ՀՀ ՊՆ
ՊՆ հատուկ հաշվեհամարին 27 տարին լրացած զինծառայություն չանցած անձանց վճարումներից փոխանցվել է ավելի քան 11 մլրդ դրամ
Հայաստանում սահմանված կարգով վճարում է կատարել և քրեական հետապնդումից ազատվել է 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած 9985 քաղաքացի: «Արմենպրես»-ի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց ի վեր (2003թ. դեկտեմբերի 17) սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկվող միջգերատեսչական հանձնաժողովը 9985 քաղաքացու վերաբերյալ կայացրել է…
Հայ բժիշկները Հալեպում կյանք են փրկում | Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Հայ բժիշկները Հալեպում կյանք են փրկում»։ Քարտուղարը նաև տեղադրել է հայ բժիշկների կողմից իրականացվող գործողությունների մասին պատմող լուսանկարներ։ https://www.facebook.com/arcrun/posts/2142900955745501 Ինչպես ավելի վաղ Ազատ TV-ին հայտնել էր՝ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ…
Առողջական խնդիրներ ունեցող զինծառայողը վաղաժամ զորացրվել է
Առողջական խնդիրներով զորակոչված, ապա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցության արդյունքում զինծառայության ընթացքում երկու անգամ վիրահատված զինծառայող Արմեն Թադևոսյանը զորակոչվելուց ամիսներ անց վաղաժամ զորացրվել է: Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտոնական կայքը: Արմեն Թադևոսյանը բազմաթիվ առողջական խնդիրներով զինծառայությանը պիտանի էր ճանաչվել և զորակոչվել 2018թ. ամառային զորակոչի ընթացքում և զորակոչվելուց հետո տեղափոխվել հոսպիտալ: Չնայած…
Հայաստանը ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին մասնակցելու հրավերք է ստացել
Վրաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է փոխանցել իր զինծառայողների` բարեվարքության ոլորտում ունեցած փորձը, որն իրենք ստանում են նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերություններում։ Այս մասին այսօր ՀՀ ՊՆ-ում անցկացված համատեղ ճեպազրույցում ասաց Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։ Նախարարը ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հետ ճեպազրույցում ասաց, որ իրենք հայկական կողմին շնորհակալ են Վրաստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո…
Վրաստանն ու Հայաստանը կհամագործակցեն ռազմակրթական, ռազմաբժշկական ոլորտներում
Հայաստան-Վրաստան պաշտպանական համագործակցությունը եղել է երկու երկրների ՊՆ ղեկավարների այսօրվա հանդիպման օրակարգում։ Այս մասին հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով`երկու նախարարները համաձայնել են պաշտպանական համագործակցությունը զարգացնելու, և դրա մեջ նոր ոլորտներ ներառելու վերաբերյալ հարցերում։ Հենց այսօր ստորագրվել է երկու երկրների նախարարությունների միջև համագործակցության ամենամյա ծրագիրը, որը ներառում է ռազմական կրթության,…
Հայաստանը կարող է Ռուսաստանից նոր վարկ ստանալ
Հայաստանը Ռուսաստանից կարող է զենքի գնման համար նոր վարկ ստանալ՝ 100 մլն դոլարի ներկայիս պայմանագրի իրականացումից հետ, այդ մասին «РИА Новости»-ին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Դա հնարավոր է: Շատ վաղ է խոսել կոնկրետ զենքի անվանացանկի մասին», – ասել է Դավիթ Տոնոյանը՝ IDEX-2019 սպառազինությունների ցուցահանդեսի ժամանակ: Աղբյուր ՝https://www.aysor.am
Հայաստանը ցանկանում է գնել 12 միավոր Су-30СМ կործանիչ
Հայաստանը պլանավորում է մինչև 2019թ. վերջ կամ 2020թ. սկիզբ ստանալ 4 ռուսական Су-30СМ կործանիչ, իսկ, ընդհանուր առմամբ, Երևանը ցանկանում է գնել 12 այդպիսի կործանիչ: Ինչպես հաղորդում «Ռիա նովոստի»-ն, IDEX-2019 ցուցահանդեսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Մենք շարունակում ենք բանակցությունները Су-30СМ կործանիչների հաջորդ խմբաքանակի մատակարարման շուրջ: Ամեն ինչ կախված կլինի նրանից,…
Դավիթ Տոնոյանն ԱՄԷ-ում քննարկել է երկկողմ ռազմական համագործակցության մեկնարկի հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպում է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նույն օրը Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաև ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի…
ՀՀ պատվո պահակային վաշտի ելույթը IDEX-2019 ցուցահանդեսի բացման ժամանակ (տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Աբու Դաբիում մասնակցում է IDEX-2019 ցուցահանդեսին, որում ներկայացված է նաև հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավար։ Աբու Դաբիում Հայաստանի պատվո պահակային վաշտը հանդես է եկել դիտարժան ելույթով։ Տեսանյութը՝ ստորև. https://www.facebook.com/AzatTV/videos/533115330545785/?__xts__[0]=68.ARCX6DONqXV-qIxvWRfYDUblaK6fVJ7bxj8WurGTH0HFnaJLJ3aB4hJUkG4Cyblh57DeQohnERqa2Vh5_3oaJlcJkYohYvLLZK-S7F6iLu5ms_bM8f00dp0fjoJBdfHrVOd23oV2GOehpDveu83H9colMKJvYF2y3dp86G-Ah3ocjLJM3rviNuKWYDL4RdXpipVqS7jNyAjXD6u_WyOv_BL2OX0jDAN8hzVbpZ19FCV_gS0g4NAoxZxvBJbXZfEkP9IHstwu0vVF_SBMqJmfLHmgiPtaHczlz6bkXZuh9RUv5-bFh8JYWIEnfWeeNMoPKOFfNLe43RWDyqc&__tn__=-R
ՀՀ պաշտպանության նախարարը Աբու Դաբիում կմասնակցի ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Նա փետրվարի 16-17-ին կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ Այցի ընթացքում նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ։ Այդ ցուցահանդեսի ժամանակ ներկայացվելու են նաև Հայաստանում մշակված զենքի ու ռազմական արտադրանքի 30-ից ավելի նմուշներ։ Տոնոյանի ժամանումից հետո մի քանի լուսանկար…
Հայաստանն ու Կիպրոսը ռազմական համագործակցության շեմին
Կիպրոսի պաշտպանության նախարարի՝ Հայաստան այցի արդյունքում երկու կողմերի պաշտպանական համագործակցության օրակարգի 13 միջոցառումներին գումարվել է ևս 2-ը։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Մեկը` տեղեկատվության փոխանակման, այսինքն` ռազմական հետախուզության տվյալների, ռազմական տեղեկատվության փոխանակման ոլորտում՝ կապված Մերձավոր Արևելքում բավականին լուրջ իրադարձությունների հետ», – ասաց Տոնոյանը։ Նախարարը հայտնեց, որ իր կիպրացի գործընկերոջը մանրամասն ներկայացրել…
Ռուբեն Ռուբինյանը՝ Սիրիա մեկնած խմբի մասին
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը չի կարծում, որ տեղին են այն քննադատությունները, թե Սիրիա ուղարկված մասնագետների խումբը անօրինական է ուղարկվել՝ առանց որևէ իրավական հիմքի: «Պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ հստակ նշել է այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա մասնագետների խումբն ուղարկվել է Սիրիա: Խնդիրը հետևյալն է՝ հնչում են հայտարարություններ, որ մասնագետների խումբը Սիրիա…













