հիշատակ
Հուշամրցաշար՝ նվիրված Արցախում հերոսաբար զոհված, բասկետբոլիստ Արամ Մկրտչյանի հիշատակին
Սեպտեմբերի 5-7-ը բասկետբոլի Ա լիգայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա բասկետբոլային հուշամրցաշար։ Հուշամրցաշարի անցկացումը նպատակ ունի հարգել Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհված «Արցախ» ակումբի բասկետբոլիստ, Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին անդամ Արամ Մկրտչյանի վառ հիշատակը, մեկ վայրում և մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբել նրա հարազատներին, ընկերներին ու մարզասերներին։…
Խաչքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների հիշատակին (ԼՈւՍԱՆԿԱՐ)
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնի բակում այսօր բացվել է խաչքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում ամենաթանկը՝ կյանքը զոհաբերած շիրակցի ոստիկանների հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի Facebook-ի էջից։ Նշվում է, որ նույն բակում բացվել է նաև Ախուրյանի բաժնի աշխատակից, ոստիկանության մայոր Համլետ Մքոյանի հիշատակի ցայտաղբյուր։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը խոնարհումի խոսքում նշել է, որ…
Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ վարչապետի պաշտոնակատար նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին։
Մեկնարկեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն
Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Անհայտ զինվորի գերեզմանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից: «ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Մոսկվա այցելած պաշտոնական պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը,…
Թույլ չենք տալու մոռանալ․ վարչապետի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցի կապակցությամբ. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր, ինչպես և տասնամյակներ շարունակ, մենք ոգեկոչում ենք Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։ Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում միլիոն ու կես նահատակներին, ովքեր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դարձան Օսմանյան կայսրության իշխանությունների հանցավոր քաղաքականության զոհը։ 106 տարի առաջ Օսմանյան կայսրության…
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Կոմանդոսի հիշատակին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի գերեզման: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել լեգենդար ռազմական գործչի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել Արկադի Տեր-Թադևոսյանի հիշատակին:
Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել 2016թ.-ի ապրիլի պատերազմի զոհերի հիշատակին
Այսօր Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք եմ մատուցել 2016թ.-ի ապրիլին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և հավելել. «Խոնարհումս մեր սուրբ Հայրենիքի պաշտպանության համար բոլոր ընկածների վառ հիշատակի առջև»:
Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն
Ապրիլի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների և սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված հերոսների հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից: Վաղարշակ Հարությունյանը և…
Մարտի 1-ը 13 տարի անց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մարտի 1՝ 13 տարի անց https://www.facebook.com/lurer1tv/videos/466312031188441 Տեսանյութը՝ Լուրեր-ի։
Եռաբլուրն ու տղերքի հիշատակը վառ կմնան ու չեն պղծվի էս օրով․ Գոռ Առաքելյան
Գոռ Առաքելյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «2 բան, որ պետք է իմանալ 2 կողմի մասին… 1. Ուրեմն մարդիկ, լավ իմանալով(իսկ, թե չգիտեն, չգիտեմ ինչ ասեմ), որ հանրության մեջ որոշակի լարվածություն ու հակասական տրամադրություններ կան, որոշում են այդ լարվածության պիկերից մեկի ժամանակ եռօրյա սուգ են հայտարարում և ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ երթ են նախաձեռնում…երթ, հասկանու՞մ եք։ Է սուգ…
Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի և հարգանքի տուրք մատուցել 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին»: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=5305928906098835&id=100000453356168&__cft__%5B0%5D=AZWgBtp-ZwSAhYNHKILC5jrMgqcu_lQyzy7FUz7T6TbIxbXnyoM8kdAu-j75ZKNDkk6-RG28dn9hd8oXrTcMA4JVKz22gicw-1n013EymUoXEenrImqgrS6mSEhU5PPl8hM&__tn__=%2CO%2CP-R
Ամենամեծ կորուստը մարդկային կյանքն է․ Շիրակի մարզպետի ուղերձը
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ուղերձ է հղել՝ երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայության օրվա կապակցությամբ։ Ուղերձը ներկայացրել է մարզպետարանի պաշտոնական կայքը։ «Հարգելի շիրակցիներ Արդեն 32 տարի է անցել այն դաժան ու ահասարսուռ դեկտեմբերից, երբ խեղվեցին բազմաթիվ ճակատագրեր, ի չիք դարձան հազարավոր երազանքներ։ 88-ի անմեղ զոհերի հիշատակն ու մեզ բաժին հասած դառնությունները նորովի վերապրում ենք նաև…
Հիշատակի արարողության առիթով Մայր Աթոռը որևէ մեկին մասնակցության հրավեր չի ուղղել․ Վահրամ քահանա Մելիքյան
Հիշատակի արարողության առիթով Մայր Աթոռը որևէ մեկին, այդ թվում՝ որևէ պետական կառույցի կամ այրի, մասնակցության հրավեր չի ուղղել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Կարծում եմ այս իրադրության մեջ մեծապես պետք է ուշադրություն դարձնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի այսօրվա ուղերձին, նախորդիվ հրապարակած նոյեմբեր…
Նոյեմբերի 22-ը՝ հիշատակի օր
Քահանա Վահրամ Մելիքյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օրեր առաջ հանդես եկան կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Որոշվեց այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողությունը,…














