Արթուր Դավթյանը՝ աշխարհի չեմպիոն

Ամենադիտվածներ

Արթուր Դավթյանը՝ աշխարհի չեմպիոն

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, հավաքելով 15.000 միավոր, ոսկե մեդալ է նվաճել: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Դավթյանն անկախ Հայաստանի առաջին մարմնամարզիկն է, որ նվաճում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Երեկ Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանն էլ նժույգ թափեր վարժությունում զբաղեցրել էր երրորդ հորիզոնականն ու կարիերայում երկրորդ անգամ դարձել ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:

Ամենաթարմ