հրաժարական
Նույնիսկ Հոգաբարձուների խորհրդի նախագահը չշնորհավորեց. ռեկտորը պարզաբանել է հրաժարականի պատճառները
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ավարտին հայտարարեց, որ հրաժարական է տալիս: ԵՊՀ ռեկտորն իր ելույթում նշեց. «Հարգելի՛ գործընկերներ, այս աշխարհում ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Եվ այս խոսքերն իմ հայրը մահանալուց առաջ ինձ ասաց: Այսօր ես կրկնում եմ՝ ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Համալսարանի շուրջ ստեղծված լարվածությունը չի թուլանում,…
ԵՊՀ ռեկտորը հրաժարական տվեց
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։
Հնարավոր է, որ Մեյը հայտարարի իր հրաժարականի մասին․ Times
Հնարավոր է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ուրբաթ հայտարարի հրաժարականի մասին։ Այս մասին հայտնում է Times պարբերականը՝ հղում անելով Մեյի կողմնակիցներին: Չորեքշաբթի երեկոյան բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը հրաժարական էր ներկայացրել։ Պատճառը երկրի վարչապետի հետ Brexit-ի հարցում ունեցած տարաձայնություններն են եղել: Պարբերականը պնդում է, որ Մեյի կողմնակիցները կարծում են, որ նա հրաժարականի…
Հակակառավարական ցույցեր՝ Չեխիայում
Չեխիայում բնակիները բողոքի ցույցեր են իրականացնում պաշտպանության նախարար Մարիա Բոնեշովայի դեմ: Պատճառը վերջինիս առաջարկած բարեփոխումների նախագիծն է, որի համաձայն երկրում այլևս չի լինի գլխավոր դատախազի պաշտոնը: Ցուցարարները պնդում են, որ նա և երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը ներքաշված են կոռուպցիոն սկանդալի մեջ, ուստի դիմել են այս քայլին իրենց գործունեությունը կոծկելու համար, քանի որ միայն դատախազը կարող…
Հրաժարական է տվել Ուկրաինայի վարչապետը
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ հրաժարական կտա չորեքշաբթի օրը՝ կառավարության հերթական նիստից հետո: Գրոյսմանը նշել է, որ կմասնակցի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին: Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ վարչապետի հրաժարականի մասին որոշումն ընդունում է Գերագույն ռադան: Վարչապետի հրաժարականի դեպքում պաշտոնաթող է լինում ողջ կառավարությունը: Նշենք նաև, որ պաշտոնաթող են եղել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը…
Հրաժարական կտամ միայն երկու պայմանով. Ալեքսանդր Ազարյան
NEWS.am–ի հետ զրույցում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին, հայտարարեց, որ հրաժարական կտա երկու պայմանով. եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և, երբ լրանա իր 65 տարեկանը։ Նշենք, որ Ազարյանն այն դատավորն է, ում որոշմամբ 2018թ. օգոստոսի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից, քանի որ…
Ավստրիայի փոխքարտուղարը հրաժարական է տվել սկանդալային տեսանյութից հետո
Ավստրիայի փոխքարտուղար Հեյնց-Քրիստիան Շտրահը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ տարածվեց տեսանյութ, որտեղ նա ռուս կնոջ հետ քննարկում է ընտրություններում աջակցություն ցույց տալու հարցը: Խոսքը «ռուս միլիոնատեր» Ալենա Մակարովայի մասին է: Այս մասին հաղորդում է Ավստրիայի լրատվական գործակալությունը` վկայակոչելով ավստրիական իշխանությունների աղբյուրներին: Նշվում է, որ այս տեսանյութը հիմք է տալիս նոր կասկածների, առ այն,…
Ճապոնիայի կայսրը հրաժեշտի և երախտագիտության ուղերձ է հղել ազգին
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը հրաժեշտի և երախտագիտության ուղերձ է հղել ազգին: Գահից Ակիհիտո կայսեր հրաժարման արարողությունն ընթանում է Տոկիոյում՝ «Սեյդեն Մացու-նո-մա» կայսերական պալատի դահլիճում: Երկրի բոլոր հեռուստաալիքներն ուղիղ հեռարձակում են իրականացնում պալատից։ «Այսօր ես՝ որպես կայսր, ավարտում եմ իմ ծառայությունը: Շնորհակալ եմ ժողովրդին այն խոսքերի համար, որոնք նրա անունից հնչեցրեց վարչապետ Սինձո Աբեն: Ես երջանիկ եմ,…
Ճապոնիայի վարչապետը պաշտոնապես հայտարարեց կայսրի` գահից հրաժարվելու մասին
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ապրիլի 30-ին պաշտոնապես հայտարարել է գահից Ակիհիտո կայսեր հրաժարման մասին: Այս մասին ասված է նրա հայտարարության մեջ, որը NHK հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում ընթերցել է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։ «Նորին մեծությունը, հատուկ օրենքի դրույթներին համապատասխան, այսօր վայր է դնում իր լիազորությունները»,-նշվում է փաստաթղթում: Վարչապետն այդ կապակցությամբ ժողովրդի անունից…
Հրաժարական է տվել ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Ռոզենշտայնը
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գորակալությունը հրաժարական է ներկայացրել ԱՄՆ արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռոդ Ռոզենշտայնը: Նա մտադիր է պաշտոնը լքել մայիսի 11-ին: Հրաժարակին պատճառը նա բացատրել է Դոնալդ Թրամփին ուղարկված նամակում, նշելով, որ այդ պաշտոնում ոչ ոք 2 տարուց ավելի չի մնում։ Ռոզենշտայնը նաև երախտագիտություն է հայտնել Թրամփին երկրին ծառայելու հնարավորության…
Ճապոնիայի կայսրը վերջին անգամ է ներկայացել հանրությանը գահից հրաժարվելուց առաջ
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը և Միտիկո կայսրուհին ուրբաթ վերջին անգամ են պաշտոնապես դուրս եկել հանրության առաջ որպես թագավորող զույգ՝ նախքան ապրիլի 30-ին գահից միապետի հրաժարականը: Նրանք մասնակցել են շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվիստների և գիտնականների՝ Տոկիոյում կայացած պարգեւատրման արարողությանը, որոնք լուրջ արդյունքների են հասել կենդանի բնության ուսումնասիրման բնագավառում: Ինչպես հայտնել է NHK հեռուստաալիքը, այժմ 85-ամյա կայսրը և…
Բոլորը հավերժ չեն. Դավիթ Տոնոյանը՝ Օգանովսկու պաշտոնաթողության մասին
Այսօր լրագրողները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարց ուղղեցին վարչապետի հայտարարության վերաբերյալ, որ Արցախի հարցով բանակցությունները նոր կետից է սկսում: «Մտահոգիչ չէ՞ դա»,- հետաքրքրվեցին նախարարից: Տոնոյանն արձագանքեց. «Ուզում եք՝ մի թարս կամ սխալ բան ասե՞մ: ՀՀ վարչապետը որոշումներ է կայացնում: Նա բանակցությունների, արտաքին քաղաքականության համար պատասխանատու է, բանակցություններ է վարում: Դուք ուզում եք՝ պաշտպանության նախարարը…
Զարթոնքի բնակիչները պահանջում են ազատ արձակել կալանավորված համագյուղացուն
Արմավիրի մարզի Զարթոնք համայքնում իրավիճակը շարունակում է լարված նալ: Չնայած համայնքապետ Պարույր Սարգսյանի հրաժարականին` համայնքի բնակիչները շարունակում են ակցիաները, քանի որ համայնքապետի հրաժարականը պահանջողներից մեկը` Հրայր Պողոսյանը, կալանքի տակ է: Բնակիչները պահանջում են Պողոսյանին ազատ արձակել: «Ի՞նչ պայմաններում համայնքապետը հրաժարական տվեց: Տվեց մի իրավիճակում, որին մենք չէինք սպասում: Մենք սպասում էինք, որ հրաժարական կտար հանուն…
Ալբանիայում ցուցարարները փորձել են գրավել խորհրդարանի շենքը. կան վիրավորներ
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հազարավոր ցուցարարներ պահանջել են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Իրավապահների հետ բախումների հետևանքով տուժել է 15 ցուցարար և առնվազն 5 ոստիկան։ Լրագրողները նույնպես վնասվածքներ են ստացել։ Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ ցուցարարներ փորձել են ճեղքել ոստիկանական շղթան խորհրդարանի շենքի մոտ։ Նրանք քարեր ու ծխանռնակներ են ուղղել իրավապահների կողմը, ինչպես…













