ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Facebook-ի էջից: Ցանկին կարող ենք ծանոթանալ՝ այս հղումով: https://www.facebook.com/petekamutner/posts/2426916817405023
Ռամոսը տուգանվել է մոտ 1 մլն եվրոյով․ El Mundo
«Ռեալ»-ի ավագ Սերխի Ռամոսին մոտ 1 մլն եվրո տուգանք է սպառնում։ Այս մասին հայտնում է El Mundo-ն: Ինչպես փոխանցում է աղբյուրը, իսպանացի ֆուտբոլիստի տուգանքը կապված է այն բանի հետ, որ նա սահմանվածից քիչ է վճարել հարկերը, որ ստացել է գովազդային եկամուտներից։ Ըստ պարբերականի տեղեկատվության՝ Ռամոսը պատրաստ է վճարել ամբողջական, սակայն նպատակ ունի նաև բողոքարկելու որոշումը։…
Շոու-բիզնեսի ներկայացուցիչը չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, բազմիցս հորդորել է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում, հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Սակայն մինչ օրս կան անձինք, ովքեր չարձագանքելով կոմիտեի կոչին՝ չեն հայտարարագրել եկամուտները…
Հրազդանի ցեմենտի գործարանը ճգնաժամային իրավիճակում է
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող «Հրազդան» ցեմենտի գործարանը հայտնվել է բարդ իրավիճակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործարանի ղեկավարությունը ոչ միայն աշխատողների, այլև ծախսերի կրճատումներ է արել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ընկերությունը անցած տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե կատարել է 87 մլն 144 հազար դրամ հարկ…
Հայտնի են դարձել ՊԵԿ-ից գրություն ստացած և հարկեր չմուծած 9 շոուբիզնեսյան աստղերը
Հայտնի է դարձել, թե ովքեր են շոուբիզնեսի այն ներկայացուցիչները, որոնց ՊԵԿ-ը գրություն էր ուղարկել եկամուտները հայտարարագրելու համար: Ըստ այդմ՝ Պետական եկամուտների կոմիտեից գրություն ստացած՝ շոու բիզնեսի 9 ներկայացուցիչների թվում են երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, երգիչներ Թաթան, Անդրեն եւ Արման Հովհաննիսյանը: Նրանք այն անձինք են, որոնք 2018 թվականին պետությանը ոչ մի…
ԱԺ-ն չընդունեց ԲՀԿ-ի ներկայացրած օրինագիծը, որին կողմ էր Արարատ Միրզոյանը
ՀՀ Ազգային ժողովը չընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 50% վնասվելու դեպքում տվյալ տարվա համար ազատել հողի հարկից: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը «Իմ քայլը» խմբակցության…
ՄԻՊ-ը ուղեցույց է հրապարակել հարկ վճարողների համար
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնում մշակվել է հարկ վճարողների ուղեցույց հարկային ստուգումների իրականացման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։ Պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ դեպքերում տնտեսվարողները տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչի արդյունքում կարող են տուժել հարկային վարչարարությունից, հարկային մարմինների…
1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14%. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է. «2019թ հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 511 մլրդ մուտքեր։ Համեմատության համար նշենք, որ 2018թ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 մլրդ մուտքեր։ Այսինքն, 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14%»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2380000142320367?__xts__[0]=68.ARCX0bz5z8I7sc4sTdU3mJ9qqVYBYezbm_18R20vhY-uajRYBGhve5yPryj0HWu7vucrh9wJ6silHj3oIieePMcMHsHUG43Ie19sCsp1OFqdRwZeadgutLefNzi_UW8bW0k-kfxhkSK1ImxkwA0j45lg5fJMt0y-2qCLtFkohFt91qLCwXWktxzPpqAFI-XJimKKBAE-a6Ikoqyrwl8oQjt6x5DU462LGtaFZbw32h2cJPZUFIGXh8HJJanylWNsaXmNe8KD3s8gd7hnxHHMDJyTDuiHAfjEmtxTg2FuD5QzDUOgJd0sRKs7jBQfiCd7cJocu5imqsnKeL3skFv_VjXb&__tn__=-R
Արցախի բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները
Արցախի Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-հուլիս ամիսների հարկային եկամուտների և տուրքերի ամփոփ ցուցանիշներ։ Ըստ աղբյուրի՝ նախնական տվյալներով 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 35092.5 մլն դրամ` պլանավորված 31650.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 10.9 տոկոսով կամ 3442.5 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը`…
Շվեդիայի քաղաքներից մեկում մուրացկանության համար հարկ է սահմանվել
Շվեդիայի Էսկիլստունա քաղաքը առաջինն է, որտեղ մուրացկանության համար հարկ են սահմանել։ Թույլտվություն ստանալու համար մուրացկանները կամ պետք է առցանց լրացնեն էլեկտրոնային ձևաթուղթ, կամ դիմեն ոստիկանության բաժանմունք: Այս մասին հայտնումէ Nyheter24-ը: Նշվում է, որ թույլտվության արժեքը 23 եվրո 1, բացի նաև վարչական վճար է գանձվելու: Հայցվորը պետք է երկրում օրինական բնակության կարգավիճակ ունենա, ինչպես նաև Շվեդիայի…
ՊԵԿ-ում քննվում է «Սանիթեքի» հարկեր չվճարելու դեպքի առթիվ քրգործը
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին քրեական գործ է հարուցվել «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ։ Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան: «Քրեական գործի նախաքննության ընթացքում «Սանիթեք» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումներն…














