հեռուստասերիալ
Սերիալներ, որոնց ավարտը առավելագույնս հիասթափեցրեց հեռուստադիտողին
Հեռուստադիտողին իր վերջաբանով ամենաշատը հիասթափեցրած սերիալների ցանկը գլխավորել է «Խաղաքարտերով տնակ» քաղաքական թրիլերը: Չնայած բարձր ժողովրդականության և ընդհանուր ցուցանիշների (10-ից 8.8-ը), վերջին շարքը խիստ հիասթափեցրեց երկրպագուներին`ստանալով ընդամենը 2,7 միավոր: Երկրորդ հորիզոնականում է հայտնվել HBO հեռուստաալիքի կողմից նկարահանված «Գահերի խաղ» հեռուստասերիալի եզրափակիչ դրվագը: Սերիալի նկարահանումները սկսվել են դեռևս 2011 թվականին: Այն բավականին բարձր ցուցանիշ ուներ՝ 9,4…
Youtube-ն արգելափակել է Զելենսկու «Ժողովրդի ծառա» հեռուստասերիալը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» հեռուստասերիալը արգելափակվել է Youtube-ի բոլոր օգտատերերի համար: Սերիալի գլխավոր դերասանը հենց ինքը Զելենսկին է: Սերիալի նկատմամբ իրավունքները պատկանում են Սերգեյ Պուշկինին: Վերջինս նշել է, որ արգելափակումը կլինի ժամանակավոր և կապված է իրավական հարցերի հետ: «Սերիալը կրկին հասանելի կլինի, երբ մենք կարգավորենք իրավական հարցերը»,-ասել է նա՝ ակնկալելով, որ դրանք հնարավոր…
«Գահերի խաղը» ուսուցողական բնույթ ունի. պրոֆեսոր
Կոլումբիական բիզնես դպրոցի պրոֆեսոր Բրյուս Քրեյվնի կարծիքով «Գահերի խաղը» հեռուստասերիալը կարող է ուսուցողական նշանակություն ունենալ ապագա մենեջերների համար: «Դա հրաշալի շոու է, և մարդկանց գրավում է, քանի որ խաղադրույքները բարձր են՝ կա՛մ հաղթում են, կա՛մ մեռնում: Մեր կյանքը նույնպես շատ լարված է՝ կարող է լինել թե՛ վեճ ու կռիվ, թե՛ անկում, թե՛ գլխապտույտ հաջողություն, թե՛…
«Գահերի խաղի» վերջին սերիան ռեկորդային դիտումներ է ունեցել
«Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի վերջին սերիան ռեկորդային դիտումներ է գրանցել: Այն ունեցել է մոտավորապես 19,3 միլիոն դիտում եթերային ցուցադրությամբ և BO GO ու HBO NOW հարթակներում։ Սա ռեկորդային ցուցանիշ է նաև HBO հեռուստաալիքի պատմության մեջ: Նախկին ռեկորդը սահմանել էր նույն եթերաշրջանի 5-րդ սերիան, որը դիտել է 18․4 մլն մարդ։ Հաղոչդում է The Hollywood Reportery:
«Գահերի խաղը» հեռուստասերիալում կրկին կինոկիքս են նկատել
«Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի վերջին` վեցերորդ սերիայում երկրպագուները նկատել են երկու պլաստիկ շշեր: Շշերը նկատվել են Վեսթերոսի խորհուրդների տեսարանում: HBO-ն դեռ չի մեկնաբանել բացթողումը: Եթե նախորդ անճշտությունները, օրինակ, կադրում մեկանգամյա օգտագործման սուրճի բաժակի հայտնվելը կամ Ջեյմե Լանիսթերի նախկին եթերաշրջաններից մեկում կտրված ձեռքի կրկին հայտնվելը կատակների առիթ էին դարձել, ապա նոր բացթողումը զայրացրել է հանդիսատեսին:
«Գահերի խաղը» դիտելու համար 10 միլիոնից ավելի ամերիկացիներ կբացակայեն աշխատանքից
Մայիսի 20-ին՝ երկուշաբթի օրը, կհեռարձակվի «Գահերի խաղի» ութերորդ եթերաշրջանի վերջին սերիան: MarketWatch-ի հաղորդմամբ՝ ամերիկացիների մի մասը կմնա տանը՝ դիտելու հեռուստասերիալի եզրափակիչ սերիան: Հաղորդվում է, որ ավելի քան 10,7 միլիոն ամերիկացիներ մտադիր են օգտագործել իրենց ազատ օրերը կամ հիվանդության պատրվակով չգնալ աշխատանքի: Նաև նշվում է, որ ևս 5,8 միլիոն մարդ, ովքեր աշխատում են կիրակի երեկոյան, նույնպես…
Երկրպագուները «Գահերի խաղը» հեռուստասերիալում ևս մեկ վրիպակ են նկատել
HBO հեռուստաընկերության «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի 8-րդ սեզոնում ևս մեկ բացթողում է նկատվել: Երկրպագուները հրապարակել էր Սերսեա և Ջեյմի Լանիստերների գրկախառնության կադրը, որտեղ հերոսուհու գոտկատեղին երևում է Ջեյմիի աջ ձեռքը, սակայն նրա այդ ձեռքը, ըստ սցենարի, դեռ երրորդ սեզոնում կտրել էին: Հաջորդ բոլոր սերիաներում նա կադրում էր ոսկյա պրոթեզով: Երկրպագուների մի մի մասը հումորով է…
Ամերիկացիներն ավելի հաճախ են սկսել իրենց նորածիններին անվանակոչել «Գահերի խաղ»-ի հերոսների անուններով
ԱՄՆ Սոցապ ծառայությունների համաձայն վերջին շրջանում ամերիկացի ծնողները իրենց երեխաներին սկսել են ավելի հաճախ անվանել «Գահերի խաղ»-ը հեռուստասերիալի հերոսների անուններով: Հաղորդում է Business Insider-ը: Ըստ տվյալների, 2018-ին շուրջ 260 նորածին աղջիկ անվանակոչվել է Քհալիսի ։ Դա շուրջ 100 անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ։ Իսկ Արյա անունը նույնիսկ ներառվել է ԱՄՆ-ում 1000 ամենահանճանաչ անունների…
Starbucks-ը 2.3 մլրդ դոլարի անվճար գովազգի հնարավորություն է ստացել «Գահերի խաղ»-ում սուրճի բաժակի հայտնվելուց հետո
«Գահերի խաղը» հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանի հրապարակված վերջին սերիայի դրվագներից մեկում Դեյներիսի դիմաց սուրճի բաժակ էր հայտնվել, որը լայն քննարկումների առարկա էր դարձել հեռուստադիտողի շրջանում: Կադրը խմբագրվել է, իսկ բեմադրող-նկարիչ Հաուկե Ռիխտերը հայտարարել է, որ բաժակը ոչ մի կապ չունի սրճարանների ցանցի հետ: Հատուկ անցկացված մոնիթորինգը ցույց է տվել, որ այս դեպքից հետո Starbucks-ը և «Գահերի…
«Գահերի խաղ»-ի չորրորդ սերայից հեռացվել է սուրճի բաժակը
«Գահերի խաղ»-ի եզրափակչի չորրորդ սերիայի կադրերից մեկում լատեի բաժակ էր հայտնել: HBO հեռուստաալիքը սերիայից հեռացրել է սուրճի բաժակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նշենք, որ HBO-ն հումորով է մեկնաբանել այս թերությունը՝ ասելով, որ իրականում սերիալի հերոսուհի Դեյներիս Թարգարիենը խոտաբույսերով թեյ է պատվիրել, ոչ թե լատե։
Համացանցում հայտնվել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի կատակերգական տարբերակի թրեյլերը
Պրոդյուսեր Արա Փայայան նկարահանել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի կատակերգական տարբերակը և անվանել այն «Գահերի խաղիկներ»։ Թրեյլերը հրապարակվել է համացանցում: Ըստ սյուժեի, 8 թագավորության լորդերը պատրաստվում են «Մաքագործման խնջույքին», որպեսզի վերջ տան պատերազմներին ու կռիվններին: Նրանք չեն կասկածում, որ դա միայն ճնշող թագավորի խորամանկ թակարդն է, որը մտադիր է ոչնչացնել բոլորին: Սակայն արքայի պլանները ձախողվում են,…
Գտեք ամենամեծ հեռուստացույցը հաջորդ սերիաները դիտելու համար. Էմիլյա Քլարկը «Գահերի խաղը»-ի մասին
«Գահերի խաղը» սերիալում Դեյներիս Թարգարիենի կերպարը մարմնավորող Էմիլյա Քլարքը պատմել է, թե ինչ կարելի է սպասել եզրափակիչ էպիզոդներից: Ջիմմի Քիմելի շոուի ժամանակ, դերասանուհին ասել է, որ ըստ իր կարծիքի եթերաշրջանի հինգերորդ սերիան ավելի կապշեցնի հանդիսապտեսին, քան երրորդ սերիան է արել: Դերասանուհին նաև հայտնել է, որ հեռուստասերիալի վերջաբանը կատարյալ խելահեղություն է լինելու «Հինգերորդ սերիան պարզապես «աաաախ…»…
Ամեն սերիայի հետ ամեն ինչ ավելի խավար է դառնում. Ֆաբիան Վագներ
HBO-ի «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի երկրպագուները բողոքել են՝ նշելով, որ սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանի 3-րդ սերիան վատ է նկարահանված, և, դրա խավար գուների պատճառով, երկար սպասված պատերազմը հնարավոր չի եղել նորմալ նայել: «Գահերի խաղի» օպերատոր Ֆաբիան Վագները պատասխանել է նրանց բողոքներին. «Խնդիրն այն է, որ շատերը պարզապես չգիտեն՝ ինչպես ճիշտ լուսավորել իրենց հեռուստացույցները: Ափսոս, որ…
Տեղի են ունեցել «Մեծ պայթյունի տեսություն» սիթքոմի վերջին եթերաշրջանի նկարահանումները
Տեղի են ունեցել «Մեծ պայթյունի տեսություն» հեռուստասերիալի վերջին՝ 279-րդ էպիզոդի նկարահանումները: Նկարահանումները տեղի են ունեցել Հոլիվուդի Warner Bros. ստուդիայում: Դրանց ներկա էին հեռուստասերիալի բոլոր աստղերը, այդ թվում, Ջիմ Փարսոնսը, Քեյլի Քուոքոն, Ջոննի Գալեքին, Սայմոն Հելբերգը, Կունան Նայարը և այլ դերասաններ: Շատ հանդիսականներ նկարահանման հրապարակի հերթում տեղեր էին զբաղեցրել մի քանի ժամ առաջ: Սիթքոմի վերջին սերիան…
«Գահերի խաղը» հեռուստասերիալի Սանսա Սթարքը ամուսնացել է
«Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալում Սանսա Սթարքին մարմնավորող դերասանուհի Սոֆի Թըրներն ամուսնացել է երաժիշտ Ջո Ջոնասի հետ: Նրանց հարսանիքը տեղի է ունեցել Լաս Վեգասում՝ Billboard երաժշտական մրցանակաբաշխությունից անմիջապես հետո: Հարսանեկան արարողությանը ներկա են եղել Ջոնաս եղբայրները՝ Քեվինն ու Նիքն իրենց կանանց հետ, Քելիդը, Dan+Shay-ը, Diplo-ն և ուրիշներ: https://twitter.com/MyeishaEssex/status/1123810778119905280?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1123810778119905280&ref_url=https%3A%2F%2Fwww.vnews.am%2Fculture%2Fgaheri-xaxi-sofi-turner-amusnacel-e-joe-jonasi-het%2F















