հեռախոսազրույց
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և լավագույն մաղթանքները փոխանցել: Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առիթով հեռախոսազանգի համար և ընդգծել, որ բարձր է գնահատում ՌԴ նախագահի ջերմ, բարեկամական վերաբերմունքը: Զրուցակիցները…
Հայաստանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին հարաբերությունների պետնախարար Ադել Բին Ահմեդ Ալ-Ջուբեյրի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։ «Կողմերը քննարկել են Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման, հարաբերությունների զարգացման հեռանկարները: Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության…
Տեղի է ունեցել Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը
Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից: Քննարկվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Ալիևը նաև Պուտինին տեղեկացրել է մայիսի 22-ին Բրյուսելում ՀՀ…
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Պետքարտուղարը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանը տպավորություններն է կիսել մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած…
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։ Ըստ աղբյուրի՝ քննարկվել են երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: Հեռախոսազրույցի թեմաների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում
Ֆրանսիայի նախագաը և Պուտինը հեռախոսազրույց են ունցել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ BFM հեռուստաալիքի տվյալներով՝ զրույցը տևել է ավելի քան երկու ժամ։ Երկու երկրների ղեկավարների զրույցը առաջինն էր Մակրոնի նախագահ ընտրվելուց հետո։ Մինչ այս Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել մարտի 29-ին։ Անցած շաբաթ օրը Մակրոնը զրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու…
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրիկի հետ. Տարոն Չախոյան
Ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի կապակցությամբ քննարկումների համատեքստում պետք է արձագանքել մի շարք հարցերի՝ Ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը: «Հարց. Ինչու դեպքից հետո վարչապետի շարասյունը կանգ չի առել վրաերթի ենթարկված կնոջն օգնություն ցուցաբերելու համար: Պատասխան. Բուն վրաերթի պահին վարչապետի ավտոմեքենան եղել է դեպքի վայրից մոտավորապես 100-150 մետր հեռավորության…
Ջերմ ու բարեկամական զրույց են ունեցել Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները
Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսը։ Այս մասին Twitter-ում գրել է Կիպրոսի ԱԳՆ մամուլի խոսնակ Դեմետրիս Դեմետրիուն։ Նրա խոսքով՝ ԱԳ նախարարները ջերմ ու բարեկամական զրույց են ունեցել, որի ընթացքում վերահաստատվել է երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակը։ Կիպրոսի արտաքին գերատեսչության ղեկավարը վերահաստատել է նաև Կիպրոսի աջակցությունն ու համերաշխությունը հայ ժողովրդին՝…
Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Շոյգուի հետ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը՝ նշելով, որ քննարկման թեման եղել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Աքարն ընդգծել է հրադադարի անհապաղ հաստատման կարևորությունը՝ նպաստելու ռուս-ուկրաինական կոնֆլիկտի դիվանագիտական լուծմանը, ինչպես նաև՝ ցամաքային կամ ծովային ճանապարհով խաղաղ բնակիչներին, մասնավորապես՝ Մարիուպոլից անվտանգ դուրս բերելու հրատապությունը: Աքարը նշել…
Եռակողմ հանդիպմանն ընդառաջ՝ Փաշինյանը զրուցել է ԱՄՆ պետքարտուղարի հետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սենեգալի նախագահին Հայաստան է գալիս Վրաստանի ԱԺ նախագահը «Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին և կարևորել տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը: Վարչապետը շնորհակալություն է…
Հեռախոսով զրուցել են Պուտինն ու Լուկաշենկոն
Միմյանց հետ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ու Բելառուսի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին հայտնում է Belta գործակալությունը։ Նշվում է, որ կողմերի քննարկման առանձին թեման եղել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ըստ աղբյուրի՝ 2 երկրների նախագահները խոսել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերվող հարցերից։
Հերթական հեռախոսազրույցն են ունեցել Մակրոնն ու Պուտինը
Իրենց հերթական հեռախոսազրույցն են ունեցել Ֆրանսիայի ու Ռուսաստանի ղեկավարներ Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտարարություններ են տարածել Կրեմլն ու Ելիսեյան պալատը։ Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ռուս-ուկրաինական բանակցություններն ու գերիների փոխանակման վերաբերյալ հարցեր։ Մակրոնը Պուտինին հորդորել է անհապաղ դադարեցնել կրակը ու ասել է, որ դա է միակ լուծումը։…
ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի ժողովրդին․ հեռախոսազրույց են ունեցել Բլինքենն ու Կուլեբան
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսի տարածած հայտարարությունից։ Նշվում է, որ Բլինքենը Կուլեբային հայտնել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում է ուկրաինացի ժողովրդին՝ անվտանգության, հումանիտար ու տնտեսական ոլորտներում տրամադրվող օգնությամբ։ Պետքարտուղարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու…
Զրուցել են Ֆրանսիայի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները․ քննարկվել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները
Հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրադրության, Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։ Խոսվել է նաև եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը հայտնել է ադրբեջանցի գործընկերոջը, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված…














