հունահռոմեական ոճ

  • Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը Ղազախստանում անցկացվելիք աշխարհի առաջնության կազմը ներկայացնելուց հետո ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: Նա պարզաբանեց, որ Բելառուսում գտնվող «Ստայկի» մարզաբազայում տեղի ունեցած փորձամրցման արդյունքով որոշվել է, որ աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Կարապետ Չալյանը. «Թիմը այս պահին նորմալ ֆիզիկական և ֆունկցիոնալ վիճակում է: ԱԱ-ից…

    Բարդ է Լևոն Ջուլֆալակյանից հետո գլխավորել հավաքականը․ Էդուարդ Սահակյան
  • Օգոստոսի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հունառոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարկան տվեց Լևոն Ջուլֆալակյանը: Այսօր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, ըստ որի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Էդուրադ Սահակյանը, հավաքականի 2-րդ մարզիչ կշարունակի աշխատել Սամվել Գևորգյանը, իսկ մարզիչ ՝ Գևորգ Ալեքսանյանը: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

    Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունը
  • «Իմ նպատակն անփոփոխ է։ Ձգտելու եմ մասնակցել Տոկիո-2020-ին։ Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև չունենամ բաղձալի ուղեգիրը։ Հավաքականի հետ կձգտեմ այդ արդյունքին հասնել, թե առանձին՝ կորոշենք անձնական մարզիչներ՝ Լևոն Ջուլֆալակյանի և Արամ Ջուլֆալակյանի հետ», – այս մասին հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հայտարարեց օգոստոսի 27-ին կայացած մամուլի…

    Նպատակս անփոփոխ է՝ Տոկիո-2020․ Արսեն Ջուլֆալակյան
  • Այսօր հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը մամուլի ասուլիս է հրավիրել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում: Sputnik Armenia-ից տեղեկանում ենք, որ ասուլիսը լինելու է «Ինչո՞ւ է հրաժարական տալիս Լևոն Ջուլֆալակյանը» թեմայով: Ամենայն հավանականությամբ, գլխավոր մարզչի հրաժարականը կապված է հավաքականի մի քանի տիտղոսակիր ըմբիշների հետ ունեցած տարաձայնությունների հետ:  

    Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական կտա
  • Օգոստոսի 7-11-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթանում է Բալավաձեի և Կարտոզիայի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև հունահռոմեական ոճի հայ ըմբիշները։ Մարզիչներ Էդուարդ Սահակյանի և Կամո Կիրակոսյան գլխավորությամբ մրցատեղի է մեկնել 11 ըմբիշ։ Մեդալների համար կպայքարեն Ռուդիկ Մկրտչյանը, Նորայր Հախոյանը (55 կգ), Վազգեն Խաչատրյանը, Էդգար Թամազյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը, Արման Բաղդասարյանը (72 կգ),…

    Հունահռոմեական ոճի 11 հայ ըմբիշ մասնակցում է Թբիլիսիի միջազգային մրցաշարին
  • Օգոստոսի 12-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկելու է ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հունահռոմեական ոճում Հայաստանի հավաքականը փոփոխված կազմով կմասնակցի Աշխարհի առաջնությանը: Մեր ընտրանու ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը խոսել է կազմի ընտրությունից և տեղեկացրել, որ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Մալխաս Ամոյանը մասնակցելու է մեծահասակների Աշխարհի առաջնությանը: «Մալխաս Ամոյանը որոշեց, որ այս տարի պետք է մասնակցի մեծահասակների Աշխարհի…

    Մեր ըմբիշները պայքարելու են ամենաբարձր մեդալների համար․ Արմեն Բաբալարյան
  • Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը աշխարհի առաջնությունից առաջ սկսել է վերջին ուսումնամարզական հավաքը: Ընտրանու ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը հայտարարել է հավաքականի կազմը. 55 կգ՝ Տիգրան Մինասյան 60 կգ՝ Սահակ Հովհաննիսյան 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան 67 կգ՝ Շանթ Խաչատրյան 72 կգ՝ Սամվել Գրիգորյան 77 կգ՝ Վահե Պողոսյան 82 կգ՝ Կարեն Խաչատրյան 87 կգ՝ Հակոբ Բաղդասարյան Թիմը…

    Երիտասարդական ԱԱ. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու կազմը
  • Հունահռոմեական ոճի ըմբիշ, 60 կգ քաշային Արման Վարդանյանը դարձել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված պատանեկան աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6։0 հաշվով պարտության մատնեց ղրղզ Ժանբոլատ Տուրատբեկովին։ Հիշեցնենք, որ նախօրեին պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր էր դարձել 110 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը, իսկ 65 կգ քաշային Արման Խաչիկյանը և 80 կգ…

    Պատանեկան աշխարհի առաջնություն․ Արմեն Վարդանյանը՝ բրոնզե մեդալակիր
  • Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը (87 կգ) դարձավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված միջազգային մրցաշարի հաղթող։ Մինչև 87 կգ քաշային կարգի հայկական եզրափակչում Շահինյանը հանդիպել էր Մաքսիմ Մանուկյանին։Ծավալվեց լարված պայքար։ Գոտեմարտի վերջին վայրկյաններին հաշիվը 2։1 էր՝ հօգուտ Մանուկյանի։ Շահինյանը դուրս հրեց Մանուկյանին մրցագորգից։ Մրցավարը 2 միավոր-նկատողություն տվեց Մանուկյանին՝ պայքարից խուսափելու համար։ Մանուկյանն ընկավ և այլևս չկարողացավ…

    Հայկական եզրափակիչ ըմբշամարտի միզազգային մրցաշարում․ Շահինյանն ընդդեմ Մանուկյանի
  • Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալու է ըմբշամարտի պատանեկան ԱԱ-ն: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին մրցատեղի կմեկնի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ: Մասնագետը հայտավորել է հետևալ կազմը. Արայիկ Թոփալյան (45կգ), Կարապետ Մանվելյան (48կգ), Կարեն Հովհաննիսյան (51կգ), Սուրեն Աղաջանյան (55կգ), Արման Վարդանյան (60կգ), Արման Խաչիկյան (65կգ), Լյովա Խաչատրյան (71կգ), Վիգեն Նազարյան (80կգ), Ռազմիկ Մահլամյան (92կգ)…

  • Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ամփոփել է Եվրոպական խաղերում մեր ըմբիշների ելույթները, ինչպես նաև կարծիք հայտնել, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան պետք է հստակ քայլերի դիմի ըմբիշների յուղման դեմ: Ըստ մասնագետի՝ այս չարիքը խանգարում է մաքուր պայքարին, և ժամանակն է՝ խոսքից գործի անցնել: «97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանի առաջին երկու գոտեմարտերը…

    Լևոն Ջուլֆալակյանը ամփոփել է Մինսկ-2019-ը
  • Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մասնակցելու են Լեհաստանում և Վրաստանում կայանալիք միջազգային մրցաշարերի: Այդ մասին հայտնում է ՀԸՖ մամուլի ծառայությանը: Հուլիսի 22-ից օգոստոսի 1-ը մեր ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնելու «Օլիմպավանում», որից հետո ընտրանու մի մասը կմեկնի Վարշավա, մյուսը՝ Թբիլիսի: Օգոստոսի 2-4-ը Վարշավայում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնակցեն Գևորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63…

    Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կմասնակցեն միջազգային մրցաշարերի
  • Championat.com-ի թղթակցի հետ զրույցում Հունահռոմեական ոճի ռուս ըմբիշ Ալեքսանդր Չեխիրկինը նշել է, որ Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանի հետ եզրափակիչ գոտեմարտի ընթացքում երկու ատամ է կորցրել: «Չգիտեմ, թե կյանքում ինչպես է, բայց այս մրցաշարում իսկապես ամենաբարդ եզրափիչն էր: Չեմ էլ հիշում` երբ է այնպես եղել, որ ես 5:0 հաշվով առաջ լինեմ, բայց գրեթե կորցնեմ առավելությունս: Վերջնամասում…

    Չալյանի հետ մենամարտում ռուս ըմբիշը երկու ատամ է կորցրել. Մինսկ 2019
  • Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Բելառուսի Մինսկ քաղաքում ընթացող Եվրոպական խաղերում: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգում Ալեքսանյանը մեկնարկում, մրցելով Վրաստանի ներկայացուցիչ Ռևազ Նադարեիշվիլիի հետ, հաղթեց նրան 2:1 հաշվով: Հայ ըմբիշ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:  

    Եվրոպական խաղեր. Արթուր Ալեքսանյանը 1/4 եզրափակչում է
  • Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսել են պայքարը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում: Հունիսի 28-ին Հայաստանի ներկայացուցիչներից գորգ դուրս եկան Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ) և Կարապետ Չալյանը (77 կգ)։ Կարեն Ասլանյանը մեկնարկային գոտեմարտում 4:0 հաշվով հաղթանակ տարավ բուլղարացի Սվիլեն Կոստադինովի նկատմամբ: Բուլղարացի ըմբիշի վնասվածքի պատճառով գոտեմարտն ավարտվեց ժամանակից շուտ: 1/4 եզրափակիչում Ասլանյանը…

    Եվրոպական խաղեր. Կարեն Ասլանյանը և Կարապետ Չալյանը դուրս եկան կիսաեզրափակիչ