ՀՀ ԿԳՄՍՆ

  • Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն մրցույթի հավակնորդները և անվանակարգերը

    Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն մրցույթի հավակնորդները և անվանակարգերը

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերի 24-ին կանցկացնի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է մեծարել տարվա ընթացքում նշանակալի նվաճումներ գրանցած հայ մարզիկներին և մարզիչներին։ Այս նախաձեռնությունը միտված է նաև խրախուսելու նրանց, ովքեր նպաստել են Հայաստանի Հանրապետության ճանաչելիության բարձրացմանը և ազգային արժեքների հանրահռչակմանը։ Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական…

  • Գավառի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Ռուզաննա Հակոբյանը

    Գավառի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Ռուզաննա Հակոբյանը

    ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ այսօր գումարվել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ընտրության հարցն էր։ Նիստը վարել է ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։ Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից նիստին մասնակցել է 18-ը։ Սահմանված կարգի համաձայն՝ քննարկվել և հաստատվել է…

  • Գրականության և արվեստի թանգարանի տնօրենը պարգևատրվել է ԿԳՄՍՆ պատվոգրով

    Գրականության և արվեստի թանգարանի տնօրենը պարգևատրվել է ԿԳՄՍՆ պատվոգրով

    ՀՀ ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ գրականագիտության, հայագիտության, գրահրատարակչության ոլորտներում ներդրած նշանակալի ավանդի համար և ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահագն Սարգսյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով: Պատվոգիրը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: «Թեև մի քանի ամիս է՝ ինչ ստանձնել…

  • «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթ

    «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթ

    ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 1987 թ. հունվարի 1-ից հետո ծնված ասպիրանտներն ու հայցորդները՝ գիտական ղեկավարների հետ համատեղ (մասնակիցների տարիքային շեմը կարող է ավելանալ զինված ուժերում ծառայած լինելու դեպքում՝ 2…

  • Սերխիո Տիեմպոն ՀՀ-ում առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

    Սերխիո Տիեմպոն ՀՀ-ում առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

    ՀՀ ԿԳՄՍՆ-ն հայտնել է, որ Սերխիո Տիեմպոն Հայաստանում առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: «Համերգը տեղի կունենա նոյեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում: Անվանի դաշնակահարը կկատարի Շոպենի թիվ 1 Դաշնամուրի կոնցերտը, որը փայլուն, վիրտուոզ տեխնիկա է պահանջում, բայց միևնույն ժամանակ պոետիկ և քնարական է: Համերգի երկրորդ բաժնում կհնչի…

  • Վահրամ Դումանյանն այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

    Վահրամ Դումանյանն այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

    Թանգարանների միջազգային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան: Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի ուղեկցությամբ Վահրամ Դումանյանը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել մեծանուն կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացնող ցուցանմուշներին: Այս տարի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն է, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր…