ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

  • Արտակ Ապիտոնյանը հետ է կանչվել

    Արտակ Ապիտոնյանը հետ է կանչվել

    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Ապիտոնյանին Շվեդիայում և Ֆինլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Արտակ Ապիտոնյանին հետ կանչել Շվեդիայի Թագավորությունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: 

  • Տիգրան Սեյրանյանը` Ուկրաինայում ՀՀ դեսպան

    Տիգրան Սեյրանյանը` Ուկրաինայում ՀՀ դեսպան

    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Սեյրանյանին Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝Տիգրան Սեյրանյանին նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև)»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: