հրթիռ
Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռն անցել է 430-450 կիլոմետր
Հյուսիսային Կորեան երեքշաբթի օրը հրթիռ է արձակել, որն անցել է 430-450 կիլոմետր ճանապարհ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Նշվում է, որ հրթիռն իր ամանաբարձր կետում գտնվել է 60 կիլոմետր բարձրության վրա։ Ըստ աղբյուրի՝ հրթիռն արձակվել է Ճապոնական ծովի ուղղությամբ։
ԱՄՆ-ն սկսել օդային բազավորման գերձայնային հրթիռների արտադրությունը․ արվել է երկու փորձ
Lockheed Martin ամերիկյան կորպորացիայիղ տեղեկացել ենք, որ ԱՄՆ-ի Ալաբամայի Քորթլենդ քաղաքում Air-launched Rapid Response Weapon (ARRW) ծրագրի շրջանակներում աշխատանքն Է սկսել օդային բազավորման AGM-183A գերձայնային հրթիռների, ինչպես նաև ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի և բանակի համար գերձայնային համակարգերի արտադրական ձեռնարկությունը: 2021 թվականին հրթիռի թեստային արձակման արդեն երկու փորձ Է ձեռնարկվել B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչից՝ Կալիֆոռնիայի մերձակայքի Փոյինթ-Մուգու…
Հյուսիսային Կորեան կրկին հրթիռ է փորձարկել
Հյուսիսային Կորեան նորից հրթիռի փորձարկում է իրականացրել։ Այս մասին հայտնում են հարավկորեական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ փորձարկումն իրականացվել է հրթիռի աշխատանքը, մեկնարկային հարթակը և այլ բաներ ստուգելու համար։ Ըստ աղբյուրի՝ պաշտոնական գերատեսչությունները հրթիռի բնութագրերը հիանալի են գնահատել, որովհետև մեծացել է հրթիռի արագությունն ու թիրախի խոցման հեռավորությունը։
Հյուսիսային Կորեան հիպերձայնային հրթիռ է փորձարկել
Հյուսիսային Կորեան իրականացրել է իր հերթական հրթիռային փորձարկումը։ Այս մասին հայտնում է Rodong Sinmun պարբերականը։ Նշվում է, որ այս անգամ խոսքը գնում է «Հվասոն-8» հիպերձայնային հրթիռի մասին։ Փորձարկման նպատակը եղել է հրթիռի աշխատանքի վերաբերյալ տվյալների հավաքումը՝ մանևրելու ունակություն, շարժիչների աշխատանք և այլն։ Թռիչքի երկարության մասին տվյալներ չկան։ Փորձարկումն իրականացվել է երեկ՝ սեպտեմբերի 28-ին։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հակահրթիռ են փորձարկել
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հակահրթիռ են արձակել Ղազախստանի Սարի-Շագան կրակադաշտում: Նոր հրթիռի հերթական փորձնական հաջողությամբ իրականացվել է։
Հյուսիսային Կորեան հրթիռ է փորձարկել
Հյուսիսային Կորեան նոր բալիստիկ հրթիռի փորձարկում է կատարել, որն արձակվել է անմիջապես գնացքից։ Այս մասին հայտնում է տեղական Nodong Sinmun պարբերականը։ Նշվում է, որ հրթիռը հարվածել է 800 կիլոմետր այն կողմ գտնվող թիրախին։ Հրթիռի կոնկրետ տեսակը չի հստակեցվում։
Alpha հրթիռը պայթեց մեկնարկից րոպեներ անց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ում հերթական մասնավոր ընկերությունն է փորձում մտնել հրթիռաշինության շուկա։ Firefly Aerospace ընկերությունն երեկ փորձարկել է իր առաջին՝ Alpha հրթիռը։ Այն անհաջող է անցել, քանի որ թռիչքից ընդամենը 2,5 րոպե անց հրթիռը պայթել է։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության մամուլի ծառայությունից։ Պայթյունի պատճառների մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Նշենք, որ ընկերությունը նախատեսում է ծառայություններ մատուցել՝ փոքր…
Իսրայելը 100 ավիահարված է հասցրել Գազային․ կան տասնյակ զոհեր
Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը գերլարված վիճակում է ու զինված բախումները շարունակվում են ողջ թափով։ Ինչպես հայտնում է BBC-ն՝ այս գիշեր Իսրայելը մեծ թվով ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին։ Ըստ պաղեստինյան բժշկական տվյալների՝ դրանց հետևանքով զոհվել են 42 պաղեստինցիներ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ իր հերթին հայտարարել է, որ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ օպերացիան շարունակելու է ամբողջ ուժով։ Հիշեցնենք,…
Մինչ այս Գազայից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 2900 հրթիռ
Իսրայելա-պաղեստինյան սրված հակամարտությունը չի հանդարտվում։ Սկսած էսկալացիայի պահից՝ Գազայի հատվածից պաղեստինյան խմբավորումների կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 2900 հրթիռ։ Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ դրանցից 1150-ը որսացել են իսրայելական ՀՕՊ համակարգերը, իսկ 450-ը ընկել են հենց Գազայում։ Հիշեցնենք, որ հակամարտությունը սրվել էր մայիսի 10-ի գիշերը։ Եղած տվյալների համաձայն՝…
Գիշերը 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ
Իսրայելա-պաղեստինյան սրված հակամարտությունը շարունակում է մնալ ռազմական բախումների դաշտում։ Հրթիռկածությունները չեն դադարում։ Անցած գիշերը ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում ավելի քան 200 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է այդ երկրի Զինված ուժերը։ Նշվում է, որ դրանցից 30-ն ընկել են Գազայի հատվածում, 100-ից ավելին էլ որսացել են իսրայելական ՀՕՊ համակարգերը։
ՀԱՄԱՍ-ի արձակած հրթիռներից մեկի հետևանքով մահացել է 6-ամյա երեխա․ Իսրայելի ԱԳՆ
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ բնակելի տան վրա հրթիռ է ընկել, որի հետևանքով զոհվել է 6-ամյա երեխա։ Երկրի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի կողմից ենթարկվում է ահաբեկչական հարձակման։ Նա նշել է, որ այն ուղղված է Իսրայելի խաղաղ բնակչության դեմ։ Հիշեցնենք, որ իրավիճակը վերջին օրերին խիստ թեժացել է Իսրայել-Պաղեստին հակամարտությունում։ Մի կողմից…
Երուսաղեմի վրա 7 հրթիռ է արձակվել
Գազայի հատվածից յոթ հրթիռների արձակման պատճառով Երուսաղեմում և Բեյթ-Շեմեշում գործի է դրվել օդային տագնապի ազդանշանը: Հրթիռներից մեկը հնարավոր է եղել որսալ «երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգի միջոցով, սակայն վիրավորվել է 1 մարդ: Նշենք, որ Պաղեստինի «Համաս» խմբավորման ռազմական թևի ներկայացուցիչ Աբու Օբայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը մինչև 18:00-ն ժամանակ ունի զորքերը դուրս բերելու Արևելյան…
08:03-ին Ստեփանակերտում լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը. ԱԻՊԾ
Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ, հայտնում են Արցախի ԱԻՊծ-ից։ 08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը: Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա: Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն:
Միքայել Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում հակադարձել է ադրբեջանցուն
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում բարձրացրել եմ արհեստական բանականության ռազմականացման աղետալի հետևանքների հարցը արցախյան հակամարտության գոտում : «Արհեստական բանականությունն ի շահ հանրության օգտագործելու մասին խոսելիս պետք է ասենք, որ հաճախ դա հանգեցնում է մի շարք խնդիրների։ Այդ խնդիրների մի մասը հստակ վերաբերում է մարդու իրավունքներին։…
Իրանում 71 հրթիռ է ընկել (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Իրանի Խոդաֆարին քաղաքում ԼՂ հակամարտության գոտուց 71 հրթիռ է ընկել։ Այս մասին հայտնում է IranPress-ը։ Նշվում է, որ հրթիռներն ընկել են մի քանի գյուղերի վրա, բայց, արդյունքում, մեծ վնաս չի պատճառվել։















