Հենրիխ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Ինտեր-Պարմա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը փայլուն ելույթ ունեցավ Միլանի «Ինտերի»՝ «Պարմայի» նկատմամբ 3:1 հաշվով տարած հաղթանակում։ Սան-Սիրո մարզադաշտում կայացած խաղի ընթացքում Մխիթարյանն իր երկու ճշգրիտ գոլային փոխանցումներով օգնեց Ֆեդերիկո Դիմարկոյին և Նիկոլո Բարելլային գրավել մրցակցի դարպասը, ինչի համար նա ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Այս հաղթանակից հետո «Ինտերը» 14 խաղից հետո ունի 31 միավոր…
35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում Իտալիայի չեմպիոն դառնալ. չեմ կանգնելու այս արդյունքի վրա․Հենրիխ Մխիթարյան
35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում Իտալիայի չեմպիոն դառնալ։ Չեմ կանգնելու այս արդյունքի վրա։ Առաջին ալիքի եթերում ասել է «Ինտեր»-ի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին առաջատար Հենրիխ Մխիթարյանը․ «Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում այն նվաճել։ Չեմ կանգնելու այս արդյունքի վրա։…
Արցախում ցեղասպանություն է, կոչ եմ անում բոլորին օգնել և տարածել խաղաղության վերականգնման ձայնը. Մխիթարյան
Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման է ենթարկվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: «Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։ Ինչպես ասում են փորձագետները, սա…
Սեփական հայրենիքում թակարդում հայտնված ԼՂ-ի բնակիչները գտնվում են սովի և հումանիտար աղետի շեմին․ Մխիթարյան
Ավելի քան 30 հազար երեխա և նրանց ընտանիքները 8 ամիս Լեռնային Ղարաբաղում անցնում են շրջափակման և ավերածությունների միջով։ Սեփական հայրենիքում թակարդում հայտնված ԼՂ-ի բնակիչները գտնվում են սովի և հումանիտար աղետի շեմին՝ առանց կյանք փրկող դեղամիջոցների, սննդի և այլ անհրաժեշտ իրերի հասանելիության: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: «Սրտակեղեք…
Պետրակովը փորձել է ՀՀ ազգային հավաքական վերադարձնել Հենրիխ Մխիթարյանին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը փորձել է ՀՀ հավաքական վերադարձնել Հենրիխ Մխիթարյանին։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ նշել է ազգային հավաքականի մազիչը՝ ասելով. «Մխիթարյանը չուզեց շփվել՝ նշելով, որ իր որոշումը չի ուզում փոխել ու Հայաստանի հավաքականին հաջողություններ ցանկացավ։ Դա նրա որոշումն է, և պետք է հարգել այդ որոշումը»:
Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան 34-ամյակն է
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 34-ամյակը: Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում և հաջորդաբար հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական«Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ», «Ռոմա»ակումբներում: Հենրիխ Մխիթարյանն այժմ Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ է: Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 10 անգամ դարձել է Հայաստանի…
Առաջին տիտղոսն Ինտերի հետ. Մխիթարյանը լուսանկար է հրապարակել Իտալիայի Սուպերգավաթով
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Իտալիայի Սուպերգավաթակիր դառնալուն: Երեկ Մխիթարյանն ու թիմակիցները մրցել 3-0 հաշվով հաղթել են «Միլանի» հետ և նվաճել տիտղոսը: «Առաջին տիտղոսն «Ինտերի» հետ, 5-րդ Սուպերգավաթն իմ կարիերայում»,- գրել է Մխիթարյանը:
Հայտնի է Մխիթարյանը կմասնակցի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչին, թե ոչ
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչի «Ֆեյենոորդի» դեմ առաջ նախախաղային մամուլի ասուլիս է տվել։ «Սա եզրափակիչ է։ Մինչև վաղը իմ գլխում այլևս ոչինչ չի լինի։ Ես այդպիսի մարդ եմ։ Փորձն այստեղ չի օգնի, չնայած ես այլ կերպ էի մտածում։ Ես նույնն եմ զգում, ինչ իմ առաջին եզրափակչի ժամանակ։ Կենտրոնացած եմ։ Գուցե, սա խաղերին…
Մխիթարյանը կմնա Ռոմայում
Իտալական «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կմնա ակումբում։ Այս մասին հայտնել է հռոմեական թիմի տնօրեն Տիագո Պինտոն, ում խոսքերը փոխանցում է DAZN-ը։ Պինտոն նշել է, որ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու հետ կապված խնդիրներ չկան։ Ըստ աղբյուրի՝ սպասվում է, որ հայ ֆուտբոլիստի հետ կկնքվի մեկ տարվա պայմանագիր։ Նշենք, որ Մխիթարյանի ներկայիս պայմանագիրը նախատեսված է…
Մխիթարյանը Լացիոյի նախագահի դիտակետում է
Իտալական ակումբները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ռոմայի» ներկայիս կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հանդեպ։ Այս անգամ էլ լուրեր են շրջանառվում, որ Մխիթարյանը հայտնվել է «Լացիոյի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին գրում է Tuttomercato-ն։ Նշվում է, որ Մխիթարյանով հետաքրքրված է անձամ «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լացիոն» ձեռք էր բերել հռոմեական ակումբի…
Գևորգ Ղազարյանն իր կարիերայում բացառիկ նվաճման է հասել
Հայաստանի ազգային հավաքականի ու «Փյունիկի» ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը իր կարիերայի ամենանշանակալից նվաճումներից մեկին է հասել։ Բարձրագույն խմբի 27-րդ տուրի «Ալաշկերտի» հետ հանդիպումը Ղազարյանի համար հոբելյանական 500-րդ հանդիպումն էր իր կարիերայի ընթացքում։ Անկախ Հայաստանի պատմության մեջ հայկական ֆուտբոլի միայն 11 ֆուտբոլիստի է հաջողվել հասնել այս ցուցանիշին կամ հատել այն։ Եվս մեկ հանդիպում ու Ղազարյանը կշրջանցի նաև…
Մխիթարյանը Նապոլի դեմ խաղում կարող է մնալ պահեստայիններին
Ապրիլի 18-ին Հենրիխ Մխիթարյանը «Ռոման» հանդես է գալու «Նապոլիի» դեմ՝ Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակներում։ Հանդիպմանը կարող են հանգստանալու հնարավորություն ստանալ Մխիթարյանն ու Բրայան Կրիստանտեն, ովքեր Կոնֆերենցիաների Լիգայում «Բուդյո-Գլիմտի» դեմ խաղում մեկնարկային կազմում էին։ Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը։ Նշվում է, որ կարող են դաշտ դուրս գալ հենց մեկնարկից Սերժիու Օլիվեյրան և…
Հռոմում ռուսերեն շփվում եմ թիմակից Հենրիխ Մխիթարյանի հետ․ Շոմուրոդով
Ուզբեկստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը նշել է, որ Հռոմում ռուսերեն շփվում է թիմակից Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այս մասին նա ասել է СЭ-ին տված բացառիկ հարցազրույցում։ – Հիմա հաճախ եք շփվում ռուսերենով: – Այո, ես խոսում եմ շատ մարդկանց հետ: Հռոմում բավականին շատ մարդ կա, ում հետ ես ռուսերեն եմ խոսում։ Օրինակ՝ Մխիթարյանի հետ։…
Մխիթարյանին նոր պայամանգիր են առաջարկել Ռոմայից
Իտալական «Ռոման» պայմանագրի երկարաձգման առաջին առաջարկն է արել թիմի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը։ Նշվում է, որ պայմանագիրը նախատեսված է մեկ տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Ըստ աղբյուրի՝ պայմանագրով Մխիթարյանի աշխատավարձը մեկ մրցաշրջանի համար 3 միլիոն եվրո է։
Այս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է Իտալիայում
Իտալական «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի առաջնությունում ամենաշատ գոլային պահ ստեղծած ֆուտբոլիստն է այս մրցաշրջանում։ Այս մասին գրում է Squawka-ն։ Նշվում է, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը 14 գոլային պահ է ստեղծել թիմակիցների համար։ Այս ցուցանիշում Իտալիայում առաջինն է, իսկ թոփ-5 լիգաներում կիսում է 3-րդ տեղը՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի հետ։ Ըստ աղբյուրի…