հիշատակ
«Manchester Evening News»-ը․ Մանիի հիշատակի և Heaton Park-ի Northern Lights-ի միջոցով Մանչեսթերը լցվում է ջերմությամբ
«Manchester Evening News»-ը ներկայացնում է Մանիի՝ Stone Roses և Primal Scream խմբերի լեգենդար բասիստի հիշատակը, ինչպես նաև Heaton Park-ի Northern Lights-ի տոնական լույսերը, որոնք ընդգծում են Մանչեսթերի համայնքի ուժն ու միասնականությունը։
Ջիմի Քիմըլի հուզիչ մոնոլոգը՝ նվիրված Քլետո Էսկոբեդո III-ին
Ջիմի Քիմըլը «Jimmy Kimmel Live!» հաղորդման ընթացքում հուզիչ մոնոլոգով հիշեց իր մանկության ընկերոջը և խմբավարին՝ Քլետո Էսկոբեդո III-ին՝ ընդգծելով նրանց երկար տարիների ընկերության նշանակությունը:
ՏիկՏոկի աստղ Սթիվ Բրիջեսը անսպասելիորեն մահացել է 41 տարեկանում. ընտանիքն ու ընկերները կիսվում են հուզիչ հիշողություններով
Սթիվ Բրիջեսը, ով ՏիկՏոկում ուներ ավելի քան երկու միլիոն հետևորդ, մահացել է անսպասելիորեն 41 տարեկանում։ Նրա կինը և ընկերները կիսվել են հուզիչ հուշերով՝ ընդգծելով Սթիվի ջերմությունը, հումորը և ազդեցությունը թե՛ ցանցում, թե՛ ընտանիքում։
Հիշատակելով 9/11-ը. Հիշողության և դիմադրողականության ժառանգություն
ԱՄՆ-ում համայնքները համախմբվում են 9/11-ի 24-րդ տարելիցը նշելու համար՝ արարողություններով, խորհրդանշական վերելքներով և հիշողության պահերով:
Բրիտանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
Բրիտանական առաջատար լրատվամիջոցների, ինչպիսիք են «The Guardian», «The Spectator» և «The Telegraph», ներկայացուցիչները իրենց Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հյուրերին դիմավորել է ՀՑԹԻ-ի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։ Նա ներկայացրել է հուշահամալիրի պատմությունը և անդրադարձել 20-րդ դարասկզբին Ադրբեջանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած հայերի կոտորածներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության կապին։…
Սպիտակ փուչիկներ՝ ի հիշատակ Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի
Ռուսաստանում տասնյակ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և աշխատակիցներ հավաքվել են Crocus City Hall-ի մոտ՝ հարգելու մարտի 22-ի զոհերի հիշատակը։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։ Արարողությունը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ, որից հետո հավաքվածները երկինք են բաց թողել սպիտակ փուչիկներ։ Այնուհետ դիվանագետները ծաղիկներ են խոնարհել համերգասրահի դիմաց գտնվող հուշահակոթողի մոտ։ Արարողությանը մասնակցել են դիվանագետներ Ասիայի, Աֆրիկայի,…
ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայ մեծերի հիշատակին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Օղակաձև զբոսայգի և Ազատության հրապարակ՝ հարգանքի տուրք մատուցել մեծանուն բանաստեղծներ Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի հիշատակին ու ծաղիկներ խոնարհել նրանց հուշարձաններին։ Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Կոմիտասի անվան պանթեոն՝ իր հարգանքի տուրքը բերելով այնտեղ ամփոփված Հայ մեծերի հիշատակին։ Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել հայ մշակույթի՝ կինոյի և թատրոնի, երաժշտության,…
Արմավիրցիները հարգանքի տուրք են մատուցել սերբ օդաչուների հիշատակին
Արմավիրի մարզպետարանից տեղեկացնում են՝ մարզի իշխանության ներկայացուցիչները, մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ, 1988 թվականի երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ ծաղիկներ են խոնարհել սերբ օդաչուների հիշատակը հավերժացնեղ հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով աղետի զոհերի հիշատակին: 1988 թվականի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը վայրէջքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա վթարի էր ենթարկվել, որի հետևանքով 7 սերբ օդաչուները…
Բիարիցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել
Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Ֆրանսիայի Բիարից քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության Facebook-ի գրառումից։ Հայաստանը պատրաստ է զբոսաշրջիկների ավելի մեծ ուշադրությանը. Forbes Ասֆալտապատվել է Իջևանի Սարիբեկ-Օհանյան փողոցի ճանապարհահատվածը «Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին և ելույթներով հանդես եկան, Բիարիցի քաղաքապետ Մեդեր Արիստոգին,…
Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը
Ուղիղ 22 տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, տեղի ունեցավ ՀՀ պատմության մեծագույն ոճրագործությունների մեկը․ ԱԺ-ում սպանվեցին 8 պետական գործիչներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը։ Այսօր, ԱԺ հերթական նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց ողբերգական իրադարձության մասին։ Նա առաջարկեց պատգամավորներին մեր րոպե լռությամբ հոտնկայս հարգել ոճրագործության զոհերի հիշատակ։ Առաջարկն ընդունվեց պատգամավորների կողմից։
Ֆրանսիան ջանք չի խնայել, որ նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը․ Ֆրանսիայի դեսպանություն
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր առավոտյան՝ ժամը 11։00-ին, մեկ րոպե լռությամբ հարգել է նախորդ տարվա արյունալի հակամարտության նահատակների հիշատակը։ «Մենք մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին։ Մեկ տարի առաջ սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ ամենադաժան պատերազմը․ Արմեն Սարգսյան 231 զինծառայողի գտնվելու վայր դեռևս անհայտ է մնում․ ՔԿ-ն տվյալներ է հրապարակել Ֆրանսիան…
Փառք, շնորհակալություն ու ներողություն բոլոր նահատակներին և նրանց հարազատներին. Արտակ Բեգլարյան
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Facebook-ի էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում է արել: «Փառք, շնորհակալություն ու ներողություն բոլոր նահատակներին ու նրանց հարազատներին: Մենք պարտավոր ենք ապրել այնպես, որ երբևէ զուր չդառնան մեր անգին կորուստները: Իսկ պատերազմի գլխավոր դասը կհամարեի ազգային, հասարակական ու անհատական կյանքի բոլոր մակարդակներում ու փուլերում շարունակական ինքնավերլուծության և դրանից բխող վարքի…
Պատերազմի զոհերին նվիրված հուշաքարեր է բացվել զորամասերից մեկում
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում տեղի են ունեցել 2020 թվականի հուլիսյան մարտական գործողություններին նվիրված Սուրբ Զորավոր մատուռի խաչի օծման, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զորամասի հերոսացած տղաների հիշատակին կառուցված հուշաքարերի բացման արարողություններ: Զորամասի հրամանատարի տեղակալը ներկայացրել է անմահացած զինծառայողներ Արթուր Մուրադյանի, Վահե Մելիքյանի,…
Հուշամրցաշար՝ նվիրված Արցախում հերոսաբար զոհված, բասկետբոլիստ Արամ Մկրտչյանի հիշատակին
Սեպտեմբերի 5-7-ը բասկետբոլի Ա լիգայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա բասկետբոլային հուշամրցաշար։ Հուշամրցաշարի անցկացումը նպատակ ունի հարգել Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհված «Արցախ» ակումբի բասկետբոլիստ, Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին անդամ Արամ Մկրտչյանի վառ հիշատակը, մեկ վայրում և մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբել նրա հարազատներին, ընկերներին ու մարզասերներին։…
Խաչքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների հիշատակին (ԼՈւՍԱՆԿԱՐ)
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնի բակում այսօր բացվել է խաչքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում ամենաթանկը՝ կյանքը զոհաբերած շիրակցի ոստիկանների հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի Facebook-ի էջից։ Նշվում է, որ նույն բակում բացվել է նաև Ախուրյանի բաժնի աշխատակից, ոստիկանության մայոր Համլետ Մքոյանի հիշատակի ցայտաղբյուր։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը խոնարհումի խոսքում նշել է, որ…















