հռոմի պապ
Հռոմի պապը Սուրբ զատկի պատարագին դատապարտել է Ուկրաինայի պատերազմը
Վատիկանում տեղի է ունեցել Զատկի սուրբ պատարագը, որի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոսել է նաև ուկրաինական պատերազմի մասին։ Պատարագին ներկա է գտնվել նաև Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքի ղեկավար Իվան Ֆեդորովը, որն ավելի գերի էր վերցվել ռուս զինվորականների կողմից, իսկ գերիների փոխանակման արդյունքում՝ ազատ արձակվել։ Ֆեդորովից բացի պատարագին ներկա էին նաև քաղաքապետի ընտանիքն ու 3 խորհրդականները։ Հռոմի…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի Պապին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Հռոմի քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Միրզոյանն ու Չավուշօղլուն անդրադարձել են կայացած հանդիպման արդյունքներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ալևի կլանը անկելու է, ադրբեջանական ահաբեկիչ ռեժիմը տապալվելու է․ Այվազյան Ուղերձում նշված է. «Ձերդ Սրբություն, Հայ ժողովրդի և անձամբ իմ ջերմագին…
Մեսսին Հռոմի Պապի ինքնագրով մարզաշապիկ է նվեր ստացել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի աստղ Լիոնել Մեսսին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ինքնագրով Վատիկանի պաշտոնական մարզաշապիկ է նվեր ստացել։ Այս մասին Twitter-ում գրել է Լիոնի Վիկարիոս Էմանուել Գաբիյարը։ Նա նշել է, որ Մեսսին հավատքի մարդ է ու իր համար շատ կարևոր էր այդ նվերը։ Գաբիյարի խոսքով՝ իրենք միասին աղոթել են։ Aujourd’hui, j’ai remis à Lionel Messi le premier…
Հռոմի Պապը չի հետևել արարողակարգային կանոններին ու այցելել է սկավառակների խանութ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը խախտել է արարողակարգային կանոններն ու մեկնել Վատիկանից՝ սկավառակների խանութ այցելելու համար։ Այս մասին հայտնում է Rome Reports-ը։ Նշվում է, որ տվյալ խանութից Ֆրանցիսկոս Պապն օգտվել է նաև մինչև կաթոլիկների առաջնորդ դառնալը։ Նա այնտեղից գնել է սկավառակներ, երբ ապրում էր Հռոմում։ Ըստ աղբյուրի՝ Պապը խանութ է ժամանել Fiat 500…
Իբրան հանդիպել է Հռոմի Պապին
«Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Իբրայի Instagram-ից։ Նա գրել է, որ Պապին է նվիրել իր նոր գիրքը՝ «Ադրենալինը», ինչպես նաև իր համարով մարզաշապիկ։ «Այս մարզաշապիկով ես կախարդում եմ խաղադաշտում», – ասել է Իբրան Պապին։
Հռոմի Պապը Արմեն Սարգսյանին պարգևատրել է Սուրբ Աթոռի բարձրագույն շքանշանով
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխպետքարտուղար) արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառայի հետ, որը Հայաստան է ժամանել Երևանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակության բացման առիթով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Հռոմի պապն ընդունել է Արմեն Սարգսյանին Հռոմի Պապին երեք զեկույց եմ փոխանցել․ Արման…
Բայդենը Հռոմում է․ նա կմասնակցի G20-ի գագաթնաժողովին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ։ Այս մասին տեղեկացնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ բայդենի այցի նպատակը G20-ի երկրների ղեկավարների հանդիպումներին, որոնք կկայանան շաբաթ և կիրակի օրերին։ Այցի շրջանակներում Բայդենը հանդիպումներ է ունենալու նաև Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի…
Հռոմի Պապը Մեսսիի մակագրությամբ մարզաշապիկ է նվեր ստացել
Վատիկան ժամանած Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին է նվիրել ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսի մակագրությամբ մարզաշապիկ։ Վերջինիս վրա գրված է եղել՝ «Մեծ սիրով»։ Այս մասին հայտնում է Telam-ը։ Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել Մեսսիին մարզաշապիկի, նվիրվածության, պարզության ու հաստատակամության համար։ Նա նշել է, որ Մեսսին միշտ կարող է ապավինել իրեն։
Մեսսին ՊՍԺ-ի մարզաշապիկ է ուղարկել Հռոմի պապին
Արգենտինայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ՊՍԺ-ի մարզաշապիկ է ուղարկել Հռոմի պապին՝ իր ստորագրությամբ։ Այս մասին հայտնել է Vatican News-ը։ Նվերը Հռոմի պապին հանձնել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը:
Հռոմի պապն ընդունել է Արմեն Սարգսյանին
Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, ով հաջորդիվ հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ: Այս մասին տեղեկացնում է Vaticannews-ը՝ հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը: Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի հետ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը շուտափույթ ապաքինում է մաղթել…
Հռոմի Պապին երեք զեկույց եմ փոխանցել․ Արման Թաթոյան
Հոկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Հռոմի պապի հետ հանդիպումից։ Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․ «Այս լուսանկարներում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին ներկայացնում եմ հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները: Հանդիպումից առաջ Սուրբ Աթոռի արձանագրային ծառայությունը տեղեկացրել էր, որ Պապի հետ անհատական ձեքսեղմման ժամանակ երկխոսություն գրեթե չի…
Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Հռոմի Պապին
Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հանդիպում է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ Մարաշլյանը մի շարք այլ հանդիպումներ էլ է ունեցել, այդ թվում՝ Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինի հետ։ Հանդիպումների ընթացքում արծարծվել են Արցախի ժողովրդի անվտանգության, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման,…
Գարեգին Բ-ն մեկնեց Հռոմ․ նա հանդիպելու է Հռոմի Պապին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մեկնել է Իտալիա մայրաքաղաք Հռոմ, որպեսզի մասնակցություն ունենա Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Նշվում է, որ Գարեգին Բ-ն տվյալ համաժողովին հանդես է գալու բանախոսությամբ։ Ըստ աղբյուրի՝…
Հռոմի Պապը ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ Անկախության տոնի առթիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Հայաստան, շնորհավոր տոնդ Անկախության տոնի առթիվ Սուրբ Գայանե վանքում Հանրապետական մաղթանք է կատարվել «Ձեր երկրի անկախության 30-ամյակի՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարության առիթով, Ձեզ եմ հղում ուրախ և ջերմ շնորհավորանքներս, ինչպես նաև…
Հռոմի պապը հազարավոր պաղպաղակներ է ուղարկել բանտարկյալներին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը 15 հազար հատ պաղպաղակ է ուղարկել Հռոմի 2 բանտերի կալանավորներին, որպես փոքրիկ դրական ժեստ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ պաղպաղակները հասցեագրված են Regina Coeli և Rebibbia անվանումներով բանտերին։