ՀՀ վերաքննիչ դատարան
Տեղի ունեցավ «Սպայկա» ընկերության սեփականատիրոջ կալանքը փոխելու հարցի քննարկումը
Ապրիլի 29-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ «Սպայկա» ընկերության սեփականատեր և տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանների բողոքի քննությունը ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Որոշումը կհրապարակվի ապրիլի 30-ին: Նիստին մասնակցում էր նաև Դավիթ Ղազարյանը: Նախորդ նիստին Ղազարյանի պաշտպանները բողոքը ներկայացրել էին մասամբ: Այս նիստի ժամանակ մինչև ընդմիջումը, նրանք շարունակել են ներկայացնել բողոքի հիմնավորումները։ Պաշտպանները միջնորդել են…
Վերաքննիչ դատարանն այսօր կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր՝ ժամը 12:00-ին, կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Այս մասին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը։ Հիշեցնենք, որ 18.01.2019 թ․ առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝…
Վերաքննիչ դատարանում վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով դատական նիստը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը։ Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ՀՀ երկրորդ նախագահը ելույթ էր ունեցել դատարանում և մանրամասն ներկայացրել 2008 թվականի փետրվարի 23-ի այն իրավիճակը, որը եղել էր մայրաքաղաքում։ Նախորդ դատական նիստի ընթացքում Ռ. Քոչարյանի փաստաբանական խումբը ներկայացրել էր իր առարկությունները, իսկ այսօր դատարանը կլսի…
Վերաքննիչ դատարանը հետաձգեց Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած դիմումի քննությունը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած դիմումի քննությունը կշարունակի փետրվարի 1-ին: Այս մասին ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ հայտնելով, որ նիստը հետաձգվել է: «Բողոքն ամբողջությամբ ներկայացված է: Մնում է, որ մյուս պաշտպանները որոշ չափով իրենց նկատառումները ներկայացնեն, և պարոն Քոչարյանը ունի ասելիք»,- ասաց…
Արմեն Գևորգյանը չի կալանավորվի. Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության բողոքը
Երևանի Վերաքննիչ քրեական դատարանը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, այս մասին որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ինքը՝ Արմեն Գևորգյանը։ «Դատարանն ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումն ու մերժեց երկու կողմերի ներկայացրած վերաքննիչ բողոքները։ Այս պահի դրությամբ ուժի մեջ է Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը»,…
Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը փոխելու ՀՔԾ միջնորդության քննությունը: Դատական նիստը հետաձգվեց: Հարցի քննությունը կշարունակվի հունվարի 29-ին: Գևորգյանը նախ շնորհակալություն հայտնեց լրագրողներին, որ այսքան մեծ ուշադրություն են դարձնում իր գործին, նշեց, որ ասելու որևէ նոր բան չունի, միայն տեղեկացրեց` դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի հունվարի 29-ին:
Մանվել Գրիգորյանը կկալանավորվի
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը կկալանավորվի։ Նման որոշում է կայացրել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ։ «Որոշումը օրինական ու հիմնավոր էր», նիստերի դահլիճից դուրս գալուց հետո հայտարարեց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանը դեկտեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ…
Կկալանավորե՞ն նորից Մանվել Գրիգորյանին. որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննության որոշումը կհրապարակի հունվարի 22-ին։ «Որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին՝ ժամը 13։30-ին», – լրագրողներրին ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։ Նա ասաց, որ միջնորդել են դատարանին Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես…
Դատախազությունը բողոք չի ներկայացնի Վահագն Հարությունյանի կալանքը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի որոշումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վճռաբեկ բողոք չի ներկայացնելու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք չի ներկայացվի բավարար հիմքեր չլինելու պատճառով»,-…









