հրդեհաշիջում
Հութ Բեյում ուղղաթիռի վթարը խոչընդոտում է հրդեհաշիջման աշխատանքները, օդաչուն փրկվել է
2026 թ. մարտի 25-ին Հութ Բեյում հրդեհաշիջման ուղղաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն փրկվել է, սակայն վթարը դժվարացնում է հրդեհի մարումը։
ԱՄՆ-ի հրդեհային մարտահրավերները. Ֆլորիդայի պլանավորված այրումներից մինչև Կալիֆոռնիայի վերակառուցման պայքարը
Մինչ Ֆլորիդան իրականացնում է կարևոր պլանավորված այրումներ՝ ապագա աղետները կանխելու համար, Կալիֆոռնիայի բնակիչները պայքարում են անցյալի անտառային հրդեհների բարդ հետևանքների դեմ՝ բացահայտելով հրդեհների կառավարման բազմազան և շարունակական մարտահրավերներն ամբողջ Միացյալ Նահանգներում։
Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհի օջախները մեկուսացվել են
Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի օջախներից 2-ը մարվել է, մյուսները՝ մեկուսացվել։ Աշխատանքներին մասնակցել է 1194 փրկարար։
Արևիք ազգային պարկում տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են
Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԻՆ-ը հաղորդագրությւոն է տարածել, որում հայտնել է, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. կան ծխացող օջախներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 70 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 20 աշխատակից։ «Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։ Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: «Զանգեզուր» կենսոլորտային…
Հրդեհ Խոսրովի արգելոցում
Հունիսի 30-ին, ժամը 18։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական…
Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները
Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում: Հունիսի 11-ի վաղ առավոտյան կրկին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաև չորսական տրակտոր և…
Նուբարաշենի աղբավայրում իրականացվում է հերթապահություն
Հունիսի 10-ին, ժամը 05:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ աղբավայրում հրդեհի ևս մեկ նոր օջախ է նկատվում։ Դեպքի վայրում հերթապահող հրշեջ-փրկարարական ջոկատն իրականացրել է հրդեհի նոր օջախի (մոտ 1000 քմ) հրդեհաշիջման աշխատանքներ․ ներգրավված է եղել քաղաքապետարանի մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:05-ին․ տարածման վտանգ չկա․ իրականացվում է հերթապահություն։ Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման…
Հրդեհ Իջևանում
Նոյեմբերի 1-ին, ժամը 18:05-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի թիվ 29 հասցեում գտնվող քարի արտադրամասի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քարի…
Խոշոր հրդեհ Պտղունք գյուղում. այրվում է երկհարկանի շենք. դեպքի վայրում է նախարարը
Սեպտեմբերի 24-ին` ժամը 18:08-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի…
Հրդեհ Որոտանի մոտակայքում․ այրվում է 30 հեկտար խոտածածկույթ
Հուլիսի 8-ին, ժամը 13։16-ին ահազանգ է ստացվել, որ Որոտան գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 33 փրկարար ծառայող։ Այրվում է մոտ 30…
ԱՄՆ դեսպանատունը ԱԻՆ-ին հրդեհաշիջման պարագաներ է նվիրաբերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հունվարի 10-ին ԱԻՆ շարահրապարակում տեղի ունեցավ ԱՄՆ դեսպանատան կողմից ԱԻՆ-ին նվիրաբերված հրդեհաշիջման համար նախատեսված շուրջ 1500 միավոր գույքի և գործիքների (102.000 ԱՄՆ դոլար արժողությամբ) հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լի Թրեյսին: Նախարար Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպան տիկին Լի Թրեյսիին, ԱՄՆ Եվրոպական հրամանատարությանը…
Վարչապետն այցելել է Վանաձորում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս մահացած հրշեջի ընտանիքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում այսօր այցելել է երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս մահացած հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի ընտանիքին։ Վարչապետն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, Փրկարար ծառայության սերժանտ 22-ամյա Սամվել Դևելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Դի Կապրիոյի հիմնադրամը 5 մլն դոլար կուղարկի Ամազոնիայի հրդեհները կանխելու համար
EarthAlliance բարեգործական կազմակերպությունը, որի հիմնադիրներից մեկը Լեոնարդո Դի Կապրիոն է, 5 միլիոն դոլար կուղարկի Ամազոնիայի տարածաշրջանին օգնելու համար, որը տուժել է անտառային հրդեհներից: «EarthAlliance-ն Ամազոնիայի անտառներին արտակարգ օգնության ֆոնդ է ստեղծել 5 մլն դոլար բյուջեով, որպեսզի կարևորագույն ռեսուրսներ տրամադրի տեղի բնակչությանը և այնտեղ գտնվող գործընկերներին, որոնք աշխատում են Ամազոնիայի կենսաբանական բազմազանությունը փրկել հրդեհների ալիքից»,- ասված…
«Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը մարվել է. (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 25-ին, ժամը 05:24-ին Երևան քաղաքի Սեբաստիայի 141/5 հասցեում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական…
Վրաստանում հրդեհների դեմ պայքարին ավելի մեծ թվով հրշեջներ են մասնակցում
Վրաստանի Շիդա Քարթլիի տարածաշրջանի Գորիի շրջանի Սակավրե գյուղի մերձակա անտառում կրակի դեմ պայքարին, որը բռնկվել է նախօրյակին՝ օգոստոսի 23-ի առավոտից, սկսել են մասնակցել ավելի մեծ թվով հրշեջներ: Փրկարար հրշեջների թիվը 170-ից հասել է 250-ի: Այս մասին ասված է Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ֆեյսբուքյան էջում: Հինգշաբթի օրվա երեկոյան տվյալներով՝ հրդեհն ընդգրկել էր 40 հեկտար տարածք։…















