հրաժարական
Գառնիկ Իսագուլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Գառնիկ Իսագուլյանը հրաժարական է ներկայացրել Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու համար: Նա լրագրողների հետ զրույցում նշեց հրաժարականի պատճառները: Նրա խոսքով՝ պատճառը ազատ արտահայտվելու ցանկությունն է, որպեսզի իր արտահայտած մտքերն ու տեսակետները չվերագրվեն Արցախի նախագահին: Նա նշեց, որ նման ցանկություն ունեցել է նաև նախկինում, սակայն Բակո Սահակյանն իրեն հետ է պահել այդ մտքից, սակայն այս անգամ որոշումը…
Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց: Այս մասին քիչ առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում արված բրիֆինգի ընթացքում հայտարարեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Նրա խոսքով, Իրակլի Կոբախիձեն որոշել է հրաժարական տալ, ելնելով ժողովրդի առջև պատասխանատվությունից: Խորհրդարանի խոսնակի պաշտոնում Կոբախիձեին փոխարինող թեկնածուն իշխող կուսակցության առաջնորդներից Արչիլ Թալակվաձեն է: Հայտնում է Aliq.ge-ն:
Վահե Գրիգորյանը և Հրայր Թովմասյանը գնացել են ՍԴ՝ աշխատանքի
Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը վաղ առավոտյան գնացել է Սահմանադրական դատարան՝ աշխատանքի։ ՍԴ աշխատանքի է գնացել նաև Հրայր Թովմասյանը։ Սակայն վերջինս չցանկացավ հարցերին պատասնել՝ նշելով, որ եթե կարիք լինի հայտարարություն անել, ապա կանի դա: ՍԴ-ում այսօր տեղի ունեցած աշխատակարգային քննարկման ժամանակ սակայն Վահե Գրիգորյանի երեկվա հայտարարությունները չեն քննարկվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց…
Բողոքի ակցիա՝ Գյումրի-Երևան ճանապարհին
Հունիսի 21-ին առավոտից Գյումրի-Երևան ճանապարհին Անի խոշորացված համայնքի Մարալիկ բնակավայրի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են գործող համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Ճանապարհները փակ են բոլոր տեսակի մեքենաների համար, բացի շտապ օգնության մեքենաներից: Ցուցարարները խոստանում են ճանապարհը չբացել այնքան ժամանակ, քանի դեռ լուրջ արձագանք չեն ստանա։ Ըստ մարալիկցիների, կառավարությունն իրենց մղում է ծայրահեղ քայլերի, քանի…
Ոնց տեսնում եք՝ աշխատանքի եմ գնում. Հրայր Թովմասյան
Քիչ առաջ Սահմանադրական դատարան ժամանեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Լրագրողները փորձեցին զրուցել նրա հետ: Այն հարցին, թե ինչպես կարձագանքի Վահե Գրիգորյանի երեկ Աժ-ում արված հայտարարությանը, նա պատասխանեց. «Ոնց տեսնում եք՝ աշխատանքի եմ գնում»,- լրագրողներին հայտնեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Նա հավելեց, որ եթե ինչ-որ այլ հայտարարությունների անհրաժեշտություն լինի, կանի:Այլ հարցերի Հրայր Թովմասյանը չցանկացավ պատասխանել: Նշենք…
ԲԴԽ անդամ Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Բարձրագույն դատական խորհուրդը ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի պաշտոնից»,- տեղեկացնում են ԲԴԽ-ից: https://www.facebook.com/439137872934527/photos/a.565271690321144/1193212370860403/?type=3&theater
ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանի հրաժարականը ցավով ընդունեցի. Գևորգ Դանիելյան
Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԲԴԽ նախկին անդամ Սերգեյ Մեղրյանի հրաժարականին: «Կարճ ասեմ՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանի հրաժարականը ցավով ընդունեցի, բայց և վստահ եմ, որ իր նման ուժեղ, օժված ու կայացած անհատը որևէ խնդիր իր զբաղվածության հարցում (և ոչ միայն) չի ունենա: Նա կարողանում էր իր…
ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը հրաժարական է ներկայացրել
«Հրաժարական ներկայացրեց ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը», – այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը։ https://www.facebook.com/arpid/posts/2361364890590756
ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ ֆեյսբուքյան էջից: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1192417340939906&id=439137872934527&__xts__[0]=68.ARBUL3vICHdv0OAgsys3sztVbGd-SlelFvCGZEw_3fGl_4vLzVJs1vS_hfZAPypjcPfwUZXh9da2jw_v-HzbypZa658JCWxhNbSU1znyKMtXlq0WClGm715QRTQBq1sF7Nex_8vPdoxocWkBU6dg4m-pE-mxuqcW-txBpK0VPixh_9wycPASDN9pmPNcBABb4nixpaYVmB-fTNhmeDASPh13O62qt10alJWYAxGzc_x_H6Ymou_y5qmLST6fV_7FLU0YNjGzorO0QejcrOweZzsvzEV5XwKvvkDh7lC3QEXdrEToS5v8dvdgTiazqCEdS3dXrN47K3Uwdi1Nbv20K_KVMg&__tn__=-R
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պետք է հրաժարական տա. Էդմոն Մարուքյան
Հունիսի 10-ին լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ իր կարծիքով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պետք է հրաժարական տա։ «Ինձ համար ավելի մտահոգիչ է մասնակիցների ցածր թիվը։ Ստացվում է՝ ՀՀ քաղաքացիներն իրենց մեկ ձայնի արժեքը չեն արժևորում այնպես, ինչպես պետք է արժևորեն», – ասաց պատգամավորը։ Դիտարկմանը, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պնդում…
Գնահատելով ողջ տեղեկատվական հոսքերը որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել. Արտակ Զեյնալյան
Հունիսի 10-ին, լրագրողների հարցերին պատասխանելիս, հրաժարականի դիմում ներկայացրած արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը անդրադարձավ հրաժարականի պատճառներին. «Գնահատելով ողջ տեղեկատվական հոսքերը` որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել»,–նշեց նա։ Այլ հարցերի նա հրաժարվեց պատասխանել և արագ հեռացավ։
Մոլդովայի խորհրդարանը երկրի Սահմանդրական դատարանի գործողություններն անօրինական է ճանաչել
Մոլդովայի խորհրդարանն այսօր հռչակագիր է ընդունել՝ «Դեմոկրատական կուսակցության և նրա առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկի կողմից Սահմանադրական դատարանի միջոցով իշխանության բռնատիրման փորձի դատապարտման մասին»: Փաստաթղթում ասվում է, որ միաձայն անօրինական են ճանաչվել երկրի Սահմանադրական դատարանի գործողությունները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Բացի դրանից՝ նրանք պահանջել են ՍԴ-ի անդամների հրաժարականը: Նիստի ուղիղ եթերը հեռարձակվել է երկրի առաջատար հեռուստաալիքներով:…
Ալժիրում հակակառավարական ակցիաները շարունակվում են
16-րդ շաբաթն անընդմեջ Ալժիրում շարունակվում են բողոքի հակակառավարական ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ցուցարարները նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի հրաժարականից հետո պահանջում են նաև երկրի ժամանակավոր ղեկավար Աբդելքադեր Բենսալահի և կառավարության հրաժարականը: Երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար երկրի ժամանակավոր ղեկավար Բենսալահը մարդկանց կոչ է արել մասնակցել երկխոսության: Նախագահը նաև խոստացել է նշանակել նախագահական ընտրությունների…
Ցանկացած դեպքում կմնամ ոլորտում. ՊԵԿ նախագահ
Հունիսի 7-ին Ազգային ժողովում լրագրողները ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեցին նրա հնարավոր հրաժարականի կամ պաշտոնանկության վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի մասին: ՊԵԿ նախագահը նշեց, որ ինքը այդ մասին առաջին անգամ է լսում: Նա հավելեց, որ ցանկացած դեպքում ինքը կմնա ոլորտում:














