fbpx
Զինված Ուժեր

Դուք առաջինն արձագանքեցիք Սիրիայի խաղաղ բնակիչներին աջակցելու մեր կոչին. Սերգեյ Շոյգուն՝ Դավիթ Տոնոյանին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Շոյգուն շնորհավորել է Դավիթ Տոնոյանին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակման առթիվ, նշել, որ Հայաստանը մնում է Հարավային Կովկասում ՌԴ վստահելի դաշնակիցն ու առանցքային գործընկերը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Երևանին՝ Սիրիային ցուցաբերված հումանիտար աջակցության համար:

«Կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել, քանի որ դուք առաջինն արձագանքեցիք արաբական պետության խաղաղ բնակիչներին աջակցելու մեր կոչին»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Շոյգուն նաև խնդրել է Դավիթ Տոնոյանին արագացնել Հայրենական Մեծ պատերազմի մասնակից հայ զինվորների լուսանկարների տրամադրումը՝ դրանք ԶՈւ կառուցվող գլխավոր տաճարի մոտ՝ «Պատրիոտ» ռազմական այգու Փառքի ծառուղում տեղադրելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ