հրազեն
Հրազենի օգտագործմամբ սպանություն Երևանում
Այսօր՝ մարտի 19-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Եկմալյան 1/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ հայտնաբերել են նույն…
ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանի միջադեպի մասին
ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել։ «Մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ.): Մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին: Վերջին…
Արցախում ոստիկանի դի են գտել
Մարտի 8-ին ժամը 09:29-ին Արցախի հանրապետության ոստիկանության պետական պահպանության վարչության գումարտակի ոստիկանը հաղորդել է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին այն մասին, որ Արցախբանկ ՓԲԸ-ի պահակակետայինը դուռը չի բացվում: Համաձայն տեղեկության՝ Իրականացված գործողությունների արդյունքում ԱՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են ԱՀ ոստիկանության ՊՊՎ գումարտակի ոստիկան՝ Մարտունու շրջանի բնակիչ, 1997թ. ծնված Վ. Ա.-ի դին` հրազենային վնասվածքով: Ստուգմամբ զբաղվում…
Սպանություն Սյունիքի մարզում. հայտնաբերվել է կասկածյալը
Մարտի 8-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկերի հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաստան բնակավայր 2-րդ փողոցի տներից մեկը, որտեղից «կոնքազդրային հոդի արտաքինից երկու վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել մի տղամարդու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են…
Բացահայտվել է 37-ամյա տղամարդու՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքը
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ խուլիգանության և 37-ամյա տղամարդու՝ հրազենային վնասվածք ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 07:20-ին, Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ «ձախ ծնկի շրջանի հրազենային վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ՝ ծնված 1982 թվականին, ով…
Սպիտակում 3 անգամ կրակել են տղամարդու վրա, այնուհետև կտրել ականջը․ մեղադրանք է առաջադրվել 4 անձի
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, առանձին դաժանությամբ սպանության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Չորս անձի մեղադրանքներ են առաջադրվել: Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Սպիտակ քաղաքի՝ 41-ամյա բնակչի՝ առանձին…
Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը բացահայտվել է
Դեկտեմբերի 11-ին, ժամը 22.15-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ դեկտեմբերի…
Վիրավորված սպայի առողջական վիճակում դրական դինամիկա կա
Ադրբեջանական կողմի կրակոցից Արցախում նոյեմբերի 29-ին վիրավորված սպայի՝ Ռաֆայել Ազիզյանի առողջական վիճակում դրական փոփոխություն կա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ «Բավական դրական դինամիկա կա: Մի քանի վիրահատություն արվել է, սպասում ենք հերթական վիրահատությանը: Կարծում եմ, որ շուտով հնարավորություն կունենանք նրա հետ զրուցելու»,-ասաց նա։ Ժամկետային զինծառայողի…
Իրաքում ցույցերը ցրելու ժամանակ առնվազն 18 մարդ է զոհվել
Իրաքի Քերբելա քաղաքաու նստացույցը ցրելու հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրների։ Նրանց տվյալներով՝ իրավապահները, փորձելով ցրել բողոքողներին, որոնք հանդես են գալիս երկրում կոռուպցիայի և տնտեսական խնդիրների դեմ, հրազեն են կիրառել: Այս տեղեկությունը, սակայն, չի հաստատվել պաշտոնապես։ Նախօրեին Mavasin News լրատվական պորտալը, հղում անելով Մարդու…
Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու համար մեղադրանք է առաջադրվել Աբովյանի բնակչին
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի 38-ամյա բնակչին: Աբովյան քաղաքի բնակչի բնակարանի մուտքի դուռը և նրա ընտանիքին պատկանող՝ բակում կայանված «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենան…
Արցախում զինծառայող է վիրավորվել․ հայտնի է, թե ինչու
Սեպտեմբերի 22-ին` ժամը 03:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հայկ Վահեի Խաչատրյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում են…
Սպանության փորձ՝ Արմավիրի մարզում. հանգամանքները պարզվում են
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արմավիրի մարզի երեք բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22.40-ին, «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ ազդրի շրջանի հրազենային վերք, խորանիստ զարկերակների վնասվածքներ, արտաքին արյունահոսություն, հեմորալգիկ շոկ 3-րդ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց…
«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանությունը կատարել է ՌԴ 32-ամյա մի քաղաքացի
Հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանվել էր 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը, որ ավելի հայտնի է Մասիվցի Անդիկ մականվամբ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Նոր Նորքի բաժնի ծառայողների և քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ԾՀՔ բաժնի աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց: Պարզվել է, որ…
Հրաձգության հերթական դեպքն ԱՄՆ-ում․ կա 4 զոհ
ԱՄՆ-ում հրազենի գործադրմամբ հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Միչիգան նահանգում հրաձգության զոհ է դարձել 4 մարդ։ Այս մասին ասվում է տեղի ոստիկանության տարածած թվիթերյան հաղորդագրությունում։ Դեպքը տեղի է ունեցել Քենթ շրջանի 19 mile Road փողոցում։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։ Ներկայում հասարակական անվտանգության համար սպառնալիք չկա։











