հետաձգում
Հորդառատ անձրևների պատճառով «Մարիներս»-«Մաքարթուր» հանդիպումը տեղափոխվել է կիրակի օրը՝ դառնալով կրկնակի խաղի մաս
«Սենթրալ Քոսթ Մարիներս»-ի՝ «Մաքարթուր ՖԱ»-ի դեմ Isuzu UTE A-League հանդիպումը, որը հետաձգվել էր ուժեղ անձրևների պատճառով, վերանշանակվել է 2026 թվականի հունվարի 18-ին՝ կիրակի օրը։ Այն այժմ կլինի polytec մարզադաշտում կայանալիք կրկնակի խաղի մաս, որը կներառի և՛ տղամարդկանց, և՛ կանանց թիմերի խաղեր՝ երկրպագուներին առաջարկելով ֆուտբոլի ամբողջական օր։
Պաշտոնական. Բարսելոնա – Օսասունա խաղը հետաձգվել է Բարսելոնայի բժշկի մահվան պատճառով
Բարսելոնա – Օսասունա Լա Լիգայի խաղը հետաձգվել է Բարսելոնայի առաջին թիմի բժիշկ Կառլես Մինարոյի անսպասելի մահվան պատճառով։ Իմացե՛ք մանրամասները և ակումբների ցավակցությունները։
Բաքվում Արցախի ռազմագերիների դատական ֆարսը հետաձգվել է վատ եղանակի պատճառով
Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների բաքվի դատավարությունը, որը լայնորեն դիտվում է որպես ֆարս, հետաձգվել է վատ եղանակի պատճառով։ Հայտարարվել է նոր ժամկետ։
ԱՄՆ-ում առատ տեղումներ են սպասվում․ չեղարկվել են հազարավոր չվերթներ
Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելքում ձյան առատ տեղումներ են սպասվում, որի հետևանքով շուրջ 5000 թռիչք է արդեն իսկ հետաձգվել։ Այս մասին են վկայում flightaware.com պորտալի տվյալները։ Չեղարկված չվերթների ցանկում կան և ներքին, և արտաքին ուղղություններով թռիչքներ։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ տվյալները պարբերաբար թարմացվում ու չեղարկված թռիչքների թիվը կարող է արդեն ավելացած լինել։
Հետաձգվել է Ռեալ-Ատլետիկ հանդիպումը
Լա Լիգայից հայտնել են, որ հետաձգվել է Մադրիդի «Ռեալի» ու Բիլբաոյի «Ատլետիկի» միջև հոկտեմբերի 15-ին նախատեսված 9-րդ տուրի հանդիպումը։ Նշվում է, որ սրա պատճառը Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստներ Միլիտաոյի, Վալվերդեի ու Վինիսիուսի մասնակցությունն է՝ իրենց ազգային հավաքականներում։ Դեռևս որոշված չէ, թե «Ռեալի» ու «Ատլետիկի» հետաձգված խաղը երբ է կայանալու։ Մադրիդյան ակումբն…
Բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը նորից հետաձգվեց
Որոշում է կայացվել կրկին հետաձգել բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Այն պետք է կայանար 2020 թվականի հոկտեմբերին, բայց կորոնավիրուսի պատճառով դրա հետաձգումները շարունակվում են։ Այս անգամ էլ որոշվել է այն տեղափոխել 2022 թվական։ Այս մասին հայտնում է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան։ Կազմակերպության նախագահ Ումար Կրեմլյովը հայտնել է, որ AIBA-ն հետևում է, թե ինչպես են զարգանում իրադարձությունները և…
Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 180 օր
Ամառային Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքը հիշեցնում է, որ խաղերի մեկնարկին մնաց 180 օր։ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում նախատեսված Օլիմպիական խաղերի հետաձգման մասին հայտնի դարձավ 2020 թվականի մարտին, երբ կորոնավիրուսը մեծ թափով տարածվում էր։ Չհանայած մեկ տարով հետաձգմանը՝ Օլիմպիական խաղերը պահպանել են իրենց անվանումը՝ Տոկիո-2020։ Տոկիո-2020-ի մեկնարկը նախատեսված է 2021 թվականի հուլիսի 23-ին, իսկ ավարտը՝ օգոստոսի 8-ին։
Կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց նաև «Գրեմմին»
Կորոնավիրուսը ևս մեկ իրադարձության հետաձգման պատճառ հանդիսացավ։ Rolling Stone պարբերականի հաղորդմամբ՝ երաժշտական հեղինակավոր «Գրեմմի» մրցանախաբաշխությունը Կալիֆոռնիայում COVID-19-ի սրման պատճառով հետաձգվել է։ Այն պետք է կայանար հունվարի 31-ին։ Նշվում է, որ հայտնի չէ, թե կոնկրետ որ օրը կանցկացվի մրցանակաբաշխությունը, բայց հայտնի է, որ կա մտադրություն այն մարտին անցկացնելու։
Հայաստանում նախատեսված «Հորասիս-Չինաստան» համաժողովը հետաձգվել է
«Հորասիս»-ը, որը կայուն աճի համար միասնական լուծումներ առաջ մղող համաշխարհային տեսլականների հարթակ է, այսօր հայտարարել է, որ «Հորասիս-Չինաստան 2020» համաժողովը, որը պետք է այս տարվա հոկտեմբերին տեղի ունենար Հայաստանում՝ Երևանում, կորոնավիրուսի համավարակի պատճառով, համաշխարհային ճանապարհորդական սահմանափակումներով պայմանավորված, հետաձգվել է և տեղի կունենա 2021թ․ հոկտեմբերի 24-25-ը, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ «Հորասիս-Չինաստան» համաժողովում, որի կազմակերպիչը…
Հայաստանի հավաքականի 3 ըմբիշ վարակվել են կորոնավիրուսով
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 3 ըմբիշի մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան կա: Հուլիսի 15-ին նախատեսված ծաղկաձորյան հավաքը կհետաձգվի երկու շաբաթով: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բադադյանը: Նշվում է, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավքականը հուլիսի 15-ից երկշաբթյա հավաք պետք է սկսեր Ծաղկաձորի մարզաբազայում: «Թիմը նախորդ օրը…
ԱՄՆ-ում նախատեսված մահապատիժը չի հետաձգվի
ԱՄՆ-ում 17 տարվա մեջ առաջին մահապատիժը, որը նախատեսված է հուլիսի 13-ին, չի հետաձգվի։ CNN-ի հաղորդմամբ՝ Ինդիանա նահանգի շրջանային դատարանի ընդունած որոշումը անվավեր է ճանաչվել ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանի վճռով ու արգելվել է մահապատժի օրվա տեղափոխումը։ Ավելի վաղ հանցագործի զոհերը հարազատները դիմել էին դատարան, որպեսզի հետաձգվեր մահապատժի օրը, քանի որ նրանք անհանգստացած էին կորոնավիրուսով վարակվելու վտանգով։ Բանն…
Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է
Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է։ Պատճառը եղել է մեղադրյալների բացակայությունը։ Վերջիններիս փաստաբանները հայտնել են, որ չներկայանալու պատճառը փոքր դահլիճն է, որի պատճառով հնարավոր չի լինելու պահպանել սոցիալական հեռավորությունն ու պարետատան կողմից սահմանված կանոնները։ Սակայն, նիստի նախագահող դատավոր Վահե Միսակյանը նշել է, որ հաջորդ դատական նիստերին մասնակիցների բացակայությունը անթույլատրելի կհամարվի։ Այսպիսով, հաջորդ…
Մեկ տարով հետաձգվեց սեղանի թենիսի Աշխարհի առաջնությունը
Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն հետաձգել է այս տարվա աշխարհի առաջնությունը, որը պետք է անցկացվել Կորեայում։ Պատճառը կորոնավիրուսի համաճարակն է։ Այն տեղափոխվել է 2021 թվական, սակայն կոնկրետ ամսաթիվ չի նշվում։ Անցկացման ժամկետները կճշգրտվեն հուլիսի 10-ին նախատեսված նիստում։ Բացի աշխարհի առաջնությունը, խնդիրներ են առաջացել նաև 2020 թվականի մրցույթների ժամանակացույցի հետ ու այժմ ֆեդերացիան ուսումնասիրում է…
Հետաձգվել է «Օսկար» մրցանակաբաշխությունը
«Այո՛, դա ճիշտ է, հաջորդ տարի «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 25-ին», – ասվում է կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի Twitter-ի պաշտոնական էջում։ Հիշեցնենք, որ «Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությունը պետք է կայանար 2021 թվականի փետրվարի 28-ին: Փետրվարի 9-ին կներկայացվի բազմաքանակ անվանակարգերի համար դիմած մասնակիցների ցանկերը։ Մրցանակաբաշխության թեկնածուները հայտնի կդառնան մարտի 15-ին: Հավելենք, որ ակադեմիայի թանգարանի բացումը ևս հետաձգվել…
Մինչ այս չեղարկվել է թենիսի ավելի քան 1100 մրցույթ
Թենիսի միջազգային ֆեդերացիայի որոշումներով մինչ այս հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 1100 մրցում։ Այս ընթացքում մրցաձևը կենսունակ պահելու համար ֆեդերացիան խնայողությունների և պահուստային հիմնադրամների շնորհիվ իրականացվել են մի շարք ծրագրեր։ Այժմ նույնպես ֆեդերացիան շարունակում է աջակցել շահագրգիռ կողմերին ու այժմ եղած օգնության հիմնադրամը կազմում է 2,6 միլիոն դոլար։















