հհ դեսպան

  • Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հուլիսի 30-ին այցելել է Միավորված ազգերի կազմակերպության ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կենտրոնակայան: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունիցտեղեկացրել են, որ այցի ընթացքում դեսպանը հանդիպում ունեցավ ՅՈՒՆԻՖԻԼ-ի ղեկավար գեներալ-մայոր Ստեֆանո Դել Կոլի հետ (Stefano Del Col): Զրուցակիցները քննարկեցին առաքելության հետ համագործակցության շրջանակը և հեռանկարային ծրագրերը: ՅՈՒՆԻՖԻԼ հրամանատարը բարձր գնահատեց ՀՀ խաղաղապահ…

    Լիբանանում ՀՀ դեսպանն այցելել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կենտրոնակայան
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հուլիսի 24-26-ը աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ Արևմտյան ափում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հուլիսի 24-ին դեսպան Ներսեսյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ հանդիպեց Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի թեմի առաջնորդ, գերապայծառ Մայքլ Մուրադյանին և թեմական խորհրդի անդամներին:…

    Դեսպան Ներսեսյանն աշխատանքային այց է կատարել ԱՄՆ Արևմտյան ափ
  • Գերմանական «Behörden Spiegel» ամսագրի 2019թ. հուլիսյան համարում լույս է տեսել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի լայնածավալ հարցազրույցը: Ամսական ավելի քան 110.000 օրինակով լույս տեսնող ամսագիրը ԳԴՀ բոլոր պետական կառույցների պաշտոնաթերթն է: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի հակիրճ թարգմանությունը: Պետք է հետևի տնտեսական հեղափոխությունը. Հարցազրույց Բեռլինում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հետ «2017թ. Հայաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ…

    ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հարցազրույց է տվել Behörden Spiegel ամսագրին
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր միկրոբլոգում ցակացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա դեսպան Արման Կիրակոսյանի մահվան մասին: Նա իր մարդկային արժանիքներով, հայ մտավորականի ճշմարիտ կեցվածքով ու բարձր պրոֆեսինալիզմով օրինակ է հանդիսացել շատ շատերի համար։…

    Դեսպան Կիրակոսյանը կանգնած է եղել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության ակունքներում. Փաշինյան
  • ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 2-ին Անթիլիասի մայրավանքում հյուրընկալվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին։ Հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Հանդիպմանը տիկին Հակոբյանը պատմել է Լիբանանում իր ծրագրերի և հանդիպումների մասին, ներկայացրել իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը։…

    Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հյուրընկալել է Աննա Հակոբյանին
  • ՀՀ նախագահի հրամանագրով Արամ Գրիգորյանը նշանակվեց Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջին։

    Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանում ՀՀ դեսպան
  • ՀՀ նախագահի հրամանագրով Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվեց Չեռնոգորիայու ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից: https://www.facebook.com/MFA.Armenia/posts/3330554386970734?__xts__[0]=68.ARDiIj0eJHCitcxdxexORjhzbBg1kbzlt_JD8KpHDhysasNc4DIQG8Gm5V9QoKGQBRNYD1toR57o24tS3lCjzayo0x-1OR7EiTPgNE7pdrskZuruHVGXUjsJnQx-2xfh2KH7h6F4MATZr93rILSHyTITpr3vjAOxZD2PROhrj3tTSrwGhI8QvdeQTb5WXHBREmytyzndugxbxyLrJp27c4-w2gs6D0NAG_htWLyoRiiwhRJN9viQID5gedKnjig0e8V9Dlg4MUcBcKvWDulRYh0M5Cf3QzylBvqKkxVmRUAQJtRfYOY8sp0gGi4f-M0mEqmwYzeUMaLMx7W3N8vcv-ZyDg&__tn__=-R  

    Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Չեռնոգորիայում ՀՀ դեսպան
  • ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջը գրում է․ «Խորը կսկիծով հայտնում ենք, որ 2019թ. հունիսի 12-ին, 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը, ով բազմամյա ակտիվ քաղաքական գործունեության և փորձի շնորհիվ իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտության և արտաքին քաղաքականության կայացման գործում։ Փորձառու…

    Մահացել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանին, համատեղության կարգով, նշանակել Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ)», – նշված է նախագահի հրամագրում։

    Գառնիկ Բադալյանը՝ Տաջիկստանում ՀՀ դեսպան
  • Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանին, համատեղության կարգով, Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ) նշանակելու վերաբերյալ:

    Գառնիկ Բադալյանը նշանակվել է դեսպան
  • Հռոմի «Կազանատենցե» գրադարանում Իտալիայի ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը մայիսի 6-ին մասնակցել է հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմի իտալերեն թարգմանության շնորհանդեսին։ ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկանում ենք, որ գիրքը իտալերեն է թարգմանվել Պիզայի համալսարանի պրոֆեսորներ Ալֆոնսո Պոմպելայի և Ստեֆանո Գարցոնիոյի, ինչպես նաև Հռոմի և Լացիոյի հայ համայնքի ասոցիացիայի նախագահ…

    Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմի իտալերեն թարգմանության շնորհանդեսը Հռոմում
  • Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանը ապրիլի 23-ին մասնակցեց Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կազմակերպված՝ «Ցեղասպանությունը որպես մարդկության գլոբալ սպառնալիք» խորագրով կլոր սեղանին։ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ ձեռնարկը, որը կազմակերպել էին Կիևի հայ համայնքը, Միջազգային հարաբերությունների ինստիտուտը և Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, նվիրված էր Հայոց ցեղասպանության…

    Ուկրաինայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 104-ամյակին նվիրված կլոր սեղանին
  • Ապրիլի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ԱՄՆ Կոնգրեսում ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառման ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության լրատվական ծառայությունը: Դեսպանը իր ելութում ներկայացրել է 1915թ. տեղի ունեցած դեպքերը: «Բառերը չեն կարող նկարագրել այն ամեն, ինչի միջով մեր երկիրն անցել է այդ ժամանակաշրջանում», – ասել է դեսպանը և հավելել,…

    ԱՄՆ Կոնգրեսում ՀՀ դեսպանը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության մասին (տեսանյութ)
  • Մարտի 9-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը։ Արարողությանը հետևած զրույցի ընթացքում դեսպան Նազարյանը ՀՀ քաղաքացիների, նրանց ընտրյալ իշխանությունների անունից Հռոմի Քահանայապետին փոխանցել է ջերմ ողջույններ, նշելով, որ Հայաստանում մշտապես վառ են նրա՝ առաջին քրիստոնյա երկիր պատմական այցելության հուշերը։ Դեսպանն իր…

    Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Նազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին
  • Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 7-ին Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Թաթուլ Մարգարյանի հետ: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանների և միջազգային խորհրդարանական կառույցների հետ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության առկա վիճակին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ…

    Արցախի խորհրդարանի ղեկավարը հանդիպել է Բելգիայում ՀՀ դեսպանի հետ