fbpx
Սպորտ

Գևորգ Ղազարյանն իր կարիերայում բացառիկ նվաճման է հասել

Հայաստանի ազգային հավաքականի ու «Փյունիկի» ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը իր կարիերայի ամենանշանակալից նվաճումներից մեկին է հասել։

Բարձրագույն խմբի 27-րդ տուրի «Ալաշկերտի» հետ հանդիպումը Ղազարյանի համար հոբելյանական 500-րդ հանդիպումն էր իր կարիերայի ընթացքում։ Անկախ Հայաստանի պատմության մեջ հայկական ֆուտբոլի միայն 11 ֆուտբոլիստի է հաջողվել հասնել այս ցուցանիշին կամ հատել այն։

Եվս մեկ հանդիպում ու Ղազարյանը կշրջանցի նաև Արթուր Ոսկանյանին, որը հենց 500 հանդիպում է անցկացրել։

Նշենք, որ հանդիպումների քանակով առաջին հորիզոնականում է Սարգիս Հովսեփյանը՝ 783 խաղով, որին նախորդում է Հենրիխ Մխիթարյանը՝ 728 խաղով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հովհաննես Թահմազյանը՝ 582 խաղով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ