հյուրանոց

  • Հափշտակություն՝ հյուրանոցում (տեսանյութ)

    Հափշտակություն՝ հյուրանոցում (տեսանյութ)

    ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հյուրանոցային համալիրում առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ ՀՀ ոստիկանության Աջափնյակի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2019թ. փետրվարի 21-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրազի փողոցում գործող հյուրանոցներից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը գումար է…

  • Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը պահպանության ռեժիմում է. գործունեությունը դադարեցված է

    Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը պահպանության ռեժիմում է. գործունեությունը դադարեցված է

    Ծաղկաձորի` պետությանը նվիրատվությամբ փոխանցվող «Golden Palace» հյուրանոցի գործունեությունը դադարեցված է, ներկայումս ընթացքի մեջ է նվիրատվության գործընթացը: Այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: «Հյուրանոցի գործունեությունը դադարեցրել է, որ ներկայիս սեփականատերը՝ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին, լրացուցիչ այլ ծախսեր չանի: «Golden Palace»-ն առայժմ…

  • Սոմալիում ահաբեկիչները հյուրանոց են զավթել. կա 25 զոհ

    Սոմալիում ահաբեկիչները հյուրանոց են զավթել. կա 25 զոհ

    Սոմալիում ահաբեկչություն է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 25 մարդ: Եվս 35-ը վիրավոր են: Հաղորդվում է, որ մայրաքաղաք Մոգադիշոյի հյուրանոցներից մեկի մոտ պայթեցվել է ականապատ մեքենա, որի ղեկին եղել է մահապարտ ահաբեկիչը: Քաղաքի այդ տարածքում գտնվում են բազմաթիվ խանութներ ու հաստատություններ: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ վնասել է մոտակա շենքերը, այրվել են բազմաթիվ…

  • Վենեսուելայում ուժայինները հարձակվել են օտարերկրացի լրագրողների հյուրանոցի վրա

    Վենեսուելայում ուժայինները հարձակվել են օտարերկրացի լրագրողների հյուրանոցի վրա

    Վենեսուելայում ուժայինները հարձակվել են հյուրանոցի վրա, որտեղ գտնվել են օտարերկրացի լրագրողներ։ Ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ և կոտրել շենքի ապակիները։ Հարձակումը կատարվել է Կոլումբիայի հետ սահմանակից Տաչիրա նահանգի «Ուրենիե» հյուրանոցում։ Այնտեղ գտնվող լրագրողները լուսաբանել են սահմանին մարդասիրական օգնության մատակարարման շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ԶԼՄ-ների աշխատակիցների վենեսուելական ազգային արհմիությունը։ Հաղորդվում է, որ մինչ…

  • Դոնեցկի կենտրոնում 3 պայթյուն է որոտացել

    Դոնեցկի կենտրոնում 3 պայթյուն է որոտացել

    Դոնեցկի կենտրոնում 3 պայթյուն է որոտացել, դրանցից մեկն այն հյուրանոցի մոտ, որտեղ բնակվում են ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները, հայտնում է ՆԳՆ-ն: Թաղամասը, որտեղ պայթյուններ են որոտացել, գտնվում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի նստավայրը: Նախնական տեղեկությամբ՝ ոչ-ոք չի տուժել: Telegram-ալիքում Inside Donetsk-ի վարկածով՝ պայթուցիկ սարքը նետվել է թռչող անօդաչու սարքի միջից: Թիրախը կարող էր լինել հյուրանոցը, որում…

  • Դելիի հյուրանոցում բռնկած հրդեհն առնվազն 17 մարդու կյանք է խլել

    Դելիի հյուրանոցում բռնկած հրդեհն առնվազն 17 մարդու կյանք է խլել

    Առնվազն 17 մարդ է զոհվել Դելիի կենտրոնական շրջանի Arpit Palace հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իշխանություններին: Մահերի մեծ մասի պատճառը եղել է այրման արգասիքներից թունավորվելը: Հաղորդագրություններում նշվում է, որ հրդեհը բռնկել է տեղական ժամանակով մոտավորապես 4:00-ին (Երևանի ժամանակով փետրվարի 11-ի 23:30-ին): Դրա դեմ պայքարելու է ուղարկվել 26 հրշեջ…

  • Պերուում հյուրանոցի պատ է փլուզվել. 15 մարդ մահացել է

    Պերուում հյուրանոցի պատ է փլուզվել. 15 մարդ մահացել է

    Պերուի Ալհամբրա քաղաքի հյուրանոցի պատի փլուզման հետևանքով 15 մարդ է մահացել, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»: Նշվում է, որ հունվարի 27-ին հյուրանոցում անցկացվում էր հարսանյաց արարողություն: 5 օր շարունակ քաղաքում քաղաքում անձրև էր տեղում, ինչը սողանքների էր հանգեցրել, որի հետևանքով էլ պատը փլուզվել է: Փլուզման պահին հյուրանոցում մոտ 100 մարդ է եղել: