fbpx
Աշխարհ

Մինչ այս Գազայից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 2900 հրթիռ

Իսրայելա-պաղեստինյան սրված հակամարտությունը չի հանդարտվում։

Սկսած էսկալացիայի պահից՝ Գազայի հատվածից պաղեստինյան խմբավորումների կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 2900 հրթիռ։

Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դրանցից 1150-ը որսացել են իսրայելական ՀՕՊ համակարգերը, իսկ 450-ը ընկել են հենց Գազայում։

Հիշեցնենք, որ հակամարտությունը սրվել էր մայիսի 10-ի գիշերը։ Եղած տվյալների համաձայն՝ սրման հետևանքով Իսրայելում զոհվել է 8 մարդ, որոնցից 7-ը խաղաղ բնակիչներ, իսկ 1-ը՝ զինվորական, իսկ Պաղեստինում՝ 145 մարդ, որոնցից 41-ը երեխաներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ