Տիգրան Սեյրանյանը` Ուկրաինայում ՀՀ դեսպան

Ամենադիտվածներ

Տիգրան Սեյրանյանը` Ուկրաինայում ՀՀ դեսպան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Սեյրանյանին Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝Տիգրան Սեյրանյանին նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև)»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ