fbpx
Հասարակություն

ՀՀ նախագահը Փարիզում մասնակցել է ՀԲԸՄ ժողովին

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ՝ նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 90-րդ ընդհանուր ժողովին։ Երկու տարին մեկ գումարվող ընդհանուր ժողովին ներկա էին պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից։

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը խոշորագույն հայկական հասարակական կազմակերպությունն է, որը տարբեր կրթական, մշակութային և հումանիտար ծրագրերի միջոցով իր նպաստն է բերում հայկական ինքնության և ժառանգության պահպանմանն ու զարգացմանը՝ ձգտելով հատկապես երիտասարդ սերնդի մոտ սերմանել հետաքրքրություն ազգային հարուստ ժառանգության և ավանդույթների նկատմամբ:

Նշենք, որ Արմեն Սարգսյանը 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ