ՀՀ ՊՆ
Դուք առաջինն արձագանքեցիք Սիրիայի խաղաղ բնակիչներին աջակցելու մեր կոչին. Սերգեյ Շոյգուն՝ Դավիթ Տոնոյանին
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Շոյգուն շնորհավորել է Դավիթ Տոնոյանին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակման առթիվ, նշել, որ Հայաստանը մնում է Հարավային Կովկասում ՌԴ վստահելի դաշնակիցն ու առանցքային գործընկերը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Երևանին՝ Սիրիային ցուցաբերված հումանիտար աջակցության համար: «Կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել,…
Հայաստանի ականազերծողների և բժիշկների խումբը մեկնել է Սիրիա
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր` փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ): Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական…
Սու-30 կործանիչները Հայաստանը գնել է ոչ միայն ՀԱՊԿ շրջանակում, այլև Ռուսաստան-Հայաստան համաձայնագրերի հիման վրա. Սիդորով
Հայաստանը Ռուսաստանից Սու-30 մակնիշի բազմաֆունկցիոնալ 4 կործանիչ է գնել՝ Ռուսաստանի ներքին գներով։ Այս մասին գրել էր ռուսական մամուլը: Լուրը ՀՀ ՊՆ-ն հաստատեց ավելի ուշ: Այսօր Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն անդրադարձավ այս հարցին: «Դա ոչ միայն ՀԱՊԿ շրջանակում է, այլև` Ռուսաստան-Հայաստան համաձայնագրերի հիման վրա: Ես չեմ մեկնաբանի որոշումը, որը կայացվել է ՀԱՊԿ…
Բանակի առաջնագիծը կահավորվել է տեսադիտարկման սարքերով, 7-8 տասնյակ դիրքեր՝ մշտական ջրով և հոսանքով․ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է 2018 թվականին կատարած աշխատանքների արդյունքները՝ հրապարակելով տարվա գերակա խնդրի ու դրանից բխող միջոցառումների կատարողականը, որից հայտնի են դառնում որոշ մանրամասներ։ Այդ թվում է այն, որ հստակեցվել են պետական սահմանի պահպանության և կիրառման խնդիրները, կառուցվածքային և սպառազինության ու ռազմական տեխնիկայի հագեցվածության առումով ուժեղացվել են պաշտպանական շրջանները։ «Առաջնագծի մարտական դիրքերում և հենակետերում…
ՀՀ-ն ձեռք կբերի ՍՈՒ–30 ՍՄ կործանիչ ինքնաթիռներ
Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել ՍՈՒ–30ՍՄ կործանիչներ։ Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը` ի պատասխան «Sputnik Արմենիա»-ի հարցմանը։ «Հայաստանի Հանրապետության կողմից ռուսաստանյան ՍՈՒ–30 ՍՄ ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ համապատասխան գործարքը ստորագրվել է», – նշված է ՊՆ–ի պատասխանում։ Նախարարությունը չի պատասխանել ինքնաթիռների քանակին և գործարքի գումարին վերաբերող հարցերին։ Գերատեսչությունից հայտնել են, որ հարցադրումները պարունակում են դասակարգված…
Առաջին հերթին պարգևատրվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազը
ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցները պարգևավճարներ են ստացել գերատեսչության խնայողությունների շնորհիվ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Անցյալ տարվա ընթացքում մենք բավականին մեծ ծավալի ֆինանսներ ենք տրամադրել պարգևատրումների համար: Դրանք գոյացել են մեր խնայողություններից, չեն ուղղվել ինչ-ինչ ձեռքբերումների, այլ տրամադրվել են անձնակազմին որպես հավելավճար: Առաջին հերթին տրամադրվել են մարտական հերթապահության…
Հանրապետության բարծրաստիճան այրերը Եռաբլուրում են
ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարություններն այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Եռաբլուր» պանթեոն այցելեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը,…
ՀՀ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել ՊՆ-ում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 26-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հունվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն…
Ուժային կառույցները չպետք է ունենան քաղաքական ուղղորդում
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին, նշեց, որ խմբակցությունում նոր կառուցվածքային փաթեթը դեռ չի քննարկվել մեկ պարզ պատճառով՝ այն դեռևս իրենց մոտ չէ. «Մենք դեռ չգիտենք, թե մի քանի նախարարությունների ձևաչափն ինչպես է լինելու: Այդ պարագայում քննարկումներ սկսել ուղղակի չենք կարող»,- նշեց Մակունցը:Մանրամասները՝ տեսանյութում. Աղբյուր ՝ galatv.am
ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը չհայտարարված այց է կատարել կենտրոնական հավաքակայան
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը հունվարի 17-ին չհայտարարված այց է կատարել ՊՆ կենտրոնական հավաքակայան, ծանոթացել զորակոչիկների ընդունման, վիճակահանության և բուժզննության կազմակերպման, մանդատային հանձանաժողովի աշխատանքներին, զրուցել զորակոչիկների և ծնողների հետ: Աս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննարկվել են հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
Հունվարի 14-ից 18-ը Հայաստանի Հանրապետությունում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «Բեյջինգ Դեֆենս» ընկերության պատվիրակությունը` հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի քննարկման նպատակով, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Այցի շրջանակում կայացել են չինական պատվիրակության հանդիպումները ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետերի, Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի հետ: Պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մ. Ղամբարյանը: Հանդիպման…
Մեկնարկել է ձմեռային զորակոչը
ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2019 թվականի առաջին նորակոչիկները: Կենտրոնական հավաքակայանում է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Ձմեռային զորակոչի անցկացման կարգում լուրջ փոփոխություններ չեն կատարվել: Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ նորակոչիկները զինվորական համազգեստ կստանան հենց հավաքակայանում: Նորակոչիկների՝ զորամասը վիճակահանությամբ ընտրելու գործընթացը նախկինի պես…
Դավիթ Տոնոյանը բարձրաստիճան զինվորականների հետ այցելել է «Եռաբլուր»
Հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին: Այցելուները ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Զինված ուժերի հոգևոր առաջնորդ…
Ձմեռային զորակոչի ընթացքում կգործի նախարարին կից քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է՝ ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում,…














