Հովհաննես Քոչարյան
«Իմ քայլի» պատգամավորները հանդիպել են նախկին փոխոստիկանապետի հետ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Հովհաննես Քոչարյանի հետ քննարկումների արդյունքում ֆիքսեցինք հետևյալը. ՀՀ իշխանությունը ժողովուրդն է, մնացած բոլոր քննարկումները ստորադաս են ժողովրդի իշխանության և կամքի առաջ, հետևաբար բոլոր որոշումները, որը կայացնում է ժողովուրդը, չի կարող լեգիտիմության խնդիր առաջացնել»: Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտոնից…
Հովհաննես Քոչարյանը պաշտոնից ազատվել է քաղաքական հայտարարության պատճառով․ վարչապետի խոսնակ
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Հովհաննես Քոչարյանի՝ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատվելու պատճառների մասին հարցին: Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ ազատման պատճառը եղել է Քոչարյանի կողմից քաղաքական հայտարարություն անելը: «Վարչապետը բազմիցս նշել է, որ Ոստիկանության, Զինված ուժերի ծառայողները պետք է զերծ մնան քաղաքականությունից և չանեն հայտարարություններ, որոնք ունեն քաղաքական բնույթ: Ոստիկանության ղեկավարման ձևը քաղաքական…
Ստորագրվել է Հ․ Քոչարյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի ազատման հրամանը: Հրամանում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հովհաննես Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում…
Հովհաննես Քոչարյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելն ընթացքի մեջ է․ վարչապետի խոսնակ
Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հաստատել է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի՝ պաշտոնից ազատման լուրը: Խոսնակը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ գործընթացն ընթացքի մեջ է։ Հավելենք, որ Sputnik Armenia-ում տեղեկություներ հայտնվել այն մասին, որ փոխոստիկանապետը լրատվամիջոցի հետ զրույցում նշել էր, որ ինքը երեկ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
ԵԱՀԿ ներկայացուցիչն այցելել է ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սեպտեմբերի 11-ին ոստիկանություն էր այցելել ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների ստորաբաժանման ոստիկանության ռազմավարական հարցերի բաժնի համայնքային ոստիկանության գծով խորհրդական Մոնա Նորնբերգը։ Նրան ընդունեց ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը։ Հանդիպմանը քննարկվեցին ԵԱՀԿ-ի և ՀՀ ոստիկանության համագործակցության ուղղություններն ու նախանշվեցին կատարվելիք աշխատանքները, մասնավորապես՝ ոստիկանության ծառայողների հմտությունների կատարելագործման ուղղություններով։ Հովհաննես Քոչարյանը բարձր գնահատեց համագործակցությունը, որի շնորհիվ իրականացվել են…
ՀՀ-ում կարգելվի ՌԴ վարորդական իրավունքով ձեռնարկատիրական նպատակով տրանսպորտային միջոց վարել․ Հովհաննես Քոչարյան
ԵՏՄ երկրներից տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք Հայաստանում տրանսպորտային միջոցի օգտագործմամբ ձեռնարկատիրական գործունեություն կարող են իրականացնել միայն փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։ Նրա խոսքով՝ նախագծով սահմանվում է, որ կարգելվի բիզնես գործունեության նպատակով ռուսական վարորդական իրավունքի վկայականների գործածությունը Հայաստանում։ «Այսինքն, եթե ՌԴ-ում մեր կողմից…
Փոփոխություն և լրացումներ` «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 6-ին հրավիրված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ՀՀ Կառավարության հեղինակած «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել՝ առաջարկներ չլինելու պատճառով: Փաստաթղթով ոստիկանությունն…
«Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագիծը ԱԺ օրակարգ կմտնի հունիսին
Մայիսի 30-ին մեկնարկել է Ազգային ժողովը լիագումար նիստի երկրորդ օրվա աշխատանքները: Նիստին է ներկայացվել կառավարության կողմից ներկայացված ճանապարհային երթևեկության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը, որը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը: Հարակից զեկուցող, Պետաիրավական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը հայտնել է, որ դրական եզրակացություն են տվել, հարցեր և առաջարկություններ չեն եղել, սակայն…
Հերթերը պայմանավորված են Հայաստան ներկրվող տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով. ՀՀ փոխոստիկանապետ
ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ոստիկանության պետ Վ. Օսիպյանի հանձնարարությամբ համակարգված աշխատանքներ են սկսվել Ճանապարհային ոստիկանության գրանցման-քննական ստորաբաժանումներում օրվա մեջ որոշակի ժամերին առաջացող հերթերն առավելագույնս նվազեցնելու ուղղությամբ: Հերթերը պայմանավորված են Հայաստան ներկրվող տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով: Ոստիկանությունը ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացնի մեկ իրավաստեղծ և մեկ կազմակերպչական բնույթի առաջարկություն: Առաջարկվելու է՝…
ՀՀ-ն ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին
2017 թվականի նոյեմբերին ստորագրված և 2018 թվականի ապրիլին վավերացված Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Հունվարի 15-ից 17-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն էր մեկնել ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում…
Թալանել են ՀՀ փոխոստիկանապետի բնակարանը
ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանն այսօր թալանել են: Այս մասին հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ը, ում հետ զրույցում լուրն անձամբ հաստատել է Քոչարյանը: «Չեմ կարող հստակ ասել, թե որ ժամին է տեղի ունեցել, բայց այս պահին ոստիկաններն իմ բնակարանում են և անհրաժեշտ գործողություններ են իրականացնում»:











