ՀՊՏՀ
ԲՈԿ նախագահը անդրադարձել է ՀՊՏՀ ռեկտորի դոկտորական ատենախոսությունը գողանալու մասին լուրերի
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը, անդրադառնալով Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի դոկտորական ատենախոսությունը գողանալու մասին լուրերին, Facebook-ի իր էջում գրել է․ «Ռուբեն Հայրապետյանը դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 2015թ ապրիլի 16-ին՝ ՀՊՏՀ-ում գործող 014 մասնագիտական խորհրդում և սեպտեմբերի 15-ին ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։ Ամեն ինչ սկսվեց 2019թ մարտին, երբ ՀՊՏՀ պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը գրություն ուղարկեց Կրթության և գիտության…
ՀՊՏՀ դասախոսները բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի դիմաց
Երևանի տնտեսագիտական համալսարանի մոտ մեկ տասնյակ դասախոսներ այսօր` օգոստոսի 8-ին, բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի դիմաց: Նրանք բողոքում են մայիսին համալսարանում անցկացված մրցույթի օրինականությունից: «Ոչ թե եղել է ռեկտորի պաշտոնակատարի կողմից դասաժամերի մրցույթ, այլ եղել է լեզվի իմացության ստուգում, և դա համարել մրցույթ, կարծում եմ` անիմաստ է: Եվ ընդհանրապես այն չի բավարարում մրցույթին ներկայացվող…
Դատական նոր հայց՝ ընդդեմ Տնտեսագիտական համալսարանի
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մի խումբ դասախոսներ նոր հայցադիմում են ներկայացրել ընդդեմ բուհի։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։ Դասախոսների հայցադիմումը Վարչական դատարան է մուտքագրվել հուլիսի 23-ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Սամվել Հովակիմյանին։ Դասախոսները պահանջում են անվավեր ճանաչել Տնտեսագիտական համալսարան գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը։ Նշենք, որ ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր…
ՀՊՏՀ նախկին ռեկտորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի նկատմամբ։ Վերջինս մեղադրվում է խոշոր չափի գումար վատնելու մեջ։ Այս մասին լրատվամիջոցներին է հայտնել ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը: Նշենք, որ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է պաշտոնական…
ՀՊՏՀ-ում ներդրվում է ուսանողական աշխատանքի ինստիտուտը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ներդրվում է նոր համակարգ, որի նպատակը բուհի ուսանողներին աշխատանքի ընդունելն է: Սա աշխարհում հայտնի «Ուսանողական աշխատանք»-ի (Student job) ինստիտուտն է, որը Տնտեսագիտական համալսարանում իր կիրառությունն է ստանում: ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն այս գաղափարի ներդրման մասին հայտարարել էր դեռևս փետրվարին՝ ուսանողների հետ առաջին ընդգրկուն հանդիպմանը: Եվ հիմա այս նպատակը կյանքի է…
ՀՊՏՀ-ում դասավանդման ժամավճարը երեք անգամ կբարձրանա
Այս տարվա սեպտեմբերից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ժամավճարային կարգով դասավանդման վարձատրությունը կավելանա շուրջ երեք անգամ՝ հասնելով 4500 ՀՀ դրամի 1 դասաժամի համար: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մուտքի համար դասախոսը կվարձատրվի 9000 ՀՀ դրամի չափով: Համեմատության համար նշենք, որ այս պահին դոցենտի դասախոսական 1 ժամի վարձատրությունը կազմում է 1600 ՀՀ դրամ, իսկ գործնական պարապմունքինը՝ 1400…
ՀՊՏՀ խորհրդի նախագահ է ընտրվել Վահան Մովսիսյանը
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի 2019-ի առաջին նիստը: Նիստի օրակարգում եղել են բուհի խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերը: Խորհրդի նախագահի պաշտոնում ձայների` 24 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընտրվել է «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի նախագահ Վահան Մովսիսյանը։ Բուհի խորհրդի քարտուղարի պաշտոնում ընտրվել է ՀՊՏՀ գիտական քարտուղար Նաիրա Դարբինյանը։
Կորյուն Աթոյանն ազատվել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնից
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը ,սեփական դիմումի համաձայն,ազատվել է ռեկտորի պաշտոնից։ Լուրը հաստատեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը։ Կորյուն Աթոյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից: Որպես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար առաջարկվել է Ռուբեն Հայրապետյանի թեկնածությունը:
Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանի հետ համաձայնագրեր են ստորագրվել
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) և Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանը (ՎՊՀ, Իսպանիա) համատեղ իրականացնում են «Նախագծերի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիր: Հայաստանում առաջին անգամ է, երբ երկու համալսարան համագործակցում են համատեղ կրթական ծրագրի շրջանակներում և փոխճանաչում են ուսանողների կողմից ՀՊՏՀ-ում և ՃՇՀԱՀ-ում ստացված կրեդիտները (ECTS): «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրն իրականացվում է…









