ՀՀ ԿԳՄՍ

  • Երևանում կանցկացվի Մեդիագրագիտության շաբաթ

    Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպելու է Մեդիագրագիտության շաբաթ՝ «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով, որը կանցկացվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Միջոցառումների ընթացքում նախատեսվում են քննարկումներ, դասընթացներ և աշխատանքային հանդիպումներ:

  • Մահացել է կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը

    Մահացել է կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը

    ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը։ Աշոտ Զոհրաբյանը ծնվել է 1945 թ․ Երևանում: 1967-72 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում` Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործական դասարանում: 1971 թվականից դասավանդել է Երևանի թիվ 2 երաժշտական…

  • Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել պատմամշակութային արժեք ներկայացնող մի շարք կառույցներ և կոթողներ

    Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել պատմամշակութային արժեք ներկայացնող մի շարք կառույցներ և կոթողներ

    Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողովի չորրորդ նիստը, որում նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Լեոնիդ Ազգալդյանի հուշակոթող», Արմավիրի մարզի Դալարիկ և Կոտայքի մարզի Կապուտան գյուղերի «Քարայր-կացարաններ», Սոլակ գյուղի «Բնակատեղի» և «Ամրոց-դղյակ», Շիրակի մարզի Կառնուտ գյուղի «Բնակատեղի» և Վայոց ձորի մարզի Արենի…

  • Երեք մլրդ դրամ՝ գիտության զարգացման համար

    Երեք մլրդ դրամ՝ գիտության զարգացման համար

    ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է գիտության ոլորտում ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի շահառուների ցանկը: Այս տարի գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար տրամադրվել է աննախադեպ ֆինանսավորում՝ շուրջ 2 միլիարդ 933 միլիոն դրամ: Մրցույթը հայտարարվել էր 2022 թվականի հունիսի 1-ին: Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին նույն մրցույթի շրջանակում…

  • Արթուր Դավթյանը՝ աշխարհի չեմպիոն

    Արթուր Դավթյանը՝ աշխարհի չեմպիոն

    Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, հավաքելով 15.000 միավոր, ոսկե մեդալ է նվաճել: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Դավթյանն անկախ Հայաստանի առաջին մարմնամարզիկն է, որ նվաճում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Երեկ Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանն էլ նժույգ թափեր վարժությունում զբաղեցրել…

  • Հայաստան կժամանի Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը

    Հայաստան կժամանի Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրավերով հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը, որի կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սաիֆ Ալ-Հաջրին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, համագործակցության զարգացման նպատակով տեղի են ունենալու պաշտոնական…

  • Դպրոցների ֆինանսավորման կարգի նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել

    Դպրոցների ֆինանսավորման կարգի նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել

    ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ նախագծով առաջարկվում է անցում կատարել ըստ դասարանների թվի ֆինանսավորման։ Առաջարկվում է հաստատել hաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետևյալ գործակիցներն ու նորմատիվները ․…

  • Դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացը կդառնա պարտադիր

    Դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացը կդառնա պարտադիր

    Հայաստանի հանարկրթության դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացը կդառնա պարտադիր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը նշեց, որ պետք է ապահովել հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացի լիարժեք մուտքը: «2013 թվականից այդ ուղղությամբ տարբեր փուլերով աշխատանքներ տարվել են՝ խմբակի, դասղեկական ժամի ձևաչափով: Վերջերս վերանայվեց հանրակրթական պետական չափորոշիչը, այսօր արդեն փորձնական…

  • Ատեստավորմանը կարող են մասնակցել նաև ազգային փոքրամասնությունների մայրենի լեզուն դասավանդող ուսուցիչները. ԿԳՄՍ փոխնախարար

    Ատեստավորմանը կարող են մասնակցել նաև ազգային փոքրամասնությունների մայրենի լեզուն դասավանդող ուսուցիչները. ԿԳՄՍ փոխնախարար

    ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Ուզում եմ հիշեցնել, որ կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել նաև ազգային փոքրամասնությունների մայրենի լեզուն դասավանդող ուսուցիչները, մասնավորապես՝ «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաները դասավանդող ուսուցիչները։ Սիրելի ուսուցիչներ, հուսով եմ՝ կօգտագործեք այս հնարավորությունը»։

  • Հայաստանի կոմպոզիտորների միությունը  կտոնի հիմնադրման 90-ամյակը

    Հայաստանի կոմպոզիտորների միությունը կտոնի հիմնադրման 90-ամյակը

    Հայաստանի կոմպոզիտորների միությունը հիմնադրման 90-ամյակի առթիվ հանդես կգա հոբելյանական փառատոնով, մրցույթներով, համերգային ծրագրերով, ցուցահանդեսով և այլ նախաձեռնություններով, որոնց իրականացմանը կաջակցի ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Տոնական միջոցառումները կմեկնարկեն մայիսի 19-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, շնորհավորելով միությանը, ասաց՝ միայն Կոմպոզիտորների միության պատմությանը քաջածանոթ մարդիկ գիտեն, թե ինչ է նշանակում…

  • Դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել 2 անգամ. փոփոխություններ բուհերի ընդունելության կարգում

    Դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել 2 անգամ. փոփոխություններ բուհերի ընդունելության կարգում

    ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ կառավարության ապրիլի 7-ի նիստում ընդունված որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում: «Որոշմամբ սահմանված է, որ դիմորդը տվյալ ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար և հունիս-հուլիս ամիսներին: Միևնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության…

  • Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Շարժայի ժառանգության օրեր փառատոնին

    Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Շարժայի ժառանգության օրեր փառատոնին

    ՀՀ ԿԳՄՍ-ը հայտնել է, որ ավարտվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ և անմիջական մասնակցությամբ կազմակերպված, Արաբական Միացյալ Էմիրություններում մարտի 10-28-ը տեղի ունեցած «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը՝ որպես պատվավոր հյուր, մասնակցել է առանձին, ներկայացուցչական տաղավարով։ «Փառատոնի կազմակերպիչն էր Շարժայի ժառանգության ինստիտուտը՝ հովանավորությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ, Նորին Գերազանցություն շեյխ,…

  • Քննարկվել է մշակութային ժառանգության պահպանության հարցը

    Քննարկվել է մշակութային ժառանգության պահպանության հարցը

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնել է, որ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: «Հանդիպմանը ներկա էին նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, դեսպանության` մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն և մշակութային համագործակցության հարցերով կցորդ Սիրիել Լուրդը:…

  • 2022 թվականին նշվում է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը

    2022 թվականին նշվում է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը

    ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին՝ ժամը 16:00-ին, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը նշանավոր հոբելյանը կարժևորի երկու մեծ գրողների` Ավ. Իսահակյանի և Եղ. Չարենցի բարեկամության մասին պատմող գեղեցիկ հուշերի, դրվագների բեմականացմամբ, որին կմասնակցեն Հենրիկ Մալյանի անվան թատրոնի երիտասարդ արտիստները դերասանուհի Սոֆիկ Սարգսյանի ղեկավարությամբ: «Գիրք նվիրելու օրվա խորհուրդը կամփոփվի նաև նախօրոք հայտարարված գրքահավաքի…

  • Լոռեցի Սաքոն կբեմադրվի Իրանի թատրոններում

    Լոռեցի Սաքոն կբեմադրվի Իրանի թատրոններում

    ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը կմեկնի Իրան՝ հյուրախաղերի: Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։ «Թատերախումբը կմասնակցի փետրվարի 6-15-ն Իրանում անցկացվելիք «Ֆաջր» փառատոնին. Թեհրանում և Սպահանում կներկայացվի «Լոռեցի Սաքոն» բեմադրությունը: ԿԳՄՍՆ-ն հրավիրում է մասնակցելու սննդի անվտանգության թեմայով միջազգային օլիմպիադային ԿԳՄՍ փոխնախարարը անդրադարձել է կիսամյակային և թեմատիկ աշխատանքներով…