հկ
Իոաննիսյանն անդրադարձել է ԲՀԿ-«Պատիվ ունեմ» անորոշությանը
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ԲՀԿ-«Պատիվ ունեմ» դաշինք անորոշությանը։ Բանն այն է, որ այս պահի դրությամբ անցողիկ շեմը (կուսակցությունների համար՝ 5 տոկոս, դաշինքների համար՝ 7 տոկոս) հաղթահարել են միայն 2 ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Հայաստան» դաշինքը։ Բայց օրենքով նախատեսված է, որ պետք է խորհրդարան անցնեն առնվազն…
«Անկախ դիտորդի» ֆիքսած ընտրախախտումները․ Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-իր էջում հայտնել է, թե «Անկախ դիտորդը» հանցագործության մասին ինչ դեպքերով է հաղորդումներ ներկայացրել։ 34/08 տեղամասում Գորիսի քաղաքապետի վարորդը տեղամասում հայհոյանքներով ու խուլիգանությանը բնորոշ այլ արարքներով ուղղորդել է ընտրողներին։ 9/31 տեղամասում ողջ օրվա ընթացքում խաթարվել է քվեարկության գաղտնիությունը։ «Հայաստան» և «Պատիվ Ունեմ» դաշինքների վստահված անձինք այնպես են…
Ընտրակաշառքի բազմաթիվ ահազանգեր են ստացվել, մեր իրավաբաններն արդեն չեն հասցնում․ Իոաննիսյան
Հանրապետությունում կրիմինալ վիճակը մտահոգիչ է, բազմաթիվ «տասովշիկներ» անցնում են քրեական օրենսգրքով արգելված ահմանները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Նա նշում է, որ «Անկախ դիտորդը» երեկվանից առ այս պահը ընտրակաշառքի մասին բազմաթիվ ահազանգեր է ստացել ու շարունակում է ստանալ: «Բոլոր դեպքերով հանցագործության մասին հաղորդումներ ենք ուղարկում…
Մի խումբ կազմակերպություններ դիմել են ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին՝ Եվրո 2020-ի խաղերը Բաքվում հյուրընկալելու՝ Ադրբեջանի իրավունքների սահմանափակման պահանջով
Հունիսի 10-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ կոչով դիմել են ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի նախագահներին՝ մտահոգություն արտահայտելով առ այն, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված ոճրագործությունները և պատերազմից հետո ձեռնարկած գործողությունները չեն հանգեցրել ՈՒԵՖԱ-ի Եվրո 2020-ի խաղերը Բաքվում հյուրընկալելու՝ Ադրբեջանի իրավունքների սահմանափակմանը։ Կոչը ամբողջությամբ ստորև․ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, խորապես մտահոգված ենք, որ 2020 թվականին…
Մեր զորքերը վրա են տվել ադրբեջանական ավելի մեծ խմբի, խլել զենքերը ու ծեծի ենթարկել դիմադրողներին․ Իոաննիսյան
Հանրային խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է հայտնի տեսանյութին, նշելով, որ միջադեպն իրապես եղել է, բայց դրա շարունակությունը, որը բացակայում է տեսանյութում, մեր օգտին է եղել։ Նա գրել է, որ առաջին անգամ միջադեպի մասին իմացել է երկուշաբթի՝ վարդենիսցիներից։ Հետո նույն պատմությունը լսել է Վերին շորժայում ծառայություն…
Մեկնարկել է Շուշիի դեօկուպացիա ՀԿ-ի գործունեությունը
Շուշի քաղաքի և Քարին տակ գյուղի, ինչպես նաև Շուշիի շրջանի այլ տարածքների դեօկուպացիայի հիմնախնդրի լուծմանն ուղղված «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեության մեկնարկը տրվեց մայիսի 8-ին։ «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի համահիմնադիր Արմինե Հայրապետյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ ՀԿ-ի գործունեությունն ուղղված է նաև միջազգային կառույցների և իրավասու կողմերի հետ գործակցելով՝ նպաստելու պատմամշակութային ժառանգության և արժեքների պահպանությանը, հանրային…
Բելգիայից եկող դրամաշնորհով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը սարքավորումներ կգնի
Բելգիայի ԱԳՆ-ն հավանության է արժանացրել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի ներկայացրած ծրագիրն ու հաստատել դրամաշնորհի տրամադրումը։ Ըստ այդմ՝ դրամաշնորհը կուղվվի «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» կողմից անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը, որոնց միջոցով Արցախյան պատերազմի ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք վիրահատության են ենթարկվելու։ Ծրագիրը Բելգիայի ԱԳՆ է ներկայացվել Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ։ Հետաքրքրական է, որ…
Արքայազն Հարիի ու Մեգան Մարքլը Netflix-ի հետ համատեղ ֆիլմ կնկարահանեն
Արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի ստեղծած Archewell հասարակական կազմակերպությունը կհամագործակցի Netflix-ի հետ։ Այս մասին հաղորդում է սթրիմինգային ծառայության կայքը։ Նշվում է, որ կնկարահանվի բազմասերիանոց «Անպարտելիների սիրտը» վավերագրական ֆիլմը, որը պատմելու է «Invictus Games» սպորտային միջոցառման, դրա մասնակիցների պատրաստության ու նրանց կյանքի մասին։ Մրցությունն անցկացվելու է 2022 թվականին՝ Հաագայում։
Քոչարյանի ռուսաստանյան եթերում մեկ բառ չասաց ռազմագերիների մասին․ Իոաննիսյան
Հանրային խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմի Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցին։ Նա նշում է, որ Քոչարյանը ռուսաստանյան հեռուստատեսությամբ մեկ բառ չասաց Ադրբեջանի հակամարդկային քաղաքականության, ռազմական հանցագործությունների ու ռազմագերիների մասին, ինչպես նաև բանակցային գործընթացը փակուղում հայտնվելու մեղքն ամբողջությամբ գցեց հայկական կողմի վրա` կրկնելով Ալիևի…
Երեկ Հրապարակում եղել է ոչ պակաս, քան 21 հազար մարդ․ Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը Facebook-իր էջում գրել է․ «Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցների քանակը եղել է ոչ պակաս, քան 21,000 և ոչ ավել, քան 25,500 մարդ։ Իսկ Բաղրամյան պողոտայի վրա ընդդիմության ցույցին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հաշվել էր 5,000 մարդ»։
ՊԵԿ-ը հանդիպում է նախաձեռնում հիմնադրամների ու ՀԿ-ների ներկայացուցիչների հետ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մարտի 2-ին, ժամը 16.30-ին տեղի կունենա հանդիպում հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հայտնում են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքից։ Հանդիպմանը կներկայացվեն hիմնադրամների և հասարակական կազմակերպությունների դաշտում կատարված փոփոխությունները, այդ թվում՝ թե ինչպես գործող կանոնակարգումներին համապատասխան լրացնել և հրապարակել տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունները։ Կքննարկվեն նաև ՀՀ ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների…
Ուսումնասիրվել է Գյումրու երիտասարդության առկա իրավիճակը․ ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն իրականացրել է «Գյումրու երիտասարդական քաղաքականության փաստարկում» ծրագիրը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Ծրագրի երկարաժամկետ նպատակն է կարիքների վրա հիմնված տեղական երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելու միջոցով նպաստել Գյումրու երիտասարդների կյանքի որակի բարելավմանը: Ծրագրի շրջանակում հետազոտողի կողմից իրականացվել են երիտասարդությանն…
Թուրք-ադրբեջանական զորավարժության պայմանական թիրախը Հայաստանն է․ Հովհաննիսյան
«Հայոց հզոր բանակ» ՀԿ նախագահ Կարեն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Թուրք – ադրբեջանական համատեղ զորավարժությունները շարունակվում են։ Չնայած այն բանին, որ երկու երկրների մամուլները սկսել են ընդհանրապես չխոսել դրա մասին, բայց կարևոր մի դետալ չէր կարող վրիպել իմ աչքից։ Այս զորավարժության պայմանական թիրախը Հայաստանն է, իսկ ավելի կոնկրետ՝ Սյունիքը։ Զորավարժության համար թիրախ ընտրված…
Հարությունյանը հանդիպել է արցախյան մի շարք ՀԿ ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկանում ենք, որ Արայիկ Հարությունյանը փետրվարի 5-ին հանդիպել է արցախյան մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Նախագահ Հարությունյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակում կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը եւ նախանշված ծրագրերը, որոնք միտված են Արցախի բնակիչների կենսագործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն՝ միաժամանակ կարեւորելով հասարակական կազմակերպությունների դերն այս գործում։ Երկրի ղեկավարն անհրաժեշտ է համարել…











