ՀԲ
Արսեն Թորոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը: Վերջիններս քննարկել են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի ընթացքը: Պատվիրակության անդամները նախարարին են ներկայացրել ծրագրի երկարացման նպատակով համաձայնագրի փոփոխման նախագիծը, պետական ֆինանսների կառավարման զեկույցը: Կողմերը քննարկել են ծրագրի շրջանակներում նախատեսված մարզերում հիվանդանոցների կառուցման, սարքավորումների ձեռք բերման և սկրինիգներ իրականացնելու ֆինանսավորմանն առնչվող հարցերը: Միաժամանակ, հանդիպման…
ՀՔԾ-ում տեղի է ունեցել քննարկում Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի փորձագետների հետ
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից համատեղ հիմնված Հափշտակված գույքի վերադարձման նախաձեռնության փորձագետների հետ: Վերջիններս ներկայացրել են իրենց առաքելության հիմնական նպատակներն ու ուղղությունները, այդ թվում` փողերի լվացման և ապօրինի հարստացման դեպքերի քննության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և…
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Համաշխարհային Բանկի պատվիրակությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 4-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց «Աղետների ռիսկերի կառավարման ազգային ծրագրին» տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ Հայաստան ժամանած Համաշխարհային Բանկի՝ Տաֆաձվա Դուբիի գլխավորած աշխատանքային խմբին: Նախարար Ֆելիքս Ցոլակյանը, բարձր գնահատելով ՀԲ գործունեությունը մեր երկրում, նշեց, որ ՀԲ աշխատանքային խումբը հեղինակել է բազմաբովանդակ և ընդգրկուն հայեցակարգային փաստաթուղթ, որը վերաբերում է ԱԻՆ բոլոր գործառույթներին և ցանկություն հայտնեց…
Կենսական նշանակության ճանապարհների վերականգնումը նպաստում է ենթակառուցվածքների զարգացմանը
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները և Համաշխարհային բանկի պատվիրակությունը՝ տրանսպորտային մասնագետ Միցույոշի Ասադայի գլխավորությամբ, այցելել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում վերականգնված և վերականգնման ընթացքի մեջ գտնվող ճանապարհահատվածներ։ ՀԲ պատվիրակությունը նախ եղավ Արարատի մարզի Մխչյան, Հովտաշեն և Նորամարգ համայնքներով անցնող 2,12 կմ երկարությամբ…
Սուրեն Պապիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի տրանսպորտային ոլորտի մասնագիտական խմբի պատվիրակությանը։ Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանի ու Համաշխարհային բանկի երկարամյա և արդյունավետ փոխգործակցությունը՝ ընդգծելով բանկի հետ հարաբերությունների դինամիկ զարգացման և որակապես նոր հանգրվան տեղափոխելու հայկական կողմի շահագրգռվածությունը։ Նախարարը միաժամանակ հարկ է համարել նշել, որ բանկի հետ համատեղ…
Տիգրան Խաչիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ Քաթրին Փլանգմանի գլխավորությամբ: Փոխնախարար Խաչիկյանը ողջունել է գործընկերներին Արդարադատության նախարարությունում՝ ներկայացնելով հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով և գործողությունների ծրագրով նախատեսված առաջնահերությունները: Փոխնախարարն ընդգծել է, որ նախանշված է մինչև ս.թ. հուլիսի 20-ն ամփոփել ստացված բոլոր առաջարկները և նախագիծը ներկայացնել Կառավարության հաստատմանը: Հակակոռուպցիոն ռազմավարության համատեքստում Տիգրան…
Հակոբ Արշակյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Համաշխարհային բանկի ֆինանսների, մրցունակության և նորարարության գլոբալ դեպարտամենտի տնօրեն Ալֆոնսո Գարսիա Մորային, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավար Մարիալիզա Մոտտային, Համաշխարհային բանկի առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների ծրագրի ղեկավար Կարեն Գրիգորյանին: Հանդիպման ընթացքում նախարարը, ներկայացնելով նորաստեղծ նախարարության առաջնահերթությունները, կարևորել է Հայաստանում…
Տիգրան Խաչիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը՝ Էվա Միլիսի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել օրակարգային երեք հիմնական հարցերի՝ արդարադատության տարածաշրջանային հարցմանը, արդարադատության ոլորտի ուսումնասիրությանը և «Զարգացման քաղաքականության գործառնություն» վարկային ծրագրին: Փոխնախարարը, ողջունելով գործընկերներին, տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը ներկայում մշակում է առաջիկա երեք տարիների Հակակոռուպցիոն ռազմավարությունը, որն առաջիկայում…
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
Մայիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի միջնաժամկետ ուսումնասիրում կատարելու նպատակով Հայաստան ժամանած ՀԲ պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ՀՀ գլխավոր դատախազության համագործակցությունը՝ հատկապես ընդգծելով պետական հատվածի արդիականացման նախորդ երկու ծրագրերի շրջանակում դատաիրավական ոլորտում իրականացված բարեփոխումները: Կարևորվել…
Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է Համաշխարհային բանկի քաղաքային հարցերով տնօրենի հետ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովի շրջանակներում շարունակում է միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների շարքը: Մայիսի 14-ին նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է ԱՌԿ և քաղաքային հարցերով Համաշխարհային բանկի տնօրեն Սամեհ Վահբայի հետ։ ԱԻ նախարարը, ողջունելով հյուրին, գոհունակություն է հայտնել կառույցի հետ երկարատև և արդյունավետ…
ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ գարնանային նստաշրջանին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կառավարիչների խորհուրդների 2019 թ. գարնանային նստաշրջանին: ԿԲ նախագահը մասնակցելու է ԱՄՀ/ՀԲ գարնանային նստաշրջանի պլենար նիստին, ինչպես նաև հոլանդաբելգիական ենթախմբի կառավարիչների նիստին: Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ մասնավորապես ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի…
Մեկնարկում են Հայաստանի թվային օրակարգի մշակման աշխատանքները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը Համաշխարհային բանկի (ՀԲ) թվային զարգացման գլոբալ պրակտիկայի ստորաբաժանման հետ համատեղ իրականացրեց «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ. Թվային ռազմավարություն և տվյալների վրա հիմնված զարգացում Հայաստանում» թեմայով աշխատաժողովը, որով հայտարարվեց Հայաստանի թվային փոխակերպման օրակարգի մշակման գործընթացի սկիզբը: Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել թվային տնտեսության ռազմավարությունների համաշխարհային առաջատար փորձը և առանցքային դերակատարների հետ…
Համաշխարհային բանկի պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ գլխավոր դատախազությունում
Մարտի 25-ն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Ընդունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ փոխանցելով ՀՀ դատախազության շահագրգռությունը՝ ավելի խորացնելու և ընդլայնելու շարունակվող արդյունավետ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում պետական հատվածի արդիականացման, դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում ՀՀ դատախազության հետ համագործակցության…
Փոխվարչապետ Ավինյանը ՀԲ պատվիրակության հետ քննարկում է ունեցել
Ինչպես հայտնում է Փոխվարչապետ Տիրգան Ավինյանի ֆեյսբուքյան էջը, փոխվարչապետը փետրվարի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը, որին ներկա է եղել նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հանդիպման հիմնական թեման բժշկական ապահովագրության համակարգի մշակման և ներդրման հարցերն են եղել: Ողջունելով հյուրերին՝ ընդգծել է, որ այժմ Հայաստանը գտնվում է իր պատմության այն փուլում, երբ բավարար…














