ՀՀ ՊԲ
Կյանքեր փրկելու գործին միացել են սփյուռքահայ և արտասահմանցի բժիշկներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Կյանքեր փրկելու գործին Հայաստանում եւ Արցախում միացել են սփյուռքահայ, նաեւ արտասահմանցի բժիշկներ՝ իրենց հետ բերելով մեծաքանակ բուժպարագաներ։ ՀՀ կառավարության հրապարակած տեսանյութը. https://www.facebook.com/armgovernment/videos/670737450242099
Հակառակորդը արցախյան բանակի դեմ կիրառում է նաև չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքներ․ ՊԲ
Թշնամական ուժերը, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ: ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր: Նշենք նաև, որ վերոնշյալ հրետանային կայանքները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի սպառազինության հաստիքացուցակում, ինչը նշանակում է,…
Արծրուն Հովհաննիսյանը դարձյալ հիշեցրել է սահմանին սմարթֆոնների օգտագործման վտանգի մասին
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը դարձյալ հիշեցրել է սահմանին սմարթֆոնների օգտագործման վտանգի մասին: Դրանք օգնում են թշնամուն տեղորոշել օգտագործողի գտնվելու վայրը: «Որ տվյալ զինծառայողը իր զանգով չտեղորոշվի, իր կյանքը, ստորաբաժանման կյանքը վտանգի չենթարկի, անտեղի ինֆորմացիաների արտահոսք չլինի՝ պատերազմական իրավիճակում ցանկացած տեղեկատվություն, եթե այն մշակված չէ, կարող է վնաս պատճառել մեր զինված ուժերին»,- ասել է Հովհաննիսյանը:…
Չեն էլ հաղթելու մեզ, ինչ էլ ուզում են անեն. կամավոր Հարություն Բաղդասարյան
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր ճեպազրույցին մասնակցել է նաև կամավոր Հարություն Բաղդասարյանը, ով կռվել է հարավային ուղղությամբ, վիրավորվել է և այժմ բուժման մեջ է: «Շատ լավ եմ դուխավորված, շատ ընտիր մեր մարտական դաշտում կռիվը տանում ենք: Դե, ինչ անենք, երեք պետության դեմ կռվում ենք: Չեն էլ հաղթելու մեզ, ինչ էլ ուզում են անեն, մեզ չեն…
Հայկական կողմն այսօր ևս որոշ թռչող սարքեր է չեզոքացրել. Արծրուն Հովհաննիսյան
«Օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ, այդ ընթացքում մարտական հարվածներ են հասցրել, մեզ հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր, որոնք դեռ ինդենտիֆիկացված չեն, լրացուցիչ կներկայացնենք»,- այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Այլ մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/711635279474795
Արծրուն Հովհաննիսյանի և Գայանե Սահակյանի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/1244240899241542/
Նույնիսի սեփական դիակները չեն էլ փորձում հանել. Արծրուն Հովհաննիսյան
«Ցավոք, մեր տղաների վիճակի մասին տեղեկություններ չեմ կարող ասել: Դուք գիտեք, որ ադրբեջանական կողմը բացարձակապես նման բաներ չի ներկայացնում, Կարմիր խաչի հետ չի աշխատում», – քիչ առաջ ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հայ գերիների մասին այսօր տարածված լուրին: Մինչ այս հայտնի էր, որ 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված…
Աշխարհում ոչ մեկին չի հաջողվել ԱԹՍ-ների դեմ ունենալ միատեսակ միջոց․ Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ ասուլիսի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է այն հարցին, թե ինչ է արվել ԱԹՍ-ների դեմ արդյունավետ գործիք ունենալու ուղղությամբ: «Աշխարհում ոչ մեկին չի հաջողվել ԱԹՍ-ների դեմ ունենալ միատեսակ միջոց, որը լիարժեք պաշտպանություն կապահովի: Հավատացեք, ոչ թե 2016 թվականի ապրիլից է մեր մոտ խոսվում դրա մասին, այլ խոսվում է վերջին 20 տարում,…
Արծրուն Հովհաննիսյանի և Ռոմելլա Աբովյանի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Արծրուն Հովհաննիսյանի և Ռոմելլա Աբովյանի ասուլիսը: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/868296710370923
Ադրբեջանը չի կատարում և չէր պատրաստվում կատարել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները
Քիչ առաջ ասուլիսի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանը չի կատարում և չէր պատրաստվում կատարել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նրա խոսքով՝ պայմանավորվածությունները կատարելու պատրաստակամության մասին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հավաստիացումները ևս մեկ կեղծիք են: Ինչ-որ պատճառով նրանք անընդհատ փորձում են ապակայունացնել իրավիճակը և ռազմական գործողություններ սանձազերծել: ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ Մոսկվայում համաձայնություն ձեռք…
Լիարժեք չի պահպանվել հրադադարի ռեժիմ, որը թույլ կտար դիակների դուրսբերում․ Արծրուն Հովհաննիսյան
Այսօր Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով հրադադարի պայմանավորվածությունը, և հարավային, և հյուսիսային ուղղությամբ ձեռնարկել են հարձակողական գործողություններ` մանսավորապես գրոհ են իրականացրել` զրահատեխնիկայի և հրթիռային միջոցների կրակի ուղեկցությամբ: Այս մասին քիչ առաջ ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ հյուսիսային ուղղությամբ կրելով զրահատեխնիկայի կորուստ հակառակորդը հետ է շպրտվել: «Հարավային ուղղությամբ նույնպես եղել են որոշակի առաջխաղացումներ,…
Զինուժ մեդիայի նկարահանումները Հադրութում. (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Շուշան Ստեփանյանը Facebook-ի էջում նոր տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3321936021175868
Զինված ուժերի համալրման գործընթացը շարունակվում է. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զինված ուժերի համալրման գործընթացը շարունակվում է։ Զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինների հետ անցկացվում են մարտական պատրաստության և անվտանգության կանոնների պահպանման գործնական պարապմունքներ: https://www.facebook.com/ArmeniaMOD/posts/1475160622667933











