հրթիռակոծում

  • Հրթիռակոծվում են Մարտունու մի շարք գյուղեր

    Հրթիռակոծվում են Մարտունու մի շարք գյուղեր

    Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով»։ https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3799386126762501

  • Հրետակոծված Մարտակերտն այսօր (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
  • Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, հայտնվել է թշնամու թիրախում

    Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, հայտնվել է թշնամու թիրախում

    Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։ Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում: Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև…

  • Ստեփանակերտի՝ գիշերային հրթիռակոծության արդյունքում վիրավորվել է ևս երեք խաղաղ բնակիչ

    Ստեփանակերտի՝ գիշերային հրթիռակոծության արդյունքում վիրավորվել է ևս երեք խաղաղ բնակիչ

    Արցախ տեղեկատվական շտաբի Facebook-ի էջում հրապարակվել են լուսանկարներ Ստեփանակերտի հրթիռակոծությունից: «Ստեփանակերտի՝ գիշերային հրթիռակոծության հետևանքները, որի արդյունքում վիրավորվել է ևս երեք խաղաղ բնակիչ: Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի»: https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/197400578567397

  • Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակիչների կյանքն ու ունեցվածքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակիչների կյանքն ու ունեցվածքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    «Ահաբեկչություն պետական մակարդակով. Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակիչների կյանքն ու ունեցվածքը: Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը կարող է կանգնեցնել հարևան պետության մարդասպան քաղաքականությունը»: Արցախի տեղեկատվական շտաբը նոր տեսանյութ է հրապարակել հրթիռակոծված բնակավայրերից: https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/764255710821138

  • Թշնամին հրթիռակոծում է նաև Շուշին, ՊԲ-ի պատասխանը չի ուշանա․ Վահրամ Պողոսյան

    Թշնամին հրթիռակոծում է նաև Շուշին, ՊԲ-ի պատասխանը չի ուշանա․ Վահրամ Պողոսյան

    Արցախի նախագահ մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է․ «Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ Սակայն ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։ Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում…

  • Իսրայելը հրթիռակոծել է, երբ Սիրիա է ժամանել Իրանից եկած ուղևորատար ինքնաթիռը․ ՌԴ ՊՆ

    Իսրայելը հրթիռակոծել է, երբ Սիրիա է ժամանել Իրանից եկած ուղևորատար ինքնաթիռը․ ՌԴ ՊՆ

    Իսրայելական բանակը Սիրիայի տարածքը հրթիռակոծել է այն պահին, երբ վայրէջք էր կատարում Իրանի մայրաքաղաք Թեհրանից ժամանած ուղևորատար ինքնաթիռը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Միջադեպը տեղի է ունեցել լույս փետրվարի 6-ին: Իսրայելական F-16 կործանիչները «երկինք-երկիր» դասի հրթիռներով հարվածներ էին հասցրել Դամասկոսի արվարձանների ուղղությամբ: Հենց այդ ժամանակ վայրէջք էր կատարում Թեհրանից ժամանած Airbus-320 օդանավը՝…

  • Սիրիայի օդուժը հրթիռակոծել է թուրքական ավտոշարասյունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Սիրիայի օդուժը հրթիռակոծել է թուրքական ավտոշարասյունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Իդլիբի ուղղությամբ: Նախօրեին սիրիական օդուժը հրթիռակոծել է Մաարեթ Էլ Նուման-Հան Շեյհուն ավտոճանապարհը, որով Թուրքիայի զինուժը փորձում էր լրացուցիչ ուժեր տեղափոխել Հան Շեյհուն շրջանում տեղակայված թուրքական 9-րդ և 10-րդ դիտակատեր: Հարվածներից հետո թուրքական ավտոշարասյունը չի կարողացել առաջ շարժվել։ Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը: Ինչպես հաղորդել են Թուրքիայի պաշտպանության…

  • Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

    Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

    Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքի Զափ շրջանում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հենակետերը։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Օպերացիայի ընթացքում ոչնչացվել են քուրդ զինյալներին պատկանող թաքստոցներ, զինապահեստներ։ Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական խմբավորում։ Վերջինիս դեմ գործողությունները իրականացվում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ դրանից դուրս։ Մասնավորապես թուրքական օդուժը հաճախակիորեն հրթիռակոծում է…

  • Զինվորական շքերթի հրթիռակոծման հետևանքով Եմենում տասնյակ զոհեր կան

    Զինվորական շքերթի հրթիռակոծման հետևանքով Եմենում տասնյակ զոհեր կան

    Եմենի Ադեն քաղաքում այսօր հրթիռակոծվել է զինվորական շքերթը, որի հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել՝ ներառյալ հրամանատարը: Հարձակումն իրականացրել է Իրանի աջակցությունը վայելող Հութի շարժումը: Այդ շարժման հեռուստաալիքը հաղորդել է, որ միջին հեռահարության բալիստիկ հրթիռով ու ռազմական դրոնով հարձակումը կատարվել է, քանի որ Եմենի զինվորականները պատրաստվում էին ռազմական գործողություն սկսել իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանում:…

  • Հալեպում բնակելի շրջաններ են հրթիռակոծվել․ երեխա է զոհվել

    Հալեպում բնակելի շրջաններ են հրթիռակոծվել․ երեխա է զոհվել

    Հալեպն այսօր հերթական անգամ ահաբեկիչների հրթիռակոծման թիրախ է դարձել: SHANTNEWS․am-ի աղբյուրի հաղորդմամբ` ահաբեկիչները հարվածել են բնակելի շրջաններին։ Հրթիռների թիրախ է դարձել վարժարաններից մեկը: Զոհվել է մեկ երեխա, իսկ վեցը ծանր վիրավորվել են:

  • Իսրայելը հրթիռակոծել է Սիրիական Հոմս նահանգի ռազմական աերոդրոմը

    Իսրայելը հրթիռակոծել է Սիրիական Հոմս նահանգի ռազմական աերոդրոմը

    SANA գործակալության հաղորդմամբ՝ Իսրայելը հրթիռակոծել է սիրիական Հոմս նահանգի T4 ռազմական աերոդրոմին։ Հրթիռակոծման հետևանքով մահացել է 1 զինծառայող, ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել։ Նշվում է, որ Հարվածի հետևանքով վնասվել է զինամթերքի պահեստն ու ևս մի քանի շինություններ։ Ըստ աղբյուրի՝ Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են ոչնչացնել ուղարկված հրթիռներից միայն 2-ը։ https://twitter.com/HarbiehNadie/status/1135302785438818307

  • Իսրայելի բանակը Սիրիայում հարվածներ է հասցրել իրանական օբյեկտներին

    Իսրայելի բանակը Սիրիայում հարվածներ է հասցրել իրանական օբյեկտներին

    Իսրայելի բանակը հունվարի 21-ին հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող իրանական օբյեկտներին, որոնք դարձել են նախօրյակին Իսրայելի տարածքի հրթիռակոծման պատասխանը: Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են զինապահաստների, հետախուզության ուժերի օբյեկտի, վարժական ճամբարի և հակաօդային պաշտպանության համակարգերի վրա: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: «Սիրիայի տարածքից գործող «Ալ Քուդս» (հատուկ նշանակության ուժեր) իրանական ուժերը Սիրիայի…