հեռախոսազրույց
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով սահմաններին լարվածության պահպանման փաստը: Շառլ Միշելը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Քննարկվել են իրավիճակի կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր:
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: Էմանուել Մակրոնը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Զրուցակիցներն անդրադարձել են…
Մակրոնը կոչ է արել Ալիևին պահպանել հրադադարի ռեժիմը
Կայացել է Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը: Մակրոնը կոչ է արել Ալիևին պահպանել հրադադարի ռեժիմը՝ հայտնում են Ելիսեյան պալատից։ Ֆրանսիայի ղեկավարը մտահոգություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի վատթարացման և ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնց հետևանքով ռմբակոծվել են հայկական բնակավայրեր: Նա նշել է բանակցությունների ուղղությամբ ակտիվ քայլերի կարևորությունը։ Մակրոնը կոչ է արել…
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հետ
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հետ։ Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Քննարկվել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները։
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը այլընտրանք գոյություն չունի, և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել հետագա էսկալացիան կանխելու համար:
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։ Փաշինյանը հայտարարել է, որ կեսգիշերից Ադրբեջանը սահմանի տարբեր ուղղություններով սկսել է սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ։ Նիկոլ Փաշինյանը խորը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կարևորել միջազգային հանրության համարժեք արձագանքը։…
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ: Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Ուկրաինայում իրավիճակը, «Հացահատիկի գործարքի» իրականացման առաջընթացի մասին հարցեր: Երկու երկրների առաջնորդները անդրադարձել են նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցության հարցերի, վերահաստատել համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկայի…
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը: Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները արդյունավետ կլինեն: Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել…
Թուրքիայի և Իսրայելի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ առաջիկա անելիքների հետ կապված, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր: Այս մասին, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: Զրույցի ժամանակ Էրդողանը շեշտել է, որ փոխադարձաբար դեսպաններ նշանակելու որոշումը համարում է կարեւոր քայլ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների դրական զարգացման ուղղությամբ։ Նշելով, որ…
ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հեռախոսազրույց են ունեցել
Հուլիսի 17-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնել է ԱԳՆ-ն։ «Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցեր։ Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման…
Թուրքիայի հայկական կառույցները ողջունել են Փաշինյանի և Էրդողանի հեռախոսազրույցը
Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցը դարձել է Թուրքիայի հայ համայնքի հիմնական օրակարգային թեման՝ ասված է Թուրքիայի հայկական հիմնադրամների միության տարածած հայտարարության մեջ: Հայկական հիմնադրամները, նրանց կից բոլոր հաստատությունները և ընկերությունները գնահատանքով և հույսով են հետևում զարգացումներին և մեծ սպասելիքներ ունեն։ Շեշտվում է, որ հայ համայնքը, չնայած իր համեստ ներուժին, Թուրքիայի և Հայաստանի միջև կարող…
Մարուքյանը կարևոր քայլ է համարում Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադարձել էՆիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Էդմոն Մարուքյանը նշել է, որ վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև ուղիղ շփում տեղի է ունեցել շուրջ 10 տարի առաջ ու հավելել, որ սա չափազանց կարևոր քայլ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ «Պետք…
Թուրքիայի և Իսրայելի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ։ Այս տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը տարածաշրջանային խնդիրների, անվտանգային հարցերի ներառյալ ահաբեկչության դեմ պայքարի շուրջ, ինչպես նաև շարունակել համագործակցությունը հանուն խաղաղության և կայունության։ Կողմերը քննարկել են նաև թուրք-իսրայելական երկկողմ հարաբերությունների վիճակը և տարածաշրջանային հարցեր։
Վարչապետն ու Ղարիբաշվիլին հեռախոսազրույց են ունեցել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հայտնում է Վրաստանի վարչապետի պաշտոնական կայքը, Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ: Նշվում է, որ Վրաստանի վարչապետն առողջություն և հաջողություն է մաղթել ՀՀ վարչապետին և բարգավաճում ու առաջընթաց՝ բարեկամ հայ ժողովրդին: Զրույցի ընթացքում Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է բարեկամական…














