հրաժարական

  • Համաշխարհային բանկի խմբի նախագահը հրաժարական է տալիս

    Համաշխարհային բանկի խմբի նախագահը հրաժարական է տալիս

    Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոմ Կիմը հրաժարական է տալիս: Փետրվարի 1-ից ՀԲ ղեկավարի պարտականությունները կկատարի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևնան: Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, Կիմը հեռանում է պաշտանավարման ժամկետի ավարտից շուտ (այն լրանալու էր 2022 թվականին)։ Նա ՀԲ նախագահ է եղել 6 տարուց ավելի։ Որպես հրաժարականի պաշտոնական պատճառ է նշվում բանկիրի ցանկությունը վերադառնալ…

  • Հանրային ռադիոյի մի շարք աշխատակիցներ պահանջում են տնօրեն Մարկ Գրիգորյանի հրաժարականը

    Հանրային ռադիոյի մի շարք աշխատակիցներ պահանջում են տնօրեն Մարկ Գրիգորյանի հրաժարականը

    Այսօր Հանրային ռադիոյի անձնակազմը վերջապես կարողացել է հանդիպել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ, որը ժամեր առաջ է վերադարձել հերթական ուղևորությունից, հայտնում է Infocom-ը: Մի քանի տասնյակ աշխատակիցների խումբը, չցանկանալով լսել տնօրենի պարզաբանումները, նրանից պահանջել է հրաժարական տալ և ժամանակ է տվել մինչև ժամը 16։30-ը։ Տնօրենը խոստացել է մտածել մինչ այդ ժամը և պատասխան…

  • Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը հրաժարական է տվել

    Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը հրաժարական է տվել

    Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը հրաժարական է տվել։ Նա այդ քայլին գնացել է իշխանական կոալիցիայի փլուզումից հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։  Այդ մասին Շարլ Միշելը հայտարարել է խորհրդարանի նիստում, որտեղ թագավորության առաջատար կուսակցությունները պահանջել են քվեարկության դնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ Նա ընդունել է, որ իր առաջարկները համոզիչ չէին և իր կոչը չլսվեց։ «Ես որոշել եմ թագավորին ներկայացնել…

  • Շրի Լանկայի վարչապետը հրաժարական է տվել

    Շրի Լանկայի վարչապետը հրաժարական է տվել

    Շրի Լանկայի վարչապետ Մահինդա Ռաջապաքսան ստորագրել է իր հրաժարականի մասին փաստաթուղթը: Դեկտեմբերի սկզբին Շրի Լանկայի Վերաքննիչ դատարանն արգելել էր նրա կառավարությանը կատարել իր պարտականությունները:  Վարչապետը բողոքարկել է որոշումը: Գերագույն դատարանը վճռել է, որ նա իր գործառույթներն իրականացնելու իրավունք չունի:

  • SWIFT-ի գործադիր տնօրենը լքում է պաշտոնը

    SWIFT-ի գործադիր տնօրենը լքում է պաշտոնը

    Ֆինանսական տեղեկատվության փոխանակման SWIFT միջազգային համակարգի գործադիր տնօրեն Գոթֆրիդ Լեյբբրանդը հայտարարել է հրաժարական տալու մասին: Այս մասին ասվում է համակարգի կայքում: Նա մտադիր է պաշտոնից հեռանալ մինչև 2019 թվականբի հունիս: Պատճառը, որի համար նա հրաժարական է տալիս, չի նշվում: Գործադիր տնօրենի պաշտոնը SWIFT-ում նա զբաղեցնում է 2012 թվականից, իսկ համակարգում՝ 2005 թվականից:  «Լինելով գործադիր տնօրեն…

  • Համազգային թատրոնի դերասանները դադարեցնում են գործադուլը

    Համազգային թատրոնի դերասանները դադարեցնում են գործադուլը

    Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը, դերասանները դադարեցնում են գործադուլը, որը սկսել էին դեկտեմբերի 1-ից։ Նրանց պահանջը՝ թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը հրաժարական տա, կատարված է։ «Այո, դադարեցնում ենք գործադուլը, քանի որ մեր պահանջը հրաժարականն էր։ Սպասում ենք հետագա որոշումների»,- Panorama.am-ին ասաց թատրոնի դերասան Արման Նավասարդյանը՝ պատասխանելով հարցին, թե դադարեցնո՞ւմ եք գործադուլը, քանի որ Վիգեն…

  • Վարդենիսի ավագանին ընդունել է համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի հրաժարական

    Վարդենիսի ավագանին ընդունել է համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի հրաժարական

    Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանին ընդունել է համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի հրաժարականը եւ, օրենքով սահմանված կարգի համաձայն, դիմումն ուղղել Գեղարքունիքի մարզպետարան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը, քննարկումից հետո համայնքի ղեկավարի հրաժարականի դիմումն ուղարկվելու է ՀՀ վարչապետին՝ եռօրյա ժամկետում Վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու…

  • Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

    Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

    Մանվել Ջավադյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դադարեցնում է Ավան վարչական շրջանի իր լիազորությունները․ «Սիրելի ավանցիներ, տեղեկացնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ Ավան վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները: 10 տարի շարունակ պատասխանատվության զգացումով, ձեր աջակցությամբ, շատ դեպքերում նաև ձեր պահանջով Ավան վարչական շրջանի աշխատակազմի հետ միասին իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր՝ ի նպաստ մեր վարչական շրջանի…