ՀԲԸՄ

  • ՀՀ նախագահը Փարիզում մասնակցել է ՀԲԸՄ ժողովին

    ՀՀ նախագահը Փարիզում մասնակցել է ՀԲԸՄ ժողովին

    ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ՝ նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 90-րդ ընդհանուր ժողովին։ Երկու տարին մեկ գումարվող ընդհանուր ժողովին ներկա էին պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը խոշորագույն հայկական հասարակական կազմակերպությունն է, որը տարբեր կրթական, մշակութային և հումանիտար ծրագրերի միջոցով իր նպաստն…

  • Կաթողիկոսն այցելել է ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարան և «Ալեքսանդր» տարեցների տուն

    Կաթողիկոսն այցելել է ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարան և «Ալեքսանդր» տարեցների տուն

    Ավստրալիայում հովվապետական այցով գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 6-ին այցելեց ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարան` ուղեկցությամբ իր շքախմբի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի և թեմի եկեղեցականների: Վարժարանի առջև Նորին Սրբությանը դիմավորեցին կրթօջախի հիսուն սաները, ՀԲԸՄ Սիդնեյի մասնաճյուղի ատենապետ տիար Միհրան Լեփեճյանը, հոգաբարձուների խորհրդի կազմը:…

  • Մեկնարկում է «Կին» միջազգային XV կինոփառատոնը

    Մեկնարկում է «Կին» միջազգային XV կինոփառատոնը

    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս. թ. նոյեմբերի 15-ին կմեկնարկի «Կին» միջազգային XV կինոփառատոնը: Այն կանցկացվի մինչև ս. թ. նոյեմբերի 19-ը՝ Երևանում: Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ին` ժամը 19:00-ին, ՀԲԸՄ​​ Հայաստանի ​​դահլիճում ​​​(հասցե՝ Մելիք​​ Ադամյան,​​ 2/2)։ Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 500 հայտ, որոնցից 52 ֆիլմ՝ 20 երկրից ընդգրկվել են փառատոնի մրցութային…