ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանն այսօր թալանել են: Այս մասին հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ը, ում հետ զրույցում լուրն անձամբ հաստատել է Քոչարյանը:
«Չեմ կարող հստակ ասել, թե որ ժամին է տեղի ունեցել, բայց այս պահին ոստիկաններն իմ բնակարանում են և անհրաժեշտ գործողություններ են իրականացնում»: