հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։ «Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ՔԿՀ մոդելը Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին մեկնելուց առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Էրդողանը: Էրդողանի խոսքով՝ Բայդենը ցանկացել է այս գիշեր կամ վաղը կրկին զրույց ունենալ։ Ճեպազրույցի ժամանակ Էրդողանը հիշեցրել է, որ երկու երկրների միջև երկխոսության օրակարգի հիմնական թեմաներից մեկը մնում է…
Մայիսի 14-ին Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ: Քննարկել է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացումը՝ մատնանշելով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բայրամովն ու Աբդոլլահիանը ընդգծել են հարաբերությունների զարգացման և փոխայցերի շարունակման անհրաժեշտությունը: Ադրբեջանի արտգործնախարարը կարևոր քայլ է անվանել Ղարաբաղի վերակառուցման գործընթացում իրանական ընկերությունների մասնակցությունը: Ըստ IRNA-ի՝ Բայրամովը նաև հայտնել է, որ…
ՌԴ նախագահ ՊուտինԸ և Գերմանիայի կանցլեր Շոլցը հեռախոսազրույց են ունեցել։ Գերմանիայի կանցլերը Ռուսաստանի նախագահին կոչ է արել շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները և Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական լուծման ուղիներ փնտրել՝ լրագրողներին ասել է Գերմանիայի կաբինետի խոսնակ Շտեֆեն Հեբեշտրայտը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ «Կանցլերը և ՌԴ նախագահը քննարկել են նաև պարենային գլոբալ իրավիճակը, որը վատթարացել է հատկապես…
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ «Բանակցությունների ընթացքում քննարկվել են երեկ Թուրքիայում տեղի ունեցած պահվող անձանց փոխանակման հարցերը, ինչպես նաև Ուկրաինայի հետ կապված իրադարձությունները»,- հայտնել են գրասենյակից։
ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարներ Շոյգուն և Հասանովը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում՝ խաղաղապահների հսկողության գոտում, իրավիճակի սրման հետ կապված հարցեր, դրա կայունացումը և Հարավային Կովկասում անվտանգության պահպանման ուղիները։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել խաղաղապահ գործողության ընթացքի և դրա իրականացման գոտում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է Hurriyet-ը: Էրդողանը հայտարարել է, որ նպատակ ունեն արագ հասնել մշտական հրադադարի՝ հավելելով, որ շարունակելու է ջանքերը՝ Զելենսկիի և Պուտինի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը՝ նշելով, որ Բլինքենը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Ուկրաինային ցուցաբերած օգնության համար։ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը ասել է, որ կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը, ՌԴ նախագահ Պուտինի սկսած ռազմական օպերացիան դադարեցնելու համար գործադրվող դիվանագիտական ջանքերը։
Ադրբեջանի և Ֆրանսիայի ղեկավարներ Իլհամ Ալիևը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: ТАСС-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և այդ երկրին մարդասիրական օգնության տրամադրումը։ Հայտնի է նաև, որ հեռախոսազրույցի ժամանակ մտքերի փոխանակում է եղել նաև էներգետիկ հարցերի շուրջ։
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել: Քննարկվել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև ռուս-ուկրաինական բանակցությունները։ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել օգնելու հակամարտության կարգավորմանը, իսկ Լուկաշենկոն իր հերթին հանաձայնվել է Էրդողանի դիրքորաշման հետ։
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարարը հաստատել է մասնակցությունը մարտի 11-13-ը կայանալիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Նշվում է, որ կողմերը քննարկել են միջազգային օրակարգի կարևոր թեմաներ: Լավրովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է Եվրոպայում անվտանգության երկարաժամկետ իրավական…
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան և Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Կուլեբան։ «Բովանդակալից զրույց թուրք գործընկեր և ընկեր Չավուշօղլուի հետ՝ ՌԴ-ի կողմից ստեղծված անվտանգության ճգնաժամի և Ազովի ու Սև ծովերի սպառնալիքների, լարվածության նվազեցման դիվանագիտական ուղիների վերաբերյալ։ Ողջունում եմ Անկարայի ակտիվ ջանքերը։ Քննարկել ենք Ուկրաինայի…