հրաժարական
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվել
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսման-կրտսերը հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Նա իր լիազորությունների իրականացման շրջանը երկու երկրների միջև ծանր ժամանակաշրջան է անվանել: Հանթսման-կրտսերը մտադիր է վերադառնալ Յուտա նահանգ: Ավելի վաղ խոսակցություններ էին պտտվում, թե նա կարող է առաջադրվել նահանգապետի պաշտոնում: Հանրապետական Հանթսմանը լքել էր Յուտայի նահանգապետի գրասենյակը 2009թ., երբ ԱՄՆ նախկին…
Հրաժարական տված ԲԴԽ անդամը նշանակվել է Վերաքննիչի դատավոր
ԲԴԽ անդամի պաշտոնից վերջերս հրաժարական տված` քրեական գործեր քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ։ Այս մասին հայտնում է news.am-ը։ Լրատվականի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը հենց այս դատավորի թեկնածությունն է առաջարկել Հանրապետության նախագահին, որն էլ ընդունել է Բեկթշյանին նշանակելու հրամանագիր։ Վերաքննիչ քրեական դատարանում կայացած միջոցառման ժամանակ՝ այսօր՝…
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորը հրաժարական է տվել
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկանում ենք ինստիտուտի Facebook-ի էջից: Ռեկտորի հրաժարականի դիմումը դեռևս պետք է հաստատվի ինստիտուտի խորհրդի արտահերթ նիստում, որը նախատեսված է օգոստոսին: Առաքելյանը ՀՖԿՍՊԻ ռեկտորի պաշտոնում է արդեն 20 տարի: https://www.facebook.com/asipc.am/photos/a.1198480063547428/2452639181464837/?type=3
Զելենսկին և Վիտալի Կլիչկոն վեճի մեջ են
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն վեճի մեջ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Պատճառը քաղաքապետի հետագա պաշտոնավարմման հարցն է: Այս մասին հայտնում է РБК-Украина-ն: Զելենսկիի գրասենյակը քաղաքապետին առաջարկել է հրաժարական ներկայացնել և քաղաքային իշխանությունում այլ սիմվոլիկ դեր կատարել՝ կաշառակերությանը նպաստելու և քաղաքային խորհրդի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու պատճառով: Նախագահի աշխատակազմի ղեկավարը նաև հայտարարել է, որ Կլիչկոյի անունից…
Դեն Քոութսը լքում է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը
Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը հրաժարական է ներկայացնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նախագահը նաև նշել է, որ մտադիր է այդ պաշտոնում նշանակել տեքսասցի հանրապետական կոնգրեսական Ջոն Ռաթքլիֆին: Նշվում է, որ Քոութսը պաշտոնը կազատի օգոստոսի 15-ին: Հանրապետական Քոութսը 2017 թվականին է նշանակվել Ազգային հետախուզության տնօրեն, սակայն, ամերիկյան լրատվական գործակալությունները նշում են, որ…
Բակո Սահակյանի հրաժարականը և Սամվել Բաբայանի առաջադրումը ոչ մի կերպ չեն առնչվում․ պարզաբանում
Մամուլում տեղ գտած հրապարակումները այն մասին, թե Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի դեպքում ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չի առաջադրվի Արցախի նախագահի պաշտոնում, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Բաբայանի գրասենյակը։ «Բակո Սահակյանի հրաժարականը և Սամվել Բաբայանի առաջադրումը որևէ կերպ չեն կարող առնչվել միմյանց հետ, ոչ մի տեսանկյունից։ Դեռ…
Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Հիշեցնենք, որ երեկվանից ԲԴԽ-ում Խորհրդի գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի կողմից հրավիրված նիստում երեկվանից քննարկվում էր Խորհրդի դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցը: Տավարացյանի լիազորությունները, սակայն Բարձրագույն…
ԱՄՀ գործադիր տնօրենը հրաժարական է տվել
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը պաշտոնապես հրաժարական է տվել: Նրա պաշտոնավարման ութ տարվա լիազորությունների ժամկետը լրանում է սեպտեմբերին: Լագարդի՝ վաղաժամկետ հրաժարականի պատճառը այն է, որ Եվրամիության առաջնորդները նրա թեկնածությունն առաջադրել են Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնի համար: Լագարդը փոխարինելու է Մարիո Դրագիին, ում լիազորություններն ավարտվում են հոկտեմբերի 31-ին: Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը…
ԱՄՆ աշխատանքի նախարարը հրաժարական է տվել
ԱՄՆ աշխատանքի նախարար Ալեքսանդր Ակոստան հրաժարական է ներկայացրել: Պատճառը նրա մասնակցությամբ դատավարություններից մեկն էր, որի ժամանակ Ակոստան, որպես պետական մեղադրող, հանդես էր գալիս միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի դեմ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով ավելի վաղ պաշտպանում էր Ակոստային, ընդունել է վերջինիս հրաժարականը և հայտարարել, որ քաղաքական գործիչը հրաշալի է կատարել աշխատանքի նախարարի պարտականությունները: Թրամփը նաև հայտնել…
Սկանդալների պատճառով հրաժարական է տվել ԱՄՆ-ում ՄԵծ Բրիտանիայի դեսպանը
ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքը հրաժարական է տվել, այն բանից հետո, երբ բրիտանական մամուլը հրապարակել է դեսպանի՝ բրիտանական կողմի հետ ունեցած գաղտնի նամակագրությունը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: «Իմ պաշտոնի և պաշտոնավարման ժամկետի մասին բազմաթիվ ենթադրություններ են եղել: Ես ուզում եմ վերջ տալ այդ շահարկումներին»,- ասել է նա: Դեսպանի այս որոշումը Մեծ Բրիտանիայի…
Հրաժարական է ներկայացրել Արցախի գլխավոր դատախազը
Արցախի Հանրապետության գլխավոր դատախպազ Արթուր Մոսիյանը հրաժարական է ներկայացրել։ «Հայ Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ ընտրվելուս կապակցությամբ, նկատի առնելով, որ կուսակցական և քաղաքական աշխատանքն անհամատեղելի է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնի հետ, այսօր` 2019 թվականի հուլիսի 8-ին, հրաժարական եմ տալիս Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնից: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հանրապետության իշխանություններին` ինձ այս խիստ պատասխանատու…
Բրազիլիայի կոնֆեդերացիան հերքել է Տիտեի հրաժարականի լուրը
ESPN սպորտալին հեռուստաալիքը տեղեկություն էր տարածել, ըստ որի՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր Տիտեն հեռանալու է գլխավոր մարզչի պաշտոնից՝ անկախ նրանից՝ Բրազիլիան Ամերիկայի գավաթի եզրափակչում կհաղթի Պերուին, թե ոչ։ Այս տեղեկությունը պաշտոնապես հերքել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF)։ «Բրազիլական ֆուտբոլի կոնֆեդերացիան վստահություն է հայտնում Բրազիլիայի հավաքականի մարզչական շտաբի աշխատանքին։ Եվ վերահաստատում է, որ դա կկրի շարունակական բնույթ»,…
Ալժիրի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել
Ալժիրի Ազգային ժողովրդական ժողովի (խորհրդարանի) նախագահ Մուադ Բուշարեբը հրաժարական է տվել: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը: Հայտնի է, որ խորհրդարանի աշխատանքը հետագա 15 օրվա ընթացքում կղեկավարի Աբդարռազաք Թարիշը: Բուշարեբի պաշտոնաթողության պատճառների մասին տեղեկություններ չկան: Ապրիլի 2-ին Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան պաշտոնաթող եղավ բազմահազարանոց բողոքների ֆոնին: Պետության ժամանակավոր ղեկավար Աբդելքադեր Բենսալեհի լիազորությունների ժամկետը լրանում…
Վրաստանի ՆԳ նախարար Գախարիան խախտեց լռությունը
Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան արդեն 8 օր տևող ակցիաների ֆոնին, որոնց պահանջներից մեկը նախարարի հրաժարականն է, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման մասին: Գախարիայի խոսքով հունիսի 20-ի գիշերը ոստիկաններն օգտագործել են լեգիտիմ ուժ կիրառելու իրենց իրավունքը: Ինչ վերաբերում է համաչափ…














